Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 8/15 էջ 32
  • Ծերություն, բայց ոչ՝ գերություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ծերություն, բայց ոչ՝ գերություն
  • 2006 Դիտարան
2006 Դիտարան
w06 8/15 էջ 32

Ծերություն, բայց ոչ՝ գերություն

ԵՐԲ մարդը սկսում է ծերանալ, նա իրեն անաշխատունակ և հասարակությունից մեկուսացած է զգում։ Սակայն Ֆերնան Ռիվարոլն իրեն այդպես չէր զգում։ Նա մահացավ 95 տարեկան հասակում Շվեյցարիայի Ժնև քաղաքում։ Ֆերնանը մենակ էր ապրում, քանի որ կինը մահացել էր, իսկ դուստրը ամուսնացած էր և իր ընտանիքն ուներ։ Թեև Ֆերնանը հիմնականում տանից դուրս չէր գալիս, նա միայնակ չէր։ Նա, սովորության համաձայն, նստում էր հյուրասենյակի սեղանի մոտ, հեռախոսը վերցնում ձեռքը և զանգահարում մարդկանց՝ հոգևոր հարցերի շուրջ զրուցելու նպատակով։

Ֆերնանը կյանքում շատ բան է տեսել։ Նա նույնիսկ բանտ է նստել, այսպես ասած, գերության մեջ է եղել։ Ինչո՞ւ։ 1939 թ.–ին, երբ Ֆերնանն ու իր կինը դարձան Եհովայի վկաներ և սկսեցին ակտիվորեն քարոզել, Եվրոպայում բռնկվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Քանի որ Ֆերնանն ապրում էր աստվածաշնչյան սկզբունքներով, նա վճռել էր ոչ մեկին վնաս չպատճառել։ Արդյունքում՝ նա զրկվեց աշխատանքից և մի քանի անգամ բանտարկվեց։ Ընդհանուր հաշվով՝ հինգ ու կես տարի Ֆերնանը չտեսավ իր կնոջն ու փոքրիկ դստերը։

Հետադարձ հայացք նետելով իր անցած ուղուն՝ նա այսպես արտահայտվեց. «Շատերը կարծում էին, թե ես հրաժարվել եմ իմ հիմնական աշխատանքից և թողել ընտանիքս առանց միջոցների։ Մարդիկ արհամարհում էին ինձ և հետս վարվում իբրև մի հանցագործի։ Բայցևայնպես, երբ մտածում եմ այդ դժվար տարիների մասին, ամենամեծ բանը, որ վառ կերպով հիշում եմ, Եհովայի աջակցությունն ու օգնությունն է։ Անցել են տարիներ, սակայն Եհովայի նկատմամբ իմ վստահությունը մինչև հիմա էլ նույնքան ամուր է, որքան այն ժամանակ»։

Այդպիսի հավատն էր մղում Ֆերնանին հեռախոսով պատմելու շատերին Աստվածաշնչի վրա հիմնված իր հույսի մասին։ Եթե նրան հաջողվում էր հետաքրքիր զրույց ունենալ որևէ մեկի հետ, ապա նա փոստով աստվածաշնչյան գրականություն էր ուղարկում այդ անձնավորությանը։ Հետո զանգահարում էր՝ տեղեկանալու, թե արդյոք նրան դուր է եկել կարդացածը։ Ոմանք երբեմն նույնիսկ շնորհակալական նամակ էին գրում, ինչը նրան շատ էր ուրախացնում։

Թերևս Ֆերնանի պես մի անձնավորություն զանգահարի ձեզ։ Գուցե ցանկանա՞ք լսել, թե նա ինչ կասի։ Եհովայի վկաները միշտ ուրախ են իրենց հավատի մասին պատմելու մարդկանց։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը