Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 11/1 էջ 14
  • Լավ վարքը պտուղներ է բերում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Լավ վարքը պտուղներ է բերում
  • 2005 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ողջույնի զորությունը
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Աստծու Ծառաները Պետք է Քաղաքավարի Լինեն
    2009 Դիտարան
  • Ընթերցողների հարցերը
    2002 Դիտարան
  • Երեխաները «ժառանգություն են Եհովայից»
    2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2005 Դիտարան
w05 11/1 էջ 14

Լավ վարքը պտուղներ է բերում

ՄԻ ՄԱՅՐ իր երեք երեխաների հետ միասին Եհովայի վկաների հետ սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Նրանք ապրում էին Ճապոնիայի հարավային ափից ոչ հեռու գտնվող մի փոքրիկ կղզում։ Այդ հեռավոր վայրում ապրող ավանդապաշտ մարդիկ սկսեցին արհամարհել այդ կնոջը, երբ իմացան, որ նա Աստվածաշունչ է ուսումնասիրում։ Կինը պատմում է. «Ամենից շատ ինձ վիրավորում էր այն, որ նրանք սառն էին վերաբերվում ամուսնուս և երեխաներիս»։ Այնուհանդերձ, նա իր երեխաներին ասաց. «Հանուն Եհովայի մենք պետք է շարունակենք բարևել մեր հարևաններին» (Մատթէոս 5։47, 48)։

Տանը նա երեխաներին սովորեցնում էր լինել քաղաքավարի, չնայած իրենց հանդեպ դրսևորած բացասական վերաբերմունքին։ Տեղի տաք ջրերի ավազանները գնալու ճանապարհին ավտոմեքենայում երեխաները կրկնում էին, թե ինչպես էին բարևելու։ Մտնելով շենք՝ նրանք ուրախ–​ուրախ ասում էին՝ «կոննիչիուա» (բարի օր)։ Այս ընտանիքի անդամները շարունակում էին ողջունել բոլոր նրանց, ում հանդիպում էին, թեև հարևանները սառնությամբ էին արձագանքում։ Այնուամենայնիվ, մարդիկ չէին կարող չնկատել երեխաների լավ վարքը։

Ի վերջո հարևանները մեկը մյուսի ետևից սկսեցին պատասխանել՝ «կոննիչիուա»։ Մոտ երկու տարի անց քաղաքի գրեթե բոլոր բնակիչներն էլ ողջունում էին նրանց։ Հարևանները նաև սկսել էին ողջունել մեկը մյուսին և ավելի բարյացակամ էին դարձել։ Մարդկանց մեջ նման փոփոխություն տեսնելով՝ փոխքաղաքապետը ցանկացավ պատվի արժանացնել երեխաներին, քանի որ նրանք դրանում իրենց լուման էին ունեցել։ Սակայն մայրը հավաստիացրեց այդ մարդուն, որ իրենք արել են այն, ինչ պետք է անեն քրիստոնյաները։ Հետագայում կղզում անցկացված լեզվի մրցույթի ժամանակ երեխաներից մեկը պատմեց, թե ինչպես էր մայրը սովորեցրել իրենց քաղաքավարի ձևով ողջունել մարդկանց՝ անկախ նրանց արձագանքից։ Նրա ելույթը արժանացավ առաջին մրցանակին և տեղի թերթում նույնիսկ հոդված գրվեց այդ մասին։ Այսօր այդ ընտանիքը շատ ուրախ է, որ, քրիստոնեական սկզբունքներին հետևելով, նման պտուղներ է քաղել։ Բարի լուրը շատ ավելի հեշտ է հայտնել մարդկանց, երբ նրանք բարյացակամ են տրամադրված։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը