Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 6/1 էջ 31
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2005 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Աստծո հրեշտակներն օգնում են
    Սովորիր Մեծ Ուսուցչից
  • «Եհովայի խոսքը աճում ու տարածվում էր»
    «Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
  • Հրեշտակներ. նրանց դերը մարդկանց կյանքում
    2007 Դիտարան
  • Դուք ունե՞ք պահապան հրեշտակ
    1998 Դիտարան
Ավելին
2005 Դիտարան
w05 6/1 էջ 31

Ընթերցողների հարցերը

Տեղեկանալով, որ բանտարկված Պետրոսը դռան մոտ է՝ ինչո՞ւ աշակերտներն ասացին. «Նորա հրեշտակն է» (Գործք 12։15)։

Հնարավոր է, աշակերտները սխալմամբ ենթադրեցին, որ դարպասի դռան ետևում կանգնած է Պետրոսին ներկայացնող մի պատգամաբեր հրեշտակ։ Քննենք համատեքստը։

Պետրոսը ձերբակալվել էր Հերովդեսի կողմից, որը սպանել էր Հակոբոսին։ Ուստի աշակերտները բոլոր հիմքերն ունեին մտածելու, որ նույն վախճանը Պետրոսին է սպասում։ Շղթայակապ առաքյալին հերթով հսկում էին չորս հոգուց բաղկացած չորս խումբ զինվորներ։ Բայց մի գիշեր նա հրեշտակի օգնությամբ հրաշքով ազատվեց և դուրս եկավ բանտից։ Երբ Պետրոսը վերջապես հասկացավ, թե ինչ տեղի ունեցավ, ասաց. «Հիմա ճշմարիտ իմացայ, որ Տէրն իր հրեշտակն ուղարկեց, եւ փրկեց ինձ Հերովդէսի ձեռիցը» (Գործք 12։1–11)։

Պետրոսն անմիջապես գնաց Մարիամի՝ Մարկոս կոչված Հովհաննեսի մոր տուն, որտեղ մի խումբ աշակերտներ էին հավաքվել։ Երբ նա թակեց դարպասի դուռը, Հռովդե անունով մի աղախին դուրս եկավ տեսնելու, թե ով է։ Ճանաչելով Պետրոսի ձայնը՝ նա լուրը հայտնելու համար իսկույն ետ վազեց՝ առանց Պետրոսի առաջ դուռը բացելու։ Սկզբում աշակերտները չհավատացին, որ դռան ետևում Պետրոսն է կանգնած։ Նրանք սխալմամբ մտածեցին, թե դա «նորա հրեշտակն է» (Գործք 12։12–15)։

Արդյո՞ք աշակերտները կարծում էին, թե Պետրոսն արդեն մահացել էր, և մարմնից անջատված նրա ոգին էր դռան ետևում կանգնած։ Դժվար թե, քանի որ Հիսուսի հետևորդները Գրություններից գիտեին ճշմարտությունը մահացածների վերաբերյալ, այն է՝ մահացածները «մի բան չ’գիտեն» (Ժողովող 9։5, 10)։ Այդ դեպքում ի՞նչ ի նկատի ունեին աշակերտները՝ ասելով՝ «նորա հրեշտակն է»։

Հիսուսի աշակերտները գիտեին, որ ողջ պատմության ընթացքում հրեշտակները օգնություն են ցույց տվել Աստծու ծառաներին։ Օրինակ՝ նահապետ Հակոբը հիշատակեց մի ‘հրեշտակի, որն իրեն ամեն չարիքներից ազատեց’ (Ծննդոց 48։16)։ Իսկ Հիսուսը իր հետևորդներին մի երեխայի հետ կապված հետևյալն ասաց. «Զգոյշ կացէք, որ այս փոքրներից մէկին չ’անարգէք. որովհետեւ ասում եմ ձեզ, որ նորանց հրեշտակներն երկնքումը միշտ տեսնում են իմ Հօր երեսը որ երկնքումն է» (Մատթէոս 18։10)։

Հետաքրքրական է, որ Աստվածաշնչի մի թարգմանության մեջ ա՛նգելոս (հրեշտակ) բառը թարգմանված է որպես «պատգամաբեր» («Young’s Literal Translation of the Holy Bible»)։ Թվում է՝ կային հրեաներ, որոնք հավատում էին, թե Աստծու յուրաքանչյուր ծառա ունի իր հրեշտակը, ըստ էության, «պահապան հրեշտակը»։ Անշուշտ, Աստվածաշնչում նման ուսմունք չկա։ Այդուհանդերձ, հավանական է, որ երբ աշակերտներն ասացին՝ «նորա հրեշտակն է», նրանք ենթադրեցին, որ դարպասի դռան ետևում Պետրոսին ներկայացնող մի պատգամաբեր հրեշտակ է կանգնած։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը