Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 1/1 էջ 4–6
  • Միավորված՝ Աստծո սիրով

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Միավորված՝ Աստծո սիրով
  • 2005 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչն էր միավորում ժողովի անդամներին
  • Միասնության պահպանումը
  • Միավորված՝ երկրպագության մեջ մեր օրերում
  • Միասնությունը գրավում է ուրիշներին
  • Ճշմարիտ երկրպագությունը միասնությամբ է բնորոշվում
    2010 Դիտարան
  • Քրիստոնեական միասնությունը փառավորում Է Աստծուն
    2010 Դիտարան
  • Միասնություն երկրպագության մեջ մեր օրերում. ի՞նչ է այն նշանակում
    Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն
  • Իսկական միություն քրիստոնյաների միջև. ինչպե՞ս
    2003 Մեր թագավորական ծառայությունը
2005 Դիտարան
w05 1/1 էջ 4–6

Միավորված՝ Աստծո սիրով

ՄԵՐ թվարկության առաջին դարում ծնունդ առած քրիստոնեական ժողովի առանձնահատկություններից մեկը միասնությունն էր, չնայած որ այն բաղկացած էր ամենատարբեր անհատներից։ Ճշմարիտ Աստծո երկրպագու էին դառնում Ասիայից, Եվրոպայից, Աֆրիկայից եկած մարդիկ։ Նրանք տարբեր անցյալ ունեին, եղել էին քահանաներ, զինվորականներ, ստրուկներ, փախստականներ, վաճառականներ և այլ ոլորտների մասնագետներ։ Այդ քրիստոնյաների մի մասը հրեա էր, մյուս մասը՝ ոչ հրեա։ Նրանցից շատերը նախկինում զբաղվել էին պոռնկությամբ, համասեռամոլությամբ, հարբեցողությամբ, գողությամբ կամ ուրիշների ունեցվածքը շորթելով։ Սակայն դառնալով քրիստոնյա՝ այդ անհատները վերջ էին տվել իրենց վատ սովորություններին և միավորվել հավատի մեջ։

Ինչպե՞ս էր հաջողվել առաջին դարի քրիստոնեությանը միավորել բոլոր այս անհատներին։ Ինչո՞ւ էին նրանք խաղաղ փոխհարաբերությունների մեջ թե՛ իրար, թե՛ ընդհանրապես բոլոր մարդկանց հետ։ Ինչո՞ւ նրանք չէին մասնակցում ընդհարումների և ապստամբությունների։ Եվ ինչո՞ւ են այսօրվա հիմնական կրոնական ուղղությունները այդքան տարբերվում առաջին դարի քրիստոնեությունից։

Ի՞նչն էր միավորում ժողովի անդամներին

Ամենագլխավոր գործոնը, որ միավորում էր առաջին դարի քրիստոնյաներին, սերն էր Աստծո հանդեպ։ Այդ անհատներն ընդունում էին, որ իրենց գլխավոր պարտականությունն է սիրել ճշմարիտ Աստծուն՝ Եհովային, ողջ սրտով, հոգով և մտքով։ Օրինակ՝ Պետրոս առաքյալը, որ ծագումով հրեա էր, ցուցում ստացավ գնալ մի այլազգի մարդու տուն։ Սովորական պայմաններում նա չէր ընկերակցի նման անհատի հետ։ Սակայն Եհովայի հանդեպ սիրուց մղված՝ առաքյալը հնազանդվեց այդ հրահանգին։ Պետրոսը, ինչպես նաև առաջին դարի մյուս քրիստոնյաները մտերիմ փոխհարաբերություններ էին վայելում Աստծո հետ, որոնց հիմքում ընկած էին ճշգրիտ գիտելիքներն այն մասին, թե ինչպիսի հատկություններ ունի նա, ինչն է նրան հաճելի, և ինչը տհաճ։ Ժամանակի ընթացքում Եհովայի բոլոր երկրպագուները հասկացան հետևյալը. Աստծո կամքն է, որ նրանք «միանա[ն] նույն մտքի և նույն խորհրդի մեջ» (Ա Կորնթացիս 1։10, ԱՆԹ; Մատթէոս 22։37; Գործք 10։1–35)։

Առաջին քրիստոնյաներին միավորում էր նաև հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Աշակերտները ցանկանում էին ամենայն ճշգրտությամբ քայլել Հիսուսի հետքերով։ Նա պատվիրել էր. «Իրար սիրէք. ինչպէս ես ձեզ սիրեցի.... Սորանով կ’գիտենան ամենքը թէ իմ աշակերտներն էք, եթէ իրար վերայ սէր ունենաք» (Յովհաննէս 13։34, 35)։ Քրիստոնյաները պետք է անձնազոհ սեր ունենային իրար հանդեպ և ոչ թե մակերեսային ինչ–որ զգացում։ Իսկ ի՞նչ արդյունք կբերեր դա։ Իր հանդեպ հավատ ընծայողների մասին Հիսուսն աղոթեց. «Աղաչում [եմ]....որ ամենքը մէկ լինեն, ինչպէս դու, Հայր, ինձանում, եւ ես քեզանում, որ նորանք էլ մեզանում մէկ լինեն» (Յովհաննէս 17։20, 21; Ա Պետրոս 2։21)։

Եհովան իր ճշմարիտ ծառաների վրա թափեց սուրբ ոգին, կամ՝ գործուն ուժը։ Այդ ոգին նույնպես նպաստեց նրանց միասնությանը։ Այն օգնեց աշակերտներին հասկանալ աստվածաշնչյան ուսմունքները, որոնք ընդունվեցին բոլոր ժողովների կողմից։ Աստծո երկրպագուները քարոզում էին միևնույն լուրը՝ Եհովայի անվան սրբացումը Մեսիական Թագավորության միջոցով։ Այդ Թագավորությունը երկնային կառավարություն է, որը պետք է ղեկավարի ողջ մարդկությանը։ Առաջին քրիստոնյաները հասկանում էին, որ չպետք է լինեն ‘այս աշխարհից’։ Ուստի երբ էլ որ քաղաքացիական ապստամբություն կամ զինված պայքար էր ծագում, քրիստոնյաները չեզոք դիրք էին բռնում։ Նրանք ձգտում էին խաղաղություն պահպանել յուրաքանչյուր մարդու հետ (Յովհաննէս 14։26; 18։36; Մատթէոս 6։9, 10; Գործք 2։1–4; Հռովմայեցիս 12։17–21)։

Բոլոր քրիստոնյաները իրենց պարտքն էին համարում նպաստել խաղաղությանը։ Ինչպե՞ս էին նրանք դա անում։ Հավաստիանալով, որ իրենց վարքը համապատասխանում է Աստվածաշնչի չափանիշներին։ Պողոս առաքյալը գրեց. «Ձեզանից դուրս հանէք առաջի գնացքի պէս եղող հին մարդը.... եւ նոր մարդին հագնէք» (Եփեսացիս 4։22–32)։

Միասնության պահպանումը

Ինչ խոսք, առաջին դարի քրիստոնյաները անկատար մարդիկ էին, ու երբեմն այնպիսի իրավիճակներ էին ստեղծվում, որոնք սպառնում էին նրանց միասնությանը։ Օրինակ՝ Գործք 6։1–6-ում պատմվում է, որ տարաձայնություն առաջացավ քրիստոնյա դարձած հունախոս ու եբրայախոս հրեաների միջև։ Հունախոսները զգում էին, որ իրենց հանդեպ խտրականություն է ցուցաբերվում։ Սակայն հենց որ այդ մասին տեղյակ պահեցին առաքյալներին, հարցը արագ և արդարացի լուծում ստացավ։ Ավելի ուշ ուսմունքային խնդիր ծագեց, որը տարաձայնություն առաջ բերեց այն հարցում, թե ինչ են պարտավոր անել քրիստոնեական ժողովի ոչ հրեա անդամները։ Այս խնդիրը լուծելու նպատակով Աստվածաշնչի սկզբունքների հիման վրա վճիռ կայացվեց, որը միաձայն ընդունվեց բոլոր ժողովների կողմից (Գործք 15։1–29)։

Այս օրինակները ցույց են տալիս, որ տարաձայնությունները չպառակտեցին առաջին դարի քրիստոնեական ժողովը ո՛չ ազգամիջյան հարցերում, ո՛չ էլ ուսմունքային։ Ինչո՞ւ։ Քանի որ միասնությանը նպաստող գործոնները՝ սերը Եհովայի հանդեպ, հավատը Հիսուս Քրիստոսի նկատմամբ, անձնազոհ սերը իրար միջև, սխալ վարքագիծը փոխելու պատրաստակամությունը, աստվածաշնչյան ուսմունքների միևնույն հասկացողությունը, ինչպես նաև սուրբ ոգու առաջնորդությունն ընդունելը, բավականաչափ զորեղ ուժ էին առաջին դարի ժողովը միասնական և համերաշխ պահելու համար։

Միավորված՝ երկրպագության մեջ մեր օրերում

Հնարավո՞ր է արդյոք այդ ճանապարհով միասնության հասնել մեր օրերում։ Կարո՞ղ են արդյոք նույն գործոնները միավորել կրոնական որևէ ուղղության անդամների և օգնել նրանց խաղաղություն պահպանել բոլոր ազգերի հետ աշխարհի բոլոր ծայրերում։ Այո՛, կարող են։ Եհովայի վկաները միավորված են համաշխարհային եղբայրության մեջ ավելի քան 230 երկրներում։ Նրանք միաբան են շնորհիվ այն նույն գործոնների, որոնք միավորում էին առաջին դարի քրիստոնյաներին։

Առաջին հերթին Վկաների միասնությանը նպաստում է նվիրվածությունը Եհովա Աստծո հանդեպ։ Սա նշանակում է, որ նրանք ջանում են հավատարիմ մնալ բոլոր իրավիճակներում։ Եհովայի վկաները նաև հավատ են ընծայում Հիսուս Քրիստոսին ու նրա ուսուցումներին։ Այս քրիստոնյաները անձնազոհ սեր են ցուցաբերում իրենց հավատակիցների նկատմամբ և Աստծո Թագավորության մասին նույն բարի լուրն են քարոզում բոլոր այն երկրներում, որտեղ գործում են։ Նրանք ուրախությամբ են պատմում այս Թագավորության մասին ցանկացած հավատի, ռասայի, ազգության և սոցիալական խավի պատկանող մարդկանց։ Բացի այդ, Եհովայի վկաները չեզոք դիրք են պահպանում այս աշխարհի գործերում, ինչը օգնում է նրանց դիմագրավել քաղաքական, մշակութային, սոցիալական և տնտեսական բնույթի դժվարությունները, որոնք այսքան պառակտում են մարդկանց։ Բոլոր Վկաներն ընդունում են, որ պարտավոր են նպաստել միասնությանը՝ ապրելով Աստվածաշնչի չափանիշներին ներդաշնակ։

Միասնությունը գրավում է ուրիշներին

Եհովայի ծառաների միասնությունը հաճախ հետաքրքրում է այն անհատներին, ովքեր Վկաներ չեն։ Նրանցից մեկն է Իլզանa, որը ժամանակին միանձնուհի էր Գերմանիայի կաթոլիկական կուսանոցներից մեկում։ Ի՞նչը գրավեց նրան Եհովայի վկաների մեջ։ Իլզան ասում է. «Այդպիսի լավ մարդկանց երբեք չեմ հանդիպել։ Նրանք չեն մասնակցում պատերազմների և ոչ ոքի վնաս չեն հասցնում։ Նրանք ցանկանում են օգնել ուրիշներին ապրել երջանիկ կյանքով դրախտ–երկրի վրա, որ կբերի Աստծո Թագավորությունը»։

Ահա մեկ ուրիշ օրինակ. Գյունթերը գերմանացի մի զինվոր էր, որին Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ուղարկել էին Ֆրանսիա։ Մի օր Գյունթերի զորամասի համար կրոնական արարողություն անցկացվեց բողոքական քահանայի կողմից։ Աղոթքում նա խնդրեց, որ Աստված օրհնի, պաշտպանի և հաղթանակ պարգևի իրենց։ Արարողությունից հետո Գյունթերն անցավ ժամապահի իր պարտականությանը։ Հեռադիտակով նա տեսավ թշնամու զորքը, որի համար մեկ ուրիշ քահանա նույնպես կրոնական ինչ–որ արարողություն էր անցկացնում։ Հետագայում Գյունթերը նշեց. «Այդ քահանան ըստ երևույթին նույնպես աղոթում էր օրհնության, պաշտպանության և հաղթանակի մասին։ Ես չէի հասկանում, թե քրիստոնեական եկեղեցիներն ինչպես կարող են նույն պատերազմում հակառակ դիրքեր բռնել»։ Այս դեպքը դրոշմվեց նրա հիշողության մեջ։ Երբ ավելի ուշ Գյունթերը կապ հաստատեց Եհովայի վկաների հետ, որոնք չեն մասնակցում պատերազմների, նա դարձավ այդ համաշխարհային եղբայրության անդամը։

Աշոկն ու Ֆիման դավանում էին արևելյան կրոններից մեկը։ Իրենց տանը նրանք մի անկյուն ունեին՝ նվիրված ինչ–որ աստվածության։ Երբ նրանց ընտանիքում լուրջ հիվանդություն առաջ եկավ, Աշոկն ու Ֆիման որոշեցին քննության ենթարկել իրենց հավատալիքները։ Այդ ամուսինները սկսեցին շփվել Եհովայի վկաների հետ և խորապես տպավորվեցին Աստվածաշնչի ուսուցումներով, ինչպես նաև այն սիրով, որը տիրում է Վկաների միջև։ Այժմ Աշոկն ու Ֆիման Եհովայի Թագավորության եռանդուն քարոզիչներ են։

Իլզան, Գյունթերը, Աշոկն ու Ֆիման միլիոնավոր մյուս Վկաների հետ միավորված են համաշխարհային եղբայրության մեջ։ Նրանք հավատում են Աստվածաշնչի այն խոստմանը, որ երկրպագության մեջ իրենց միավորող գործոնները շուտով կմիավորեն բոլոր հնազանդ մարդկանց։ Այդ ժամանակ կրոնական հողի վրա ոչ մի արյունահեղություն կամ պառակտում չի լինի։ Ողջ աշխարհը միասնաբար կերկրպագի ճշմարիտ Աստծուն՝ Եհովային (Յայտնութիւն 21։4, 5)։

[ծանոթագրություն]

a Այս հոդվածում հիշակտկվող որոշ անուններ փոխված են

[նկարներ 4–րդ և 5–րդ էջերի վրա]

Առաջին քրիստոնյաները միասնական էին, չնայած որ տարբեր ծագում ունեին

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը