Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 6/1 էջ 32
  • Անե՞լ, թե՞ չանել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Անե՞լ, թե՞ չանել
  • 2004 Դիտարան
2004 Դիտարան
w04 6/1 էջ 32

Անե՞լ, թե՞ չանել

«ԻՆՉ չեք ուզում, որ ձեզ անեն, դուք էլ մի արեք ուրիշներին»։ Էթիկայի այս կանոնը վերագրվում է չինացի հայտնի ուսուցիչ և փիլիսոփա Կոնֆուցիոսին։ Այսօր՝ մոտ 2 500 տարի անց, շատերը նույնպես համարում են, որ անհատը կատարում է իր բարոյական պարտքը՝ ընդամենը ուրիշին վատություն չանելով։

Իհարկե, վարքի մասին Կոնֆուցիոսի ասած խոսքերը ունեն որոշակի արժեք։ Մյուս կողմից՝ Աստվածաշունչը բացահայտում է մարդկային վարքագծի և փոխհարաբերությունների մեկ ուրիշ երեսակ։ Աստվածաշնչում խոսվում է ոչ միայն ուրիշների հանդեպ վատ արարքներ թույլ չտալու, այլև նրանց հանդեպ բարին գործելու հնարավորությունը բաց չթողնելու մասին։ Քրիստոնյա աշակերտ Հակոբոսը գրեց. «Ով որ բարին գիտենայ եւ չ’անէ, նորա համար մեղք է» (Յակոբոս 4։17)։ Հիսուս Քրիստոսը քրիստոնյաներին պարզապես չպատվիրեց մյուսների հանդեպ վատ արարքներ չգործել, այլ տվեց հետևյալ խորհուրդը. «Ամեն ինչ որ կամենում էք՝ ձեզ անեն մարդիկ, այնպէս էլ դուք արէք նորանց» (Մատթէոս 7։12)։

Աստծո սկզբնական նպատակն էր, որ բոլոր մարդիկ միմյանց վերաբերվեն այնպես, ինչպես կցանկանան, որ իրենց վերաբերվեն։ Աստված հիանալի օրինակ է թողել ուրիշների հանդեպ հոգատարություն ցուցաբերելու հարցում։ Դա երևում է այն բանից, թե ինչպես է նա ստեղծել մարդուն. «Աստուած ստեղծեց մարդը իր պատկերովը. Աստուծոյ պատկերովը ստեղծեց նորան. արու եւ էգ ստեղծեց նորանց» (Ծննդոց 1։27)։ Սա նշանակում է, որ Աստված, սեր ցույց տալով, մարդկանց խիղճ է տվել, որը, եթե ճիշտ ձևով կրթվի, կառաջնորդի նրանց վերաբերվելու մյուսներին այնպես, ինչպես կցանկանան, որ իրենց վերաբերվեն։

Այսօր շատերն անհույս և անօգնական տառապում են անզգա ու եսասեր մարդկանց պատճառով։ Պարզ է, որ մեզանից պահանջվում է ավելին. ոչ միայն վատ և վնասաբեր գործեր չանել, այլև մարդկանց համար բարի և օգտակար գործեր կատարել։ Այդ պատճառով Եհովայի վկաները հոժարակամորեն վճռական քայլեր են ձեռնարկում՝ օգնելու մարդկանց սովորել Աստծո Խոսքում գտնվող հիանալի հույսի մասին։ Երբ Վկաները այցելում են իրենց հարևաններին՝ աստվածաշնչյան բարի լուրը հայտնելու, նրանք այդպես են վարվում սիրուց մղված՝ անելով մարդկանց հանդեպ այն, ինչ կցանկանային, որ իրենց անեին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը