Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 6/1 էջ 30–31
  • Բարի գործեր դժվարին իրավիճակներում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Բարի գործեր դժվարին իրավիճակներում
  • 2004 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Աճում են սիրո մեջ
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Երկրպագության վայրեր
    Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը
2004 Դիտարան
w04 6/1 էջ 30–31

Բարի գործեր դժվարին իրավիճակներում

«ԲԱՐԻ գործենք ամենին,— հորդորեց Պողոս առաքյալը,— մանաւանդ հաւատքի ընտանիներին» (Գաղատացիս 6։10)։ Աշխարհով մեկ Եհովայի վկաները ջանասիրաբար ձգտում են կիրառել այս սկզբունքը իրենց կյանքում՝ բարի գործեր կատարելով բոլորի, հատկապես իրենց հավատակիցների համար։ Դրանում կրկին ու կրկին կարելի է համոզվել դժվարին իրավիճակների բախվելիս։ Եկեք քննարկենք երեք երկրներում վերջերս տեղի ունեցած դեպքերը։

2002 թ. դեկտեմբերին մի ուժեղ թայֆուն հարվածեց Գուամ կղզուն. քամու արագությունը ժամում ավելի քան 300 կիլոմետր էր։ Շատ տներ վնասվեցին, մի քանիսը ամբողջովին քանդվեցին։ Տեղի ժողովները արագորեն մաքրության հարցերով զբաղվող խմբեր կազմեցին օգնելու համար այն Վկա ընտանիքներին, որոնք բոլորից շատ էին տուժել։ Գուամի մասնաճյուղը տրամադրեց շինարարական նյութեր և աշխատուժ՝ վերանորոգելու վնասված տները։ Աջակցություն ցուցաբերեց նաև Հավայիի մասնաճյուղը։ Ընդամենը մի քանի շաբաթ անց վերակառուցման աշխատանքներում օգնելու նպատակով Հավայիից ատաղձագործների մի խումբ եկավ, տեղի եղբայրներից մի քանիսն էլ արձակուրդ վերցրեցին վերջիններիս աջակցելու համար։ Համագործակցության ուրախ ոգին վկայություն էր այնտեղ ապրող բոլոր բնակիչների համար։

Մանդալայ քաղաքի արվարձաններից մեկում՝ Մյանմայում, Թագավորության սրահից ոչ հեռու հրդեհ բռնկվեց։ Մոտակայքում մի տուն կար, որտեղ իր ընտանիքի հետ միասին ապրում էր ոչ ակտիվ մի քույր։ Քամին փչում էր նրա տան կողմը, ուստի նա վազեց Թագավորության սրահ՝ խնդրելու օգնություն։ Այդ ժամանակ Սրահում վերանորոգման աշխատանքներ էին ընթանում, ուստի այնտեղ շատ եղբայրներ կային։ Նրանք զարմացան, երբ տեսան այդ քրոջը, քանի որ չգիտեին, որ նա ապրում է այդ տարածքում։ Եղբայրները արագորեն օգնեցին նրան տան կահկարասին փոխադրել ապահով տեղ։ Երբ այդ քրոջ ամուսինը, որը Վկա չէր, լսեց հրդեհի մասին, շտապեց տուն ու տեսավ, որ եղբայրները օգնում են իր ընտանիքին։ Նա շատ տպավորված էր ու երախտապարտ էր նրանց։ Այդ մարդը նաև թեթևացած շունչ քաշեց, քանի որ գիտեր՝ գողերը հաճախ օգտվում են նման իրավիճակներից, որպեսզի թալանեն տները։ Եղբայրների կողմից բարության այս դրսևորումը մղեց այդ քրոջն ու նրա որդուն կրկին ընկերակցելու քրիստոնեական ժողովի հետ, և ներկայումս նրանք հաճախում են բոլոր հանդիպումներին։

Անցյալ ծառայողական տարվա ընթացքում Մոզամբիկի շատ բնակիչներ երաշտների ու անբերքատվության պատճառով կանգնեցին սովի առաջ։ Եհովայի վկաների տեղի մասնաճյուղը շուտափույթ արձագանքեց՝ կարիքավորներին ապահովելով սննդամթերքով։ Սնունդը բաժանվում էր Թագավորության սրահներում, երբեմն ժողովի հանդիպումներից հետո։ Մի քույր, որը միայնակ մայր է, պատմում է. «Ես ժողով եկա ընկճված վիճակում, որովհետև չգիտեի, թե ինչով եմ կերակրելու երեխաներիս, երբ վերադառնայինք տուն»։ Եղբայրների ցուցաբերած սիրալիր աջակցության շնորհիվ նա անմիջապես քաջալերվեց։ «Ես կարծես թե հարություն առա»,— ասում է նա։

Վկաները նաև հոգևոր առումով են ‘բարի գործում’՝ հույսի և մխիթարության սուրբգրային պատգամը մարդկանց պատմելով։ Նրանք համակարծիք են հնում ապրած մի իմաստուն մարդու հետ, որն ասաց. «[Աստվածային իմաստությունը] լսողը ապահով կ’բնակուի, եւ հանդարտ կ’լինի չարիքի վախիցը» (Առակաց 1։33)։

[նկարներ 31–րդ էջի վրա]

1, 2. Մոզամբիկում կարիքավորներին սնունդ բաժանելիս

3, 4 Գուամում թայֆունը շատ տներ ավերեց

[թույլտվությամբ]

Child, left: Andrea Booher/FEMA News Photo; woman, above: AP Photo/Pacific Daily News, Masako Watanabe

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը