Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 2/15 էջ 21–25
  • Հավաքվել էին «աշխարհի պորտի մեջ»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հավաքվել էին «աշխարհի պորտի մեջ»
  • 2004 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Թագավորության առաջին սերմերը
  • Նախապատրաստություն՝ շրջանային համաժողովին
  • Հայտարարություն՝ անսպասելի մի աղբյուրից
  • Համաժողովը սկսվում է
  • Առավոտյան վկայություն
  • Հոգևոր ծրագիրը շարունակվում է
2004 Դիտարան
w04 2/15 էջ 21–25

Հավաքվել էին «աշխարհի պորտի մեջ»

Երբևէ լսե՞լ եք այս արտահայտությունը. «Te Pito o Te Henua»։ Ռապանուիի՝ Զատկի կղզու բնակիչների մայրենի լեզվով սա նշանակում է «աշխարհի պորտը»։ Այստեղ տեղի ունեցած համաժողովը ինչո՞վ էր յուրահատուկ։

ՄԵԿՈՒՍԻ, առեղծվածային, էկզոտիկ։ Այս խոսքերով է սովորաբար նկարագրվում Զատկի կղզին՝ Ռապանուին, ինչպես նրա բնակիչներն են անվանում այն։ Դա իսկապես մի մեկուսի տեղանք է, որ գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավային մասում՝ Սանտյագոյից (Չիլի) 3 790 կիլոմետր հեռավորության վրա։ 1888 թ. սեպտեմբերի 9–ին այն դարձավ Չիլիի մարզերից մեկը։

Ունենալով 166 քառակուսի կիլոմետր տարածք՝ այս եռանկյունաձև կղզին հիմնականում կազմված է երեք հանգած հրաբուխներից։ Խաղաղօվկիանոսյան շատ կղզիների նման՝ այն գտնվում է ստորջրյա վիթխարի լեռների գագաթներին։ Ամբողջ կղզին հայտարարվել է որպես «բնական հուշարձան»։ Կղզին լավ ճանաչված է քարե առեղծվածային արձաններով, որ կոչվում են մոայի։a

Բնության հրապուրիչ տեսարաններից ու պատմական վայրերից բացի, Զատկի կղզին մատուցում է նաև մի շարք քաղցրահամ պտուղներ։ Այդ երկրում աճում են այնպիսի պտուղներ, ինչպիսիք են՝ արքայախնձորը (անանաս), ավոկադոն, հնդկասեխը (պապայա) ու բանանի ինը տեսակներ։ Ծովում կան զանազան ձկներ, այնտեղից ձեռք են բերում ծովամթերքներ։

Եղանակը մեղմ է Զատկի կղզում. կանոնավորաբար տեղում են անձրևներ, որ այցելուներին պարգևում են մաքուր օդ, և հաճախ ծիածան է դուրս գալիս ու տպավորիչ տեսարաններ ստեղծում։ Այժմ այնտեղի մշտական բնակիչների թիվը կազմում է 3 800 հոգի։ Ներկայիս բնակիչները ծագում են առել առաջին բնիկներից, որոնց միախառնվեցին եվրոպացիներ, չիլիացիներ և ուրիշ ազգեր։ Եվրոպայից և Ասիայից հարյուրավոր զբոսաշրջիկներ են այցելում այս կղզի՝ զբոսաշրջիկությունը դարձնելով երկրի տնտեսության կարևոր մասերից մեկը։

Թագավորության առաջին սերմերը

«Եհովայի վկաների 1982​թ. տարեգիրքը» (անգլ.) հայտնում է. «Որոշ ժամանակ մենք Զատկի կղզում ունեինք միայն մեկ քարոզիչ։ Նա հոգևոր օգնություն էր ստանում՝ նամակագրական կապ պահպանելով [Չիլիի] մասնաճյուղից մի միսիոներ քրոջ հետ։ Թեև նա արդեն վերադարձել է մայրցամաք, մենք այդ կղզում ունենք «Դիտարան» պարբերագրի բաժանորդներ։ 1980 թ. ապրիլին մի հետաքրքրվող անհատից միջքաղաքային հեռախոսազանգ ստացանք, որը զարմանք պատճառեց մեզ. նա ցանկանում էր իմանալ, թե երբ է նշվելու Հիշատակի երեկոն։ Այնուհետև՝ ավելի ուշ՝ այդ նույն տարում, մի ամուսնական զույգ Վալպարաիսոյից տեղափոխվեց կղզի, որտեղ նրանք Աստվածաշնչի ուսումնասիրություններ էին անցկացնում հետաքրքրվող անձանց հետ։ 1981 թ. ապրիլին առաջին անգամ այս կղզում տեղի ունեցավ Հիշատակի երեկոն, որին ներկա էր 13 մարդ։ Ի՜նչ ցնծության մեջ ենք մենք, որ «բարի լուրը» մուտք է գործում այս մեկուսի տարածքը»։

Հետագայում՝ 1991 թ. հունվարի 30–ին, մասնաճյուղի կողմից այդ կղզի ուղարկվեց որպես հատուկ ռահվիրա ծառայող մի ամուսնական զույգ՝ Դարիո և Վինի Ֆեռնանդեսները։ Եղբայր Ֆեռնանդեսը հիշում է. «Հինգ ժամ տևողությամբ թռիչքից հետո հասանք երկրագնդի ամենամեկուսի վայրը, որտեղի մշակույթը լի է առեղծվածներով»։ Այդ կղզում ապրող մի եղբոր և մի քրոջ ջանքերով (քույրը վերջերս էր եկել կղզի իր երկու երեխաների հետ), արագորեն հանդիպումներ կազմակերպվեցին, և քարոզչական գործունեություն ծավալվեց։ Չնայած ընտանիքի անդամների կողմից գործադրվող ճնշումներին, կրոնական նախանձախնդրությանը և պոլինեզյան մշակույթում ընդունված որոշ ավանդույթներին՝ նրանք տեսան, թե Եհովան ինչպես է օրհնում իրենց ջանքերը։ Եղբայր և քույր Ֆեռնանդեսները այլևս հատուկ ռահվիրաներ չեն, բայց շարունակում են ապրել այդ կղզում, որտեղ մեծացնում են այնտեղ ծնված իրենց որդուն։ Ներկայումս կղզում կան Թագավորության 32 ուրախ քարոզիչներ։ Նրանց մեջ կան Ռապանուիի բնիկներ, այդ թվում նաև նրանք, ովքեր հաստատվել են ապրելու այդ կղզում կամ տեղափոխվել են կղզի, որպեսզի ծառայեն այնտեղ, որտեղ Թագավորության քարոզիչների կարիքն ավելի շատ է զգացվում։

Նախապատրաստություն՝ շրջանային համաժողովին

Հաշվի առնելով, որ կղզին մայրցամաքից բավական մեծ հեռավորության վրա է գտնվում՝ ժողովը տարին երեք անգամ ստանում էր մեկօրյա հատուկ համաժողովի, ինչպես նաև շրջանային և մարզային համաժողովների ծրագրերը՝ ձայնագրված տեսաերիզների վրա։ Բայց 2000 թ. վերջում Չիլիի մասնաճյուղի կոմիտեն սկսեց պլաններ կազմել, որպեսզի առաջին անգամ կղզում համաժողով անցկացվի։ Վերջապես որոշվեց, որ շրջանային համաժողով տեղի կունենա 2001 թ. նոյեմբերին. այս հատուկ միջոցառմանը ներկա լինելու համար հրավերք հղվեց Չիլիի տարբեր մասերում ապրող սահմանափակ թվով եղբայրների ու քույրերի։ Ինքնաթիռների չվացուցակի պատճառով համաժողովը պետք է տեղի ունենար կիրակի և երկուշաբթի օրերին։

Երեսուներեք պատվիրակներն անչափ ուրախ էին, որ ճանապարհորդելու էին դեպի կղզի՝ մասնակցելու այդ մեկուսի տարածքում առաջին անգամ տեղի ունենալիք շրջանային համաժողովին։ Խաղաղ օվկիանոսի վրայով երկարատև թռիչքից հետո բավական թարմացուցիչ էր օդանավակայանում սպասող եղբայրների կողմից ցուցաբերված ընդունելությունը։ Պատվիրակներին դիմավորեցին գեղեցիկ դրասանգներով (ծաղկաթերթերից պատրաստված պարանոցին գցվող պսակներ), որ կղզու յուրահատուկ նվերն է։ Այնուհետև նրանց ուղեկցեցին իրենց կացարանները, ապա կղզու տեսարժան վայրերով մի փոքրիկ էքսկուրսիա անցնելուց հետո բոլոր նրանք, ովքեր պետք է մասնակցեին համաժողովի ծրագրին, հավաքվեցին Թագավորության սրահում։

Հայտարարություն՝ անսպասելի մի աղբյուրից

Մինչ ուղևորվում էին համաժողովի, պատվիրակներից ոմանք զարմացան՝ լսելով, որ տեղի քահանան ռադիոյով մեկնաբանություններ էր տալիս իրենց այցի մասին։ Նա հիշատակեց մայրցամաքից եկած զբոսաշրջիկների մասին, որոնք գնալու էին մարդկանց տները՝ պատմելու նրանց աշխարհի մոտալուտ վերջի մասին։ Թեև նա կոչ արեց իր ծխականներին չլսել նրանց, նրա հայտարարության շնորհիվ կղզում ազդարարվեց Եհովայի վկաների մի մեծ խմբի ներկայության մասին։ Կղզու բնակիչների մեջ հետաքրքրություն առաջացավ։ Հաջորդ մի քանի օրերի ընթացքում պատվիրակները բարի լուրի քաջալերական պատգամը նրբանկատորեն հայտնեցին մարդկանց։

Համաժողովը սկսվում է

Կիրակի առավոտյան տեղի եղբայրները և քույրերը Թագավորության սրահի մուտքի մոտ դիմավորում էին պատվիրակներին, մինչ նրանք գալիս էին համաժողով։ Նրանք բացականչում էին. «Iorana Koe! Iorana Koe!», որ նշանակում է «Բարի գալուստ»։ Քույրերից ոմանք հագել էին ազգային զգեստներ և իրենց մազերը զարդարել էին գեղեցիկ ծաղիկներով. մի բան, որ հատուկ է պոլինեզյան ոճին։

Հաճելի երաժշտության ավարտից հետո հարյուր մարդ միաձայն երգեց՝ «Լինենք ամուր, անսասան» երգը, որը երբեք այդքան շատ մարդկանց կողմից դեռ չէր հնչել կղզում։ Տեղի եղբայրների աչքերը արցունքներով լցվեցին, երբ նախագահողը իրենց մայրենի լեզվով ողջույնի ջերմ խոսքեր հղեց նրանց։ Կեսօրվա ընդմիջման ընթացքում երեք նոր անհատներ իրենց նվիրումը Աստծուն խորհրդանշեցին ջրի մկրտությամբ։ Առաջին օրվա ծրագրի ավարտից հետո յուրաքանչյուրն իրեն ավելի մոտ զգաց Եհովային ու ողջ եղբայրությանը։

Առավոտյան վկայություն

Կղզում տիրող առանձնահատուկ հանգամանքների պատճառով շրջանային համաժողովի երկրորդ օրը սկսվեց կեսօրին։ Ուստի պատվիրակները օգտվեցին այդ իրավիճակից ու առավոտյան ժամերն օգտագործեցին, որ մասնակցեն քարոզչական ծառայությանը։ Ի՞նչ դեպքեր էին սպասում նրանց։

Մի տարեց կին՝ ութ երեխաների մայր, Վկաներին ասաց, որ չի կարող զրուցել նրանց հետ, քանի որ ինքը կաթոլիկ է։ Երբ Վկաներն ասացին, որ ցանկանում են զրուցել այն խնդիրների մասին, որոնք բոլորին են հուզում, ինչպես օրինակ՝ թմրանյութերի չարաշահումն ու ընտանեկան անախորժությունները, նա համաձայնվեց լսել։

Բնիկներից մեկը՝ մի տարեց կին, մի Վկա ամուսնական զույգի սառնորեն ընդունեց։ Նա ասաց, որ Վկաները գնան զրուցեն մայրցամաքում ապրող այն մարդկանց հետ, որոնք շատ դաժանորեն են վերաբերվում ուրիշներին։ Ամուսինները նրան ասացին, որ «արքայութեան այս աւետարանը» բոլորին է առաջարկվում, և կղզի գալու իրենց նպատակն է ներկա լինել մի համաժողովի, որը կօգնի բոլոր մարդկանց աճելու Աստծո սիրո մեջ (Մատթէոս 24։14)։ Նրանք հարցրեցին կնոջը, թե արդյոք կցանկանար վայելել երկարատև կյանք դրախտային պայմաններում, ինչպես այդ կղզում է, բայց առանց հիվանդությունների ու մահի։ Այնուհետև, երբ Վկաները խորհեցին նրա հետ այն բանի շուրջ, թե որքան երկար տարիներ գոյություն ունեն կղզու հրաբուխները, նա մտածեց կյանքի կարճատևության մասին և հարցրեց. «Ինչո՞ւ ենք մենք ապրում այսքան կարճ կյանքով»։ Նա զարմացավ, երբ կարդաց Սաղմոս 90։10 համարը։

Այդ պահին Վկաները հանկարծ հարևան դռնից գոռգոռոցներ լսեցին։ Թեպետ նրանք չհասկացան, թե այդ ինչ աղաղակներ էին, այդ կինն ասաց, որ հարևանները անպատիվ խոսքեր են ասում և հասկացնում, որ իրենք չեն կամենում, որ Վկաներն իրենց այցելեն։ Այս կինը «նուա» էր՝ ընտանիքի ամենամեծ աղջիկը։ Քանի որ նրա հայրը մահացել էր, իրեն էր մնացել որոշումներ կայացնելու պարտավորությունը, որ պետք է ծառայեր ի  բարօրություն ամբողջ ընտանիքի։ Նա Վկաներին պաշտպանեց իր հարազատների ներկայությամբ և սիրալիր կերպով ընդունեց առաջարկված հրատարակությունները։ Ավելի ուշ՝ շաբաթվա մեջ, երբ այդ կինը ավտոմեքենայով անցնում էր Վկաների կողքով, նա խնդրեց իր եղբորը, որ կանգնեցնի ավտոմեքենան։ Չնայած իր եղբոր բացահայտ դժգոհությանը՝ կինը բարի մաղթանքներով հրաժեշտ տվեց եղբայրներին ու հաջողություն ցանկացավ նրանց ծառայության մեջ։

Թեև սկզբում թվում էր, թե մայրցամաքից եկած Վկաների քարոզած լուրը մերժվելու էր կղզու բնակիչների կողմից, բայց այցելուների համար ակնհայտ դարձավ, որ Ռապանուիում բնակվող մարդիկ իրականում բարի են և սիրալիր։ Նրանց մեծ մասը ուրախությամբ լսեց բարի լուրը։ Քսան Վկաներից վեցը, որ մկրտվել էին այդ կղզում, տեղի բնակիչներ են։ Մկրտվողներից մեկը աստվածաշնչյան ճշմարտությունը առաջին անգամ լսել էր այն ժամանակ, երբ իր կնոջ հետ Աստվածաշունչ են ուսումնասիրել, իսկ նա այդ պահին գտնվել է հարևան սենյակում։ Նա ու իր կինը այսօր մկրտված Վկաներ են. նա ժողովում ծառայում է որպես ծառայող օգնական։

Հոգևոր ծրագիրը շարունակվում է

Կեսօրից հետո սկսվեց երկրորդ օրվա ծրագիրը։ 32 տեղի եղբայրներին ու քույրերին և 33 պատվիրակների կրկին միացան մեծ թվով հետաքրքրվող անձինք։ Մոտ հարյուր մարդ լսեց ծրագիրը, այդ թվում նաև հանրային ելույթը, որ կոչվում էր «Ինչպես են սերն ու հավատը հաղթում աշխարհին»։ Իրականում ներկաները տեսնում էին սիրո կենդանի ապացույցը, որ գոյություն ունի Եհովայի ժողովրդի մեջ, նույնիսկ այնպիսի մարդկանց միջև, որոնք տարբեր մշակույթ ունեին (Յովհաննէս 13։35)։

Շրջանային համաժողովի օրերից մեկում շրջանային ու մարզային վերակացուները հատուկ հանդիպում կազմակերպեցին ռահվիրաների հետ։ Կղզու երեք ընդհանուր ռահվիրաներին այդ հանդիպմանը միացան նաև մայրցամաքից եկած ընդհանուր և հատուկ ռահվիրաները։ Բոլորն էլ մեծապես քաջալերվեցին։

Հաջորդ օրը տեղի եղբայրներից ոմանք, ովքեր աշխատում են որպես էքսկուրսավարներ, պատվիրակների համար էքսկուրսիա անցկացրին։ Նրանք այցելեցին քարհանք, որտեղ քանդակված էին մոայիներ, տեսան հրաբուխներ, որտեղ տեղի էին ունեցել հնագույն մրցախաղեր, և ինչ խոսք, եղան նաև գեղեցիկ, ոսկեգույն ավազով ծածկված Անաքենայի ծոցի ափին, որտեղ ոտք էին դրել կղզու առաջին բնակիչները։b

Տեղի եղբայրների հետ հավաքվելու վերջին առիթը նրանց ժողովի Գրքի ուսումնասիրությանը ներկա լինելն էր։ Հանդիպումից հետո տեղի Վկաները ի զարմանս հյուրերի նրանց հյուրասիրեցին ազգային ճաշատեսակով։ Ավելի ուշ իրենց ազգային տարազով նրանք ներկայացրին մի հրաշալի ազգային պար։ Պատվիրակները, ինչպես նաև Ռապանուիի եղբայրներն ու քույրերը համոզված էին, որ իրոք արժեր համաժողովի պատրաստության համար ջանքեր թափել։

Բոլոր պատվիրակները, որ եկել էին մայրցամաքից, ջերմորեն կապվեցին մեկուսի կղզում ապրող իրենց եղբայրների ու քույրերի հետ՝ նրանց հետ մի շաբաթ անցկացնելով, որ շատ հուզիչ ժամանակ էր։ Ծանր էր կղզուց հեռանալը։ Նրանք միշտ կարոտով կհիշեն իրենց նոր ընկերներին, ինչպես նաև իրենց ստացած հոգևոր քաջալերանքը։ Օդանավակայանում տեղի եղբայրները պատվիրակների պարանոցները զարդարեցին ծովախեցիներից պատրաստված վզնոցներով, որ իրենք էին պատրաստել։

Պատվիրակները մեկնելիս խոստանում էին. «Iorana! Iau he hoki mai e Rapa Nui ee», որ նշանակում է «Մնաս բարո՜վ, Ռապանուի՛, ես դեռ կվերադառնամ»։ Այո, նրանք կարոտով սպասում են, թե երբ կրկին կվերադառնան իրենց նոր ընկերների՝ հոգևոր ընտանիքի մոտ, որ գտնվում է մեկուսի, առեղծվածային, էկզոտիկ և հյուրընկալ Զատկի կղզում։

[ծանոթագրություններ]

a Տե՛ս «Արթնացե՛ք»-ի 2000 թ. հունիսի 22–ի համարը՝ հրատարակված Եհովայի վկաների կողմից։

b Ռանո Ռառակու հրաբխի խառնարանի վրա կան բազմաթիվ ժայռապատկերներ։ Այստեղից էին սկիզբ առել մրցախաղերը, որ տեղի էին ունենում նրանց միջև, ովքեր ցանկանում էին դառնալ կղզու իշխան։ Դրա համար հարկավոր էր ժայռից ցած իջնել, լողալով գնալ դեպի փոքր կղզիներից մեկը, գտներ այնտեղի թռչուններից մեկի ձուն, լողալով կրկին վերադառնալ կղզի և բարձրանալով դեպի ժայռը՝ ձուն անվտանգ տեղ հասցնել։

[24–րդ էջի վրայի շրջանակը]

Վկայություն՝ Զատկի կղզում

Այս հիշարժան համաժողովից մոտ երկու տարի առաջ շրջանային վերակացուներից մեկն իր կնոջ հետ այցելել էր կղզի, և բազմաթիվ հաճելի դեպքեր ուրախություն էին պատճառել նրանց։ Օրինակ՝ պատկերացրեք նրանց զարմանքը, երբ այն քույրը, որն ուղեկցեց նրանց դեպի գիշերելու վայրը, հիշեցրեց, որ նրանք իր հետ Աստվածաշունչ էին ուսումնասիրել հարավային Չիլիում մոտ 16 տարի առաջ, երբ ինքը դեռ պատանուհի էր։ Այդ սերմը հետագայում իր պտուղն էր բերել Ռապանուիում։

Այս ամուսնական զույգի հետ նաև մի ծիծաղաշարժ դեպք տեղի ունեցավ։ Հուշանվերների խանութի տերը վերցրեց Եհովայի վկաների կողմից հրատարակված «Սուրբ Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» և «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը, որի միջոցով Աստվածաշնչի ուսումնասիրություն է անցկացվում։ Երբ նրանք վերայցելեցին խանութի տիրոջը, նա ասաց, որ չի կարողացել կարդալ այդ Աստվածաշունչը։ Փոխանակ իսպաներեն լեզվով Աստվածաշունչ թողնելու՝ ամուսինները նրան տվել էին ֆրանսերեն լեզվով Աստվածաշունչ։ Խնդիրը արագորեն լուծվեց, և տեղի Վկաների, նաև մայրենի լեզվով Աստվածաշունչը ընթերցելու շնորհիվ նա հասկացավ, որ Աստվածաշունչը ամենևին էլ դժվար չէ հասկանալ։

[քարտեզ 22–րդ էջի վրա]

(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)

ԶԱՏԿԻ ԿՂԶԻ

ՉԻԼԻ

[նկարներ 23–րդ էջի վրա]

Շրջանային համաժողովին մկրտվողներից երկուսը

[նկարներ 25–րդ էջի վրա]

Ռանո Ռառակու հրաբխի զառիթափ. ներդիր. այս կղզում աճող վայրի պտուղ, որ կոչվում է գուավա

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը