«Ես բարեկամություն, սեր և ուշադրություն տեսա»
«ՍՈՐԱՆՈՎ կ’գիտենան ամենքը թէ իմ աշակերտներն էք, եթէ իրար վերայ սէր ունենաք» (Յովհաննէս 13։35)։ Հիսուսի խոսքերի համաձայն՝ սերը դարձավ վաղ քրիստոնյաներին բնորոշող նշան։ Տերտուլիանոսը Քրիստոսի մահից ավելի քան հարյուր տարի հետո գրել է ականատեսների խոսքերը. «Տեսեք, թե ինչպես են միմյանց սիրում և պատրաստ են անգամ մահանալու միմյանց համար»։
Հնարավո՞ր է այսօր գտնել այդպիսի սեր։ Այո՛։ Տեսնենք, օրինակ, Եհովայի վկաների Բրազիլիայի մասնաճյուղի ստացած նամակը։ Նամակի հեղինակը՝ Մարիլիա անունով մի կին, գրում է.
«Երբ ապրում էինք Վիլա Մերսեդեսում (Արգենտինա), մայրս, որ Եհովայի վկա է, ոսկրահոդաբորբով հիվանդացավ, որի հետևանքով գոտկատեղից ներքև անդամալույծ դարձավ։ Հիվանդության առաջին ութ ամիսներին նրան սիրով ու քնքշորեն խնամեցին Վիլա Մերսեդեսի Վկաները։ Նրանք հոգ էին տանում ամեն ինչի մասին. տունն էին մաքրում, կերակուր էին պատրաստում։ Նույնիսկ երբ մայրս հիվանդանոցում էր, նրա կողքին միշտ՝ օր ու գիշեր, մարդ կար։
Հետո ես ու մայրս վերադարձանք Բրազիլիա, որտեղ նա մինչև հիմա ապաքինվում է հիվանդությունից։ Այստեղ էլ նույնպես Վկաներն օգնում են, ինչով կարող են, որպեսզի մայրս ապաքինվի»։
Մարիլիան ավարտում է իր նամակը հետևյալ խոսքերով. «Ճիշտ է, թեև ես Եհովայի վկա չեմ, բայց նրանց մեջ բարեկամություն, սեր և ուշադրություն տեսա»։
Այո՛, կան դեռ մարդիկ, ովքեր ճշմարիտ քրիստոնեական սեր են դրսևորում։ Այդպես վարվելով՝ նրանք ցույց են տալիս, թե ինչպիսի ազդեցություն կարող են գործել Հիսուսի ուսուցումները մարդկանց կյանքի վրա։