Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w03 9/15 էջ 32
  • Երբ խոստումները երաշխիք են

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Երբ խոստումները երաշխիք են
  • 2003 Դիտարան
2003 Դիտարան
w03 9/15 էջ 32

Երբ խոստումները երաշխիք են

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ լի է չիրականացած խոստումներով։ Պետությունները միմյանց վրա չհարձակվելու դաշնագրեր են կնքել, բայց հաճախ թերացել են դրանց համաձայն գործել՝ առաջնորդելով իրենց ժողովուրդներին սարսափելի պատերազմների։ Մի անգամ Նապոլեոնը հետևյալը նշեց. «Կառավարությունները պահում են իրենց խոստումները միայն այն ժամանակ, երբ ստիպված են լինում այդպես վարվելու կամ էլ՝ երբ դա իրենց օգտին է ծառայում»։

Ի՞նչ կարելի է ասել առանձին անհատների խոստումների մասին։ Որքա՜ն է հիասթափեցնում, երբ անհատը չի պահում իր խոսքը։ Հատկապես ցավալի է, երբ ճանաչում ու վստահում եք նրան։ Ինչ խոսք, մարդիկ կամ չեն կարողանում, կամ չեն ցանկանում կատարել իրենց խոստումները։

Ինչպիսի՜ տարբերություն մարդկանց և Աստծո խոստումների միջև։ Աստծո խոստումները լիովին վստահելի են ու արժանահավատ։ Եհովա Աստծո ցանկացած խոստում երաշխիք է։ Այն անպատճառ կիրագործվի։ Աստծո խոսքի հաստատուն լինելու մասին Եսայիա 55։11–ում գրված է. «Այնպէս էլ պիտի լինի իմ բերանից դուրս եկած խօսքը, նա պիտի պարապ ետ չ’դառնայ ինձ մօտ, այլ կատարէ իմ ուզածը, եւ յաջողուի նորանում, ինչի համար որ ես նորան ուղարկեցի»։

Ուրեմն ինչպե՞ս պետք է վերաբերվենք Աստվածաշնչում արձանագրված Աստծո խոստումներին։ Անշուշտ կարող ենք վստահել նրանց։ Օրինակ՝ Հովհաննես առաքյալը գրել է. «Ահա Աստուծոյ խորանը մարդկանց հետ, եւ նա կ’բնակուէ նորանց հետ, եւ նորանք կ’լինին նորան ժողովուրդ, եւ ինքն Աստուած նորանց հետ կ’լինի նորանց Աստուած։ Եւ կ’ջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ, որովհետեւ առաջիններն անցան» (Յայտնութիւն 21։3, 4)։ Դուք կարող եք արժանանալ այս օրհնություններին, եթե գործեք Հիսուսի հետևյալ խոսքերի համաձայն. «Սա է յաւիտենական կեանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած. եւ նորան, որ ուղարկեցիր՝ Յիսուսին Քրիստոսին» (Յովհաննէս 17։3)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը