Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w03 7/1 էջ 32
  • Ի՞նչ եղան դրանք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ եղան դրանք
  • 2003 Դիտարան
2003 Դիտարան
w03 7/1 էջ 32

Ի՞նչ եղան դրանք

ՄԵՄՓԻՍ և Նով (Թեբե). սրանք աստվածաշնչյան անվանումներն են այն քաղաքների, որոնք մի ժամանակ եղել են Եգիպտոսի մայրաքաղաքներ։ Մեմփիսը գտնվում էր Կահիրեից 23 կիլոմետր դեպի հարավ՝ Նեղոս գետի արևմտյան ափին։ Բայց ժամանակի ընթացքում այն դադարեց լինել Եգիպտոսի մայրաքաղաքը։ Մ.թ.ա. 15–րդ դարի սկզբներին Եգիպտոսն արդեն նոր մայրաքաղաք ուներ՝ Նովը, որը գտնվում էր Մեմփիսից 500 կիլոմետր դեպի հարավ։ Թեբեի բազմաթիվ տաճարների ավերակներից է Կառնակը, որը համարվել է երբևէ կառուցված սյունազարդ ամենամեծ շինությունը։ Թեբեն ու Կառնակի տաճարը նվիրված էին եգիպտացիների գլխավոր աստծուն՝ Ամոնին։

Ի՞նչ են ասում աստվածաշնչյան մարգարեությունները Մեմփիսի ու Թեբեի մասին։ Այն, որ դատավճիռ ներկայացվեց Եգիպտոսի փարավոնին ու նրա աստվածներին, հատկապես գլխավոր աստծուն՝ «Նովացի Ամոնին» (Երեմիա 46։25, 26)։ «Բազմութիւնը»՝ Ամոնի երկրպագուները, որ հավաքվել էր Նովում, ‘պիտի ջարդվեր’ (Եզեկիէլ 30։14, 15)։ Եվ այդպես էլ եղավ։ Ամոնի երկրպագության հետ կապված ոչինչ չի մնացել, բացի տաճարի ավերակներից։ Հին Թեբե քաղաքի մի մասի տեղում այսօր կանգնած է Լուքսոր քաղաքը, իսկ մնացած ավերակների մեջ գտնվում են մի քանի փոքր գյուղեր։

Ինչ վերաբերում է Մեմփիսին, ապա գերեզմանոցներից բացի շատ քիչ բան է մնացել այնտեղ։ Աստվածաշնչագետ Լուիս Գոլդինգն ասում է. «Հարյուրամյակների ընթացքում արաբները, որ նվաճեցին Եգիպտոսը, օգտագործեցին Մեմփիսի հսկայական ավերակները որպես քարհանք իրենց մայրաքաղաքի [Կահիրեի] շինության համար, որը պիտի կառուցվեր գետի մյուս ափին։ Նեղոսն ու արաբ շինարարները միասին իրենց գործն այնքան լավ արեցին, որ կիլոմետրերով՝ այդ հնագույն քաղաքի սահմաններում, գորշ գետնից դուրս ցցված մի քար անգամ չէր մնացել»։ Իրոք որ, ինչպես կանխագուշակել էր Աստվածաշունչը, Մեմփիսը ‘ավերակ դարձավ ու առանց բնակվողի մնաց’ (Երեմիա 46։9)։

Սրանք ընդամենը երկուսն են այն բազմաթիվ օրինակներից, որոնք ապացուցում են աստվածաշնչյան մարգարեությունների ճշգրիտ լինելը։ Թեբեի ու Մեմփիսի ամայացումը մեզ ծանրակշիռ հիմք է տալիս վստահելու աստվածաշնչային մարգարեություններին, որոնք դեռևս չեն կատարվել (Սաղմոս 37։10, 11, 29; Յայտնութիւն 21։3–5)։

[նկար 32–րդ էջի վրա. թույլտվությամբ]

Photograph taken by courtesy of the British Museum

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը