Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w03 7/1 էջ 30
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2003 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Արթուն եղիր. Սատանան ուզում է կուլ տալ քեզ
    2015 Դիտարան
  • Սատանա
    2013 Արթնացե՛ք
  • Ճանաչենք մեր թշնամուն
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ո՞վ է Բանսարկուն
    Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից
Ավելին
2003 Դիտարան
w03 7/1 էջ 30

Ընթերցողների հարցերը

Ինչո՞ւ է Սատանան Եբրայեցիս 2։14–ում կոչվում «նա, որ կարողություն ունի մահ պատճառելու» (ՆԱ)։

Եթե համառոտակի պատասխանենք հարցին, Պողոսն այստեղ ուզում էր ասել, թե Սատանան անձամբ կամ իր գործակալների միջոցով կարող է ֆիզիկական մահ պատճառել մարդկանց։ Նկատի ունենալով հենց դա՝ Հիսուսը նրան անվանեց «սկզբիցը մարդասպան» (Յովհաննէս 8։44)։

Եբրայեցիս 2։14–ի հետ կապված սխալ ըմբռնումներ կարող են լինել այն պատճառով, որ ըստ որոշ թարգմանությունների, այս համարում ասվում է, որ Սատանան ունի «մահվան իշխանություն», «իշխանություն՝ մահվան վրա», և ըստ այդմ այնպես կարող է թվալ, թե Սատանան անսահմանափակ կարողություն ունի սպանելու, ում ցանկանա։ Սակայն պարզ է, որ դա այդպես չէ։ Եթե այդպես լիներ, շատ հավանական է, որ նա Եհովայի երկրպագուներին վաղուց ջնջած կլիներ երկրի երեսից (Ծննդոց 3։15)։

Հունարեն այն արտահայտությունը, որ որոշ թարգմանություններում ներկայացված է՝ «իշխանություն մահվան վրա», իսկ «Նոր աշխարհ թարգմանության» մեջ (անգլ.)՝ «կարողություն.... մահ պատճառելու», հետևյալն է. կրա՛տոս տու թանա՛տու։ Տու թանա՛տու արտահայտությունը «մահ» բառի մի ձևն է, իսկ կրա՛տոս–ը հիմնականում նշանակում է ուժ, հզորություն, կարողություն։ Ըստ մի աստվածաբանական բառարանի՝ այն ցույց է տալիս «ավելի շուտ ուժի՝ հզորության, առկայությունը և կարևորությունը, քան դրա դրսևորումը» («Theological Dictionary of the New Testament»)։ Հետևաբար Եբրայեցիս 2։14–ում Պողոսը չի ուզում ասել, թե Սատանան բացարձակ իշխանություն ունի մահվան վրա, այլ նա մատնացույց է անում մահ պատճառելու նրա կարողությանը, կամ՝ հնարավորությանը։

Ինչպե՞ս է Սատանան գործի դնում մահ պատճառելու իր կարողությունը։ «Յոբ» գրքում կարդում ենք մի դեպքի մասին, որն ինչ–​որ առումով, իհարկե, բացառություն է կազմում։ Այնտեղ ասվում է, որ Սատանան հողմ բարձրացրեց Հոբի երեխաներին «մահ պատճառելու» նպատակով։ Սակայն ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ Սատանան դա կարողացավ անել միայն այն բանից հետո, երբ Աստված թույլատրեց նրան, քանզի մի շատ կարևոր հարց էր որոշվում (Յոբ 1։12, 18, 19)։ Իհարկե, նա չկարողացավ անձամբ Հոբին սպանել։ Դա անելու թույլտվություն նրան չէր տրվել (Յոբ 2։6)։ Այս դեպքը ցույց է տալիս, որ թեև եղել են դեպքեր, երբ Սատանան կարողացել է մահ պատճառել Աստծուն հավատարիմ մարդկանց, մենք կարիք չունենք վախենալու, թե նա կարող է մեր կյանքերը խլել, երբ ցանկանա։

Սատանան մահ է պատճառել նաև մարդկանց միջոցով։ Արդյունքն այն է եղել, որ քրիստոնյաներից շատերը մահացել են իրենց հավատի համար. ոմանք սպանվել են կատաղի ամբոխի կողմից կամ էլ անարդարացիորեն մահվան դատապարտվել կառավարական պաշտոնյաների կամ կաշառված դատավորների ձեռքով (Յայտնութիւն 2։13)։

Սատանան երբեմն էլ մահ է պատճառել՝ օգտվելով մարդկանց անկատարությունից։ Հին Իսրայելի օրերում Բաղաամ մարգարեն խորհուրդ տվեց մովաբացիներին, որ դրդեն իսրայելացիներին ‘մեղանչելու Եհովայի դեմ’ (Թուոց 31։16)։ Արդյունքում՝ 23 000–ից ավելի իսրայելացիներ մահացան (Թուոց 25։9; Ա Կորնթացիս 10։8)։ Մեր օրերում ոմանք նույնպես զոհ են դառնում Սատանայի «հնարքներին»՝ հրապուրվելով անբարոյականությամբ կամ այլ աստվածանարգ սովորություններով (Եփեսացիս 6։11)։ Ճիշտ է, այդպիսի մարդիկ սովորաբար անմիջապես չեն զրկվում կյանքից, սակայն նրանք վտանգի տակ են դնում իրենց հավիտենական կյանքը։ Սատանան այդ կերպով մահ է պատճառում նրանց։

Մենք գիտակցում ենք, որ Սատանան կարողություն ունի վնաս պատճառելու, բայցևայնպես չպետք է մշտական վախով ապրենք։ Երբ Պողոսն ասաց, որ Սատանան մահ պատճառելու կարողություն ունի, նա նաև ասաց, որ Քրիստոսը մեռավ, «որ իր մահովը խափանէ [Սատանային].... եւ ազատէ նորանց որ մահի վախովն իրանց բոլոր կեանքի մէջ ծառայութեան մէջ բռնուած էին» (Եբրայեցիս 2։14, 15)։ Այո, Հիսուսը վճարեց փրկագինը՝ ազատագրելով փրկանքին հավատ ընծայող մարդկանց մեղքի ու մահվան ծառայությունից (Բ Տիմոթէոս 1։10)։

Իհարկե, զգաստանում ենք՝ գիտակցելով, որ Սատանան մահ պատճառելու կարողություն ունի, սակայն վստահ ենք, որ Եհովան կարող է չեզոքացնել Սատանայի ու նրա գործակալների կողմից պատճառված ցանկացած վնաս։ Եհովան մեզ հավաստիացնում է, որ հարություն ստացած Հիսուսը ‘Սատանայի գործերը կքանդի’ (Ա Յովհաննէս 3։8)։ Եհովայի զորությամբ Հիսուսը հարություն կտա մահացածներին՝ այդպիսով վերացնելով հենց մահը (Յովհաննէս 5։28, 29)։ Ի վերջո, Հիսուսը լիովին կբացահայտի Սատանայի զորության սահմանափակ լինելը, երբ նրան գցի անդունդը։ Սատանան միանշանակ դատապարտված է հավիտենական կործանման (Յայտնութիւն 20։1–10)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը