Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w03 7/1 էջ 3
  • Սերը խիստ անհրաժեշտ է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Սերը խիստ անհրաժեշտ է
  • 2003 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Սիրիր Աստծուն, որը քեզ սիրում է
    2006 Դիտարան
  • Ինչ է նշանակում սիրել մերձավորին
    2006 Դիտարան
  • Թող սերը կերտի ձեզ
    2001 Դիտարան
  • Որքանո՞վ է ընդգրկուն քո սերը
    2001 Դիտարան
Ավելին
2003 Դիտարան
w03 7/1 էջ 3

Սերը խիստ անհրաժեշտ է

ԲՈԼՈՐ մարդիկ՝ անկախ տարիքից, մշակույթից, լեզվից կամ ռասայից, ծարավ են սիրո։ Եթե այդ ծարավը չի հագեցվում, նրանք երջանիկ չեն զգում իրենց։ Բժշկության բնագավառում ուսումնասիրություններ կատարող մի անձնավորություն գրել է. «Սերն ու մտերմությունը ընկած են այն բանի հիմքում, ինչը մեզ ստիպում է լավ կամ վատ զգալ, ինչը պատճառում է տխրություն կամ ուրախություն, բերում է տառապանք կամ ապաքինում»։ Եթե մի նոր դեղ ստեղծվեր, որը նման ազդեցություն ունենար, երևի թե երկրի բոլոր բժիշկները իրենց հիվանդներին կառաջարկեին դա։ Այդ դեղամիջոցը չնշանակելը հանցավոր անփութություն կլիներ»։

Այնուամենայնիվ, ժամանակակից հասարակությունը՝ հատկապես զանգվածային լրատվության միջոցները և հռչակ վայելող անձինք, հաճախ ավելի մեծ շեշտ են դնում հարստության, հզորության, փառքի և սեքսի վրա, քան թե մարդու՝ ջերմ, սիրով լի փոխհարաբերությունների կարիքի։ Կրթության ոլորտում աշխատող շատ անձինք շեշտ են դնում աշխարհիկ նպատակների և կարիերայի վրա ու մարդու հաջողությունը գլխավորապես բնորոշում են հիշյալ բառերով։ Իհարկե, կրթությունը և ընդունակությունները զարգացնելը կարևոր են, բայց արդյո՞ք դրանց հասնելու համար այնքան նպատակասլաց պետք է լինել, որ ընդհանրապես ժամանակ չմնա ընտանիքի ու ընկերների համար։ Դարեր առաջ ապրած մի կրթված գրող, որը խորությամբ ուսումնասիրել էր մարդու էությունը, նմանեցրեց տաղանդավոր, բայց անսեր մարդուն ‘ձայն հանող պղնձի կամ հնչեցող ծնծղայի’ (Ա Կորնթացիս 13։1)։ Այդպիսի մարդիկ կարող են դառնալ հարուստ, նույնիսկ անվանի, բայց իսկապես երջանիկ՝ երբեք։

Հիսուս Քրիստոսը, որը խորապես հասկանում էր մարդու էությունը և առանձնահատուկ սեր էր տածում նրանց հանդեպ, Աստծո և դրացու հանդեպ սերը դրեց իր ուսուցումների կենտրոնում։ Նա ասաց. «Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտովը քո բոլոր անձովը եւ քո բոլոր մտքովը։ ....Սիրիր քո ընկերին քո անձի պէս» (Մատթէոս 22։37–39)։ Միայն նրանք իսկապես կլինեին Հիսուսի հետևորդները, ովքեր հետևեին այս խոսքերին։ Ահա թե ինչու Հիսուսն ասաց. «Սորանով կ’գիտենան ամենքը թէ իմ աշակերտներն էք, եթէ իրար վերայ սէր ունենաք» (Յովհաննէս 13։35)։

Ինչպե՞ս է, այնուամենայնիվ, անհատը սեր մշակում ներկայիս աշխարհում։ Եվ ինչպե՞ս կարող են ծնողներն իրենց երեխաներին սիրել սովորեցնել։ Հաջորդ հոդվածը կպատասխանի այս հարցերին։

[նկարներ 3–րդ էջի վրա]

Դժվար է սեր զարգացնել մի աշխարհում, որտեղ ագահություն է իշխում

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը