Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w03 5/1 էջ 31
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2003 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Դիվահար տղան բուժվում է
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Հիսուսը զորավոր գործեր է անում Կափառնայումում
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Հիսուսը բուժում է մի դիվահար տղայի
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Ընթերցողների հարցերը
    2006 Դիտարան
2003 Դիտարան
w03 5/1 էջ 31

Ընթերցողների հարցերը

Եթե քրիստոնյան ձայներ է լսում, արդյո՞ք դա անպայման նշանակում է, որ նա դիվային հարձակման է ենթարկվում։

Ոչ։ Թեև հայտնի է, որ դևերի ներկայությունը կարող է այդ կերպ դրսևորվել, շատ անհատներ, ովքեր ձայներ են լսում կամ այլ անբացատրելի, անհանգստացնող իրավիճակներ ապրում, բժշկական հետազոտման ենթարկվելով, պարզել են, որ դրանց պատճառը առողջական խնդիրներ են։

Նույնիսկ առաջին դարում մարդիկ ակնհայտորեն տեսնում էին, որ դիվային հարձակման ենթարկվելն ու որոշակի ֆիզիկական վիճակում գտնվելը նույն հետևանքներն են ունենում։ Մատթէոս 17։14–18-ում մենք կարդում ենք մի պատանու մասին, որը բժշկվեց Հիսուսի կողմից։ Թեև պատանին ծանր էպիլեպսիայի (ընկնավորություն) նշաններ էր ցույց տալիս, իրականում նա տառապում էր դևի պատճառով։ Բայց ավելի վաղ պատահած մի դեպքում, երբ Հիսուսի մոտ բերեցին հիվանդ մարդկանց, նրանց մեջ կային «դիւահարներ եւ լուսնոտներ [ընկնավորներ]» (Մատթէոս 4։24)։ Ակներևաբար, մարդիկ հասկանում էին, որ որոշ ընկնավորներ չէին գտնվում դիվային ազդեցության տակ։ Նրանց խնդիրը առողջական էր։

Հայտնի է, որ շիզոֆրենիայով (հիվանդություն, որ հաճախ բուժվում է դեղերով) տառապող հիվանդներից ոմանք ձայներ են լսում կամ էլ տարօրինակ բաներ զգում։a Առողջական այլ վիճակներ նույնպես կարող են մտավոր խանգարում պատճառել, ինչը ոմանց կարող է մտածել տալ, թե դևերն են անհանգստացնում տվյալ անհատին։ Ուստի, երբ անհատը հայտնում է, որ ձայներ է լսում կամ անհանգստություն է զգում ինչ–​ինչ պատճառներով (թեև չպետք է բացառել դիվային հարձակումը), անպայման պետք է քաջալերել նրան, որ բժշկական հետազոտության ենթարկվի. հնարավոր է՝ նրա վիճակը ֆիզիկական պատճառներով է բացատրվում։

[ծանոթագրություն]

a  Տե՛ս «Taking the Mystery out of Mental Illness» հոդվածը 1986 թ. սեպտեմբերի 8–ի «Արթնացե՛ք» պարբերագրում, որը լույս է տեսնում «Դիտարանին» կից։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը