Դուք սրտանց հրավիրվում եք
ՎԵՐՋԻՆ ընթրիքը, որ Հիսուս Քրիստոսը հաստատեց մոտ 2000 տարի առաջ, զուտ պատմական հետաքրքրություն ներկայացնող իրադարձություն չէ։ Իր հաստատման պահից սկսած՝ այն մեծ ազդեցություն է ունեցել մարդկանց վրա։ Այդ երեկո տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Ավետարաններում գրվածը կարդալով՝ շատերն են ազդվել և տարբեր կերպերով փորձել են նշել Տերունական ընթրիքը։
Այս ամենը հասկանալի է, քանի որ Հիսուս Քրիստոսն ինքն է պատվիրել, որ իր հետևորդները նշեն այդ երեկոն և որ դա անեն կանոնավորաբար։ Մասնավորապես նա ասել է. «Այս արէք իմ յիշատակի համար» (Ղուկաս 22։19; Ա Կորնթացիս 11։23–25)։
Իհարկե, որպեսզի մարդ լիարժեք օգուտներ քաղի այդ արարողությունից, նա պետք է ճիշտ հասկանա դրա նշանակությունը, այնպես, ինչպես տրված է Աստծո Խոսքում՝ Աստվածաշնչում։ Ավելին՝ շատ կարևոր է իմանալ Աստվածաշնչի տեսակետն այն մասին, թե երբ և ինչպես պետք է նշվի այդ երեկոն։
Հնազանդվելով Հիսուսի պատվերին՝ 2003 թ. ապրիլի 16–ին՝ չորեքշաբթի երեկոյան, ամբողջ աշխարհի Եհովայի վկաները կհավաքվեն հիշելու Հիսուսի մահը։ Դա նրանց համար կլինի Գրությունները քննելու և իրենց հավատն ու սերը Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ թարմացնելու առիթ։ Հիսուսն ասել է. «Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ» (Յովհաննէս 3։16)։ Դուք սրտանց հրավիրվում եք այդ երեկոն նրանց հետ միասին անցկացնելու։ Այդպիսով դուք նույնպես կամրացնեք ձեր հավատն ու կխորացնեք ձեր սերը Հիսուս Քրիստոսի և մեր երկնային Հոր՝ Եհովա Աստծո հանդեպ։