Ջանքեր, որ նպաստում են բարոյական բարձր չափանիշների հաստատմանը
2001 թ. վերջին Մոզամբիկի ազգային ռադիոակայանի հեռարձակումն ունկնդրողները հետևյալ հայտարարությունը լսեցին.
«Հանրապետության նախագահը այցելեց Մապուտուի Եհովայի վկաների մասնաճյուղ։ Նա հորդորեց կրոնական այս ժողովին ավելի մեծ ջանքեր գործադրել ընտանիքներում բարոյական բարձր չափանիշներ պահպանելու, ինչպես նաև մեծահասակների համար գրաճանաչության դասընթացներ անցկացնելու ուղղությամբ։ Մոտավորապես 10 000 հոգի արդեն օգուտներ են քաղել այդ դասընթացներից։ Ինչպես ասաց նախագահ Շիսանուն, նման ծրագրեր իրականացնելը գովելի է, քանի որ դրանք մեծ աջակցություն են գրաճանաչության հետ կապված խնդիրները հաղթահարելու հարցում, իսկ նման խնդիրներ մինչև օրս դեռ կան մեր երկրում»։
Այնուհետև շարունակության մեջ բերվեց նախագահի խոսքերից ձայնագրված մի հատված. «Քաջալերական է տեսնել, որ շատերին է հետաքրքրում գրաճանաչ լինելը։ Դա ցույց է տալիս, որ մեր շրջապատում կան մարդիկ, ովքեր պատրաստ են օգնություն ցույց տալ այդ հարցում։ Ուստի մնում է միայն խրախուսել Եհովայի վկաներին, որպեսզի նրանք ընդարձակեն գրաճանաչության իրենց դասընթացները՝ անկախ այն բանից, թե դրանք ինչ լեզվով են անցկացվում։ Շատ կարևոր է, որ մարդիկ գրաճանաչ լինեն, ինչը նրանց հնարավորություն կտա ավելի հեշտությամբ հաղորդակցվելու, իսկ ապագայում՝ ավելի մեծ ներդրումներ կատարելու կրթության բնագավառում»
Մոզամբիկում Եհովայի վկաները գրաճանաչության դասընթացներ են անցկացնում երկրի 850 վայրերում, որպեսզի մարդիկ անձամբ կարողանան ընթերցել Աստծո Խոսքը։ Նաև ամեն շաբաթ նրանք մոտավորապես 50 000 Աստվածաշնչի անվճար տնային ուսումնասիրություն են անցկացնում։ Այս ամենը Աստվածաշնչի համաշխարհային կրթական ծրագրի մի մասն է կազմում, որն այժմ անցկացվում է աշխարհի 235 երկրներում (Մատթէոս 24։14)։ Դուք նույնպես կարող եք օգուտներ քաղել այդ ծրագրից։ Դրա համար կարող եք առանց կաշկանդվելու դիմել ձեր տեղանքում բնակվող Եհովայի վկաներին։