Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 11/15 էջ 30–31
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2002 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • «Ինչ որ երդվել ես, կատարիր»
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ընթերցողների հարցերը
    2009 Դիտարան
  • Հավատարիմ մարդը պահում է իր խոստումները
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչ որ երդվել ես, կատարիր
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2021)
2002 Դիտարան
w02 11/15 էջ 30–31

Ընթերցողների հարցերը

Աստծուն տրված խոստումները պե՞տք է միշտ կատարել։

Աստվածաշնչյան իմաստով՝ ուխտը Աստծուն տրված լուրջ խոստում է մի գործ կատարելու, որևէ բան նվիրաբերելու, ծառայության կամ պաշտոնի անցնելու կամ հեռու մնալու որոշակի գործերից, որոնք ինքնին անօրեն գործեր չեն։ Աստվածաշնչում հանդիպում ենք այնպիսի խոստումների, որոնք տրվել են այն պայմանով, որ անհատը կհետևի որոշակի ընթացքի, եթե Աստված նրա համար նախապես ինչ–որ բան անի։ Աննան՝ Սամուել մարգարեի մայրը, «ուխտ արաւ ու ասեց. Ով Զօրաց Տէր, եթէ.... քո աղախինին չ’մոռանալով՝ քո աղախինին արու զաւակ տաս, ես նորան Տիրոջը կ’նուիրեմ իր կեանքի բոլոր օրերումը. եւ նորա գլխին ածելի չի բարձրանալ» (Ա Թագավորաց 1։11)։ Աստվածաշնչում արձանագրված են նաև խոստումներ, որոնք տրվել են ազատ կամքով՝ առանց պայմանի։ Իսկ պե՞տք է արդյոք անպայման կատարել Աստծուն տված խոստումները։

«Երբոր Աստուծուն ուխտ ես ուխտում, — ասում է Սողոմոն թագավորը, — մի ուշացնիր նորան հատուցանելու»։ Նա շարունակում է. «Ինչ որ ուխտում ես կատարիր։ Լաւ է որ չ’ուխտես, քան թէ ուխտես եւ չ’կատարես» (Ժողովող 5։4, 5)։ Մովսեսի միջոցով Իսրայելին տրված Օրենքում ասվում է. «Երբոր քո Եհովայ Աստուծուն մի ուխտ ուխտես, առանց ուշացնելու կատարես այն. որովհետեւ քո Եհովայ Աստուածը անպատճառ քեզանից կը պահանջէ այն, եւ դու մեղքի տէր կ’դառնաս» (Բ Օրինաց 23։21)։ Տեսնում ենք, որ Աստծուն խոստում տալը, կամ՝ ուխտ անելը, լուրջ հարց է։ Այն պետք է տրվի ճիշտ մղումներով, և անհատը, որը խոստում է տալիս, պետք է համոզված լինի, որ ի վիճակի է կատարել իր խոստումները։ Հակառակ դեպքում՝ ավելի լավ է չխոստանալ։ Իսկ տրված բոլո՞ր խոստումներն է հարկավոր կատարել։

Ի՞նչ կարող է անել անհատը, եթե նախկինում ինչ–որ խոստում է տվել, բայց հետագայում պարզվել է, որ այն հակասում է Աստծո կամքին։ Ենթադրենք՝ նրա տված խոստումը ինչ–որ կերպ ճշմարիտ երկրպագությունը կապում է անբարոյության հետ (Բ Օրինաց 23։18)։ Պարզ է, որ նման խոստումը պետք չէ կատարել։ Մովսիսական օրենքի համաձայն էլ որոշ դեպքերում խոստումը կարելի էր չեղյալ համարել. կնոջ տված խոստումը կարող էր անվավեր համարել նրա հայրը կամ ամուսինը (Թուոց 30։3–15)։

Քննենք նաև այն դեպքը, երբ անհատը Աստծուն խոստացել է ամուրի մնալ, բայց հետագայում երկընտրանքի մեջ է ընկել։ Իր խոստման պատճառով նա հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ զգում է, որ կարող է ոտնահարել բարոյականության վերաբերյալ Աստծո չափանիշները։ Պե՞տք է արդյոք նա հավատարիմ մնա իր այդ խոստմանը։ Ավելի լավ չի՞ լինի, եթե նա, չեղյալ համարելով իր այդ խոստումը, պաշտպանի իրեն անբարոյության ծուղակն ընկնելուց և Աստծուց ողորմություն ու ներում խնդրի։ Միայն նա կարող է որոշել, թե ինչպես վարվել նման իրավիճակում։ Ոչ ոք նրա փոխարեն չի կարող վճիռ կայացնել։

Իսկ եթե անհատը խոստում է տվել, իսկ հետագայում հասկացել, որ շտապե՞լ է։ Պե՞տք է արդյոք նա ձգտի կատարել այն։ Օրինակ՝ Հեփթայեի համար հեշտ չէր հավատարիմ մնալ իր՝ Աստծուն տված խոստմանը, սակայն նա բարեխղճորեն կատարեց այն (Դատաւորաց 11։30–40)։ Եթե անհատը չպահի իր խոստումը, գուցե Աստված «բարկանայ» և «աւերէ» նրա կատարած գործը (Ժողովող 5։6)։ Տրված խոստումը կատարելուն թեթևամտորեն վերաբերվելով՝ անհատը կարող է կորցնել Աստծո բարեհաճությունը։

Հիսուս Քրիստոսն ասաց. «Ձեր խօսքը լինի, Այոն՝ այո, եւ Ոչն՝ ոչ. եւ սորանից աւելին չարիցն է» (Մատթէոս 5։37)։ Քրիստոնյային չպետք է մտահոգի միայն Աստծուն տված խոստումները կատարելը, այլ նաև այն, որ իր խոսքերը լինեն արժանահավատ՝ անկախ այն բանից, թե ում են ուղղված՝ Աստծուն, թե՝ մարդկանց։ Ի՞նչ կարող է անել անհատը, եթե ինչ–որ հարցում որևէ մեկի հետ համաձայնության է գալիս, ինչը սկզբում թվում է, թե խելամիտ է, սակայն ավելի մանրամասն քննելուց հետո պարզվում է, որ դա այդքան էլ խելամիտ չէ։ Նա նման հարցերին պետք է լուրջ վերաբերվի։ Անկեղծ զրույցի արդյունքում դիմացինը գուցե վճռի նրան ազատել իր տված խոստումից (Սաղմոս 15։4; Առակաց 6։2, 3)։

Ի՞նչն է, որ պետք է մեզ ամենից շատ մտահոգի խոստումների և այլ հարցերի կապակցությամբ... Եկեք միշտ ձգտենք լավ փոխհարաբերություններ պահպանել Եհովա Աստծո հետ։

[նկարներ 30–րդ և 31–րդ էջերի վրա]

Աննան առանց երկմտելու կատարեց իր խոստումը

[նկարներ 30–րդ և 31–րդ էջերի վրա]

Հեփթայեն կատարեց իր խոստումը, չնայած դա հեշտ չէր

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը