Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 9/1 էջ 32
  • «Ներեցե՛ք միմյանց»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Ներեցե՛ք միմյանց»
  • 2002 Դիտարան
2002 Դիտարան
w02 9/1 էջ 32

«Ներեցե՛ք միմյանց»

Աստված ներե՞լ է ձեր մեղքերը։ Ինչպես երևում է, Միացյալ Նահանգներում շատերը գտնում են, որ ներել է։ Դոկտոր Լորեն Թուսենի (Միչիգանի համալսարանին կից՝ Սոցիալական հետազոտությունների ինստիտուտ) նախաձեռնությամբ 1 423 ամերիկացիների շրջանում անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ 45–ն անց անհատների գրեթե 80%–ը համոզված է, որ Աստված ներել է իրենց։

Հետաքրքիր է, սակայն, որ միայն 57%–ն է դրական պատասխան տվել այն հարցին, թե արդյոք ինքն անձամբ ներողամտություն ցուցաբերել է ուրիշների հանդեպ։ Այս առիթով կարելի է հիշել Լեռան քարոզում Հիսուսի ասած խոսքերը. «Եթէ դուք մարդկանց ներէք իրենց յանցանքները, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կը ների։ Իսկ եթէ դուք մարդկանց չներէք իրենց յանցանքները, ձեր Հայրն էլ ձե՛զ չի ների ձեր յանցանքները» (Մատթէոս 6։14, 15, ԷԹ)։ Այո՛, Աստծո կողմից ներում ստանալը կախված է որոշակի բաներից, մասնավորապես՝ ուրիշներին ներելու մեր պատրաստակամությունից։

Պողոս առաքյալը հիշեցրեց այս սկզբունքը կողոսացի քրիստոնյաներին։ Նա խրախուսեց. «Միմյանց հանդեպ եղե՛ք հանդուրժող և ներեցե՛ք միմյանց, երբ մեկդ մյուսի դեմ մի տրտունջ ունենաք։ Ինչպես Աստված Քրիստոսի միջոցով ներեց ձեզ, այնպես էլ դուք ներեցեք միմյանց» (Կողոսացիս 3։13, ԱՆԹ)։ Ինչ խոսք, այնքան էլ հեշտ չէ այդ անել։ Դժվար է ներել մի մարդու, որը անմտածված կամ անբարեհամբույր խոսքեր է ասել քո հասցեին։

Սակայն ներողամտություն ցուցաբերելով՝ բազում օգուտներ կքաղենք։ Ելնելով իր հետազոտություններից՝ սոցիոլոգիայի բնագավառի դոկտոր Դեյվիդ Ուիլյամսը ասում է. «Մեծահասակ և միջին տարիքի ամերիկացիների շրջանում հետազոտություններ կատարելիս շատ մեծ կապ ենք հայտնաբերել ուրիշներին ներելու և հոգեկան առողջություն պահպանելու միջև»։ Դա համապատասխանում է իմաստուն Սողոմոն թագավորի խոսքերին։ Մոտ 3 000 տարի առաջ նա ասել էր. «Մարմնին կեանք է մի հանդարտ սիրտը» (Առակաց 14։30)։ Ներողամտությունը նպաստում է Աստծո և դրացու հետ լավ փոխհարաբերություններին. ուստի՝ իրոք որ արժե ի սրտե ներել միմյանց (Մատթէոս 18։35)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը