Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 4/15 էջ 32
  • Երբ իմաստություն է փախչելը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Երբ իմաստություն է փախչելը
  • 2002 Դիտարան
2002 Դիտարան
w02 4/15 էջ 32

Երբ իմաստություն է փախչելը

ԱՅՍՕՐՎԱ աշխարհը տոգորված է հանդգնությամբ, հակառակությամբ ու գայթակղություններով։ Ինչ–​որ մի իրավիճակից խուսափող անհատը սովորաբար համարվում է թույլ կամ վախկոտ։ Նա նույնիսկ կարող է ծաղրի առարկա դառնալ։

Բայց Աստվածաշունչը հստակորեն ցույց է տալիս, որ լինում են դեպքեր, երբ փախչելը և՛ իմաստության, և՛ քաջության դրսևորում է։ Հաստատելով այս փաստը՝ Հիսուս Քրիստոսը, նախքան իր աշակերտներին ծառայության ուղարկելը, պատվիրեց. «Երբ ձեզ հալածեն այս քաղաքում, կը փախչէք դէպի մէկ ուրիշը» (Մատթէոս 10։23)։ Այո՛, Հիսուսի աշակերտները պետք է փախչեին հալածողներից։ Նրանք չպետք է, այսպես ասած, խաչակրաց արշավանքներ ձեռնարկեին՝ փորձելով մարդկանց ուժով դարձի բերել։ Նրանց պատգամը խաղաղության պատգամ էր (Մատթէոս 10։11–14; Գործք 10։34–37)։ Հետևաբար, բարկությամբ լցվելու փոխարեն՝ քրիստոնյաները պետք է փախչեին նման իրավիճակներից։ Այսպես վարվելով՝ նրանք կկարողանային իրենց խիղճը մաքուր պահել, ինչպես նաև Եհովայի հետ պահպանել լավ հարաբերություններ, որ շատ թանկ էին իրենց համար (Բ Կորնթացիս 4։1, 2)։

Սրան հակադիր օրինակ ենք գտնում Աստվածաշնչի «Առակաց» գրքում։ Այնտեղ խոսվում է մի երիտասարդի մասին, որը գայթակղությունից փախչելու փոխարեն՝ գնաց պոռնիկի ետևից, «ինչպէս որ արջառը կ’գնայ սպանդանոցը»։ Հետևա՞նքը։ Հետևանքը հենց «իր հոգիին» կործանումն էր, որ նա բերեց իր գլխին գայթակղությանը տեղի տալու համար (Առակաց 7։5–8, 21–23)։

Ի՞նչ պետք է անեք, եթե սեռական անբարոյություն գործելու վտանգ կամ ուրիշ սպառնալից իրավիճակ առաջանա։ Համաձայն Աստծո Խոսքի՝ ամենաճիշտը արագորեն փախչելը կլիներ՝ հեռվում թողնելով փորձության աղբյուրը (Առակաց 4։14, 15; Ա Կորնթացիս 6։18; Բ Տիմոթէոս 2։22)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը