«Ի վերջո հասկացա, թե ինչ է կատարվում ինձ հետ»
Այսպես արտահայտվեց Տոկիոյի մի բնակիչ «Դիտարանի» 2000 թ. դեկտեմբերի 1–ի համարում տեղ գտած կենսագրությունը կարդալուց հետո։ Հոդվածի վերնագիրն էր՝ «Ոչինչ չգիտէք վաղուա մասին»։ Այնտեղ պատմվում է ժամանակին որպես միսիոներ ծառայած մի եղբոր մասին, որը ներկայումս տառապում է հոգեկան մոլագարության–ճնշվածության պսիխոզով։
Տոկիոյի այդ բնակիչը պարբերագրի հրատարակիչներին ուղղված իր նամակում նշում է. «Նկարագրված ախտանիշները ճիշտ այն են, ինչ որ ես եմ զգում։ Ուստի դիմեցի հոգեբուժական հիվանդանոց և տեղեկացա, որ մոլագարության– ճնշվածության հիվանդություն ունեմ։ Ինձ հետազոտող բժիշկն ապշել էր։ Նա ասաց. «Այս հիվանդությամբ տառապող հիվանդները սովորաբար իրենց հիվանդ չեն համարում»։ Ես կարողացա ախտորոշել հիվանդությունս, մինչ այն ավելի կբարդանար»։
Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ այս կամ այն կերպ օգուտներ են քաղում «Դիտարանի» յուրաքանչյուր համարի, ինչպես նաև դրան կից հրատարակվող «Արթնացե՛ք» պարբերագրի ընթերցանությունից։ Այդ պարբերագրերում հրատարակվող հոդվածներից նրանք ոչ միայն ընդհանուր տեղեկություններ են ստանում, այլև դրանց ընթերցանությունից բավականության զգացում ապրում։ «Դիտարան» պարբերագիրը այժմ տպագրվում է 141 լեզուներով, իսկ «Արթնացե՛ք»–ը՝ 86։ Դուք նույնպես կարող եք կանոնավորաբար ընթերցել «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը։