Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w01 4/15 էջ 22–24
  • Ինչպե՞ս հաղթահարել բացասական զգացումները

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպե՞ս հաղթահարել բացասական զգացումները
  • 2001 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Մոտեցե՛ք Եհովային
  • Մի՛ մերժեք Եհովայի խորհուրդը
  • Օգուտներ՝ աստվածահաճո իմաստնությունը կիրառելուց
  • Լավ օրինակ՝ Ասափ
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
  • «Եհովան.... ոգով փշրվածներին փրկում է»
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • «Ուր էլ որ գնաս, ես էլ կգամ»
    2012 Դիտարան
  • «Ուր էլ որ գնաս, ես էլ կգամ»
    Ընդօրինակեք նրանց հավատը
Ավելին
2001 Դիտարան
w01 4/15 էջ 22–24

Ինչպե՞ս հաղթահարել բացասական զգացումները

● «Իրաւի որ իմ սիրտն զուր տեղն եմ սրբում եւ իմ ձեռքերը սրբութիւնով լուանում։ Եւ ամեն օր տանջվում եմ եւ խրատվում՝ ամեն առաւօտ»,— գանգատվել է Ասափը (Սաղմոս 73։13, 14)։

● «Ոհ վայ ինձ, որ Տէրը տրտմութիւն է աւելացրել իմ ցաւի վերայ, եւ վաստակել եմ հեծելուցս, եւ հանգստութիւն չեմ գտնում»,— հառաչել է Բարուքը (Երեմիա 45։3)։

● «Ամենակարողը դառնութեամբ լցրեց ինձ։ Ես գնացի լիքն, բայց Տէրն ինձ դարտակ դարձրեց. ի՞նչու էք ինձ Նոեմի ասում, որովհետեւ Տէրն ինձ խոնարհեցրեց եւ Ամենակարողն ինձ վշտացրեց»,— ողբացել է Նոեմին (Հռութ 1։20, 21)։

Աստվածաշունչը լի է Եհովա Աստծո հավատարիմ երկրպագուների բազում օրինակներով, մարդկանց, որոնց, եղել է ժամանակ, որ համակել է հուսահատության զգացումը։ Բանն այն է, մեզանից յուրաքանչյուրը, լինելով անկատար, ժամանակ առ ժամանակ նման զգացումներ է ունենում։ Մեզանից ոմանք, հնարավոր է, ավելի են հակված կյանքում իրենց հանդիպած տարբեր դժբախտ պատահարների պատճառով հուսահատվելու՝ երբեմն նույնիսկ սեփական անձի հանդեպ փոքր–​ինչ խղճահարության զգացում ունենալով։

Սակայն առանց հսկողության թողնված այս հույզերը կարող են կործանել ուրիշների և Եհովա Աստծո հետ ձեր ունեցած փոխհարաբերությունները։ Մի քրիստոնյա կին, որն իր խառնվածքով նման զգացումներով լցվելու հակում ունի, խոստովանում է. «Ես հրաժարվել եմ շատ հրավերներից, որովհետև ինձ արժան չեմ համարել շփվելու ժողովի անդամների հետ»։ Ի՜նչ կործանարար ազդեցություն կարող են թողնել նման զգացումները մարդու կյանքի վրա։ Իսկ ի՞նչ կարելի է անել դրանք կանխելու համար։

Մոտեցե՛ք Եհովային

Սաղմոսներից մեկում (73) Ասափը անկեղծորեն գրել է իր շփոթմունքի մասին։ Իրեն բաժին հասած կյանքը համեմատելով ամբարիշտների վարած բարգավաճ կյանքի հետ՝ Ասափը նախանձի զգացումով էր լցվել։ Նա նկատել էր, որ անաստված մարդիկ գոռոզ են ու կատաղի, և ասես մնում են անպատիժ։ Այնուհետև Ասափն իր տարակուսանքն է հայտնում՝ արդյո՞ք որևէ արժեք ունի իր կյանքի արդար ընթացքը (Սաղմոս 73։3–9, 13, 14)։

Ասափի նման դո՞ւք էլ եք նկատել իրենց արարքներից բոլորովին չամաչող ամբարիշտների առերևույթ հաջողությունը։ Բայց ինչպե՞ս նա հաղթահարեց իր բացասական զգացումները։ Ահա թե ինչ է գրում նա. «Ես միտք արի որ իմանամ այս. սակայն դժուար էր իմ աչքերի առաջին. Մինչեւ որ Աստուծոյ սրբութեան տեղը մտայ եւ նորանց վերջն իմացայ» (Սաղմոս 73։16, 17)։ Ասափի կատարած դրական քայլն այն էր, որ նա աղոթքով դիմեց Եհովային։ Եթե արտահայտվենք այն խոսքերով, որոնք հետագայում օգտագործեց Պողոս առաքյալը, Ասափն իր մեջ ճնշեց «շնչաւոր մարդուն»՝ արթնացնելով «հոգեւորին»։ Հոգևոր առումով թարմ հայացք նետելով եղելությանը՝ նա հասկացավ, որ Եհովան ատում է անօրենությունը, և որ իր ժամանակին ամբարիշտները կպատժվեն (Ա Կորնթացիս 2։14, 15, ԱԹ)։

Որքա՜ն կարևոր է թույլ տալ, որ Աստվածաշունչն օգնի մեզ կենտրոնանալ կյանքի իրական պատկերի վրա։ Եհովան հիշեցնում է մեզ, որ նա աչքաթող չի անում ամբարիշտ մարդկանց արարքները։ Աստվածաշունչն ասում է. «Չխաբուէք. Աստուած չի ծաղրւում, որովհետեւ, ինչ որ մարդս սերմանում է, նոյնը եւ կը հնձի.... Իսկ բարին գործելուց չձանձրանաք» (Գաղատացիս 6։7–9)։ Եհովան նրանց «սահելու տեղ» է դնելու և «կործանելու» է նրանց (Սաղմոս 73։18)։ Աստծո արդարությունը վերջիվերջո հաղթանակելու է։

Ձեր հավատն ամրացնելու և հուսահատությունն ու բացասական այլ զգացումներ հաղթահարելու մեջ ձեզ կօգնի Եհովայի սեղանի հոգևոր կերակուրից ու նրա ժողովրդի առողջ ընկերակցությունից շարունակ օգտվելու սովորությունը (Եբրայեցիս 10։25)։ Աստծուն մոտ մնալով՝ դուք էլ Ասափի նման կզգաք Եհովայի սիրասուն աջակցությունը։ Ահա թե շարունակության մեջ ինչ է նա գրում. «Միշտ քեզ հետ եմ. դու իմ աջ ձեռքիցը բռնեցիր։ Դու առաջնորդում ես ինձ քո խորհրդովը, եւ վերջը փառքով կ’ընդունես ինձ» (Սաղմոս 73։23, 24)։ Այս խոսքերում ամփոփված իմաստությունը հասկանալի է դարձել մի քրիստոնյայի, որը մանուկ հասակում ծանր վիրավորանքներ է կրել։ «Ժողովի հետ սերտ ընկերակցությունն օգնեց ինձ կյանքին այլ աչքերով նայել։ Հասկացա, որ քրիստոնյա երեցներն իրականում սիրալիր հովիվներ են և ոչ թե՝ մարդկանց վրա հսկող ոստիկաններ»։ Եվ իսկապես, կարեկից երեցները կարևոր դեր են խաղում մարդկանց սրտերում տեղ գտածկործանարար զգացումները փարատելու գործում (Եսայիա 32։1, 2; Ա Թեսաղոնիկեցիս 2։7, 8)։

Մի՛ մերժեք Եհովայի խորհուրդը

Իր ստացած նշանակումը էմոցիոնալ առումով այնքան ճնշող էր եղել Երեմիա մարգարեի գրագիր Բարուքի համար, որ նա սկսել էր տրտնջալ։ Սակայն Եհովան Բարուքի ուշադրությունը սիրով հրավիրել էր մեկ այլ իրողության վրա։ «Դու քեզ համար մեծամեծ բանե՞ր ես որոնում. մի որոնիր. որովհետեւ ահա ես չարիք եմ բերելու բոլոր մարմնի վերայ, ասում է Տէրը, եւ ես քո անձը քեզ տալիս եմ իբրեւ աւար այն ամեն տեղերում, ուր որ գնաս» (Երեմիա 45։2–5)։

Պարզ ու անկեղծորեն խոսելով՝ Եհովան բացատրել էր, որ Բարուքի տրտմությունը իր իսկ եսասիրական ձգտումների արդյունքն էր։ Նա չէր կարող ուրախություն գտնել իր աստվածատուր նշանակման մեջ, քանի դեռ, միևնույն ժամանակ, մեծամեծ բաներ էր իր համար որոնում։ Թերևս դուք էլ հանգեք այն եզրակացության, որ հուսահատությունը հաղթահարելու լավագույն միջոցը այն ամենից խուսափելն է, ինչը շեղում է ձեր ուշադրությունը, և աստվածատուր բավարարվածության զգացում մշակել, որի օգնությամբ կարողանում ենք մտքի խաղաղություն ունենալ (Փիլիպպեցիս 4։6, 7)։

Այրիացած Նոեմին թույլ չտվեց, որ ամուսնու և երկու որդիների մահվան պատճառած վիշտը մեկուսացնի իրեն Մովաբի երկրում։ Աստվածաշնչյան այդ արձանագրությունից ակնհայտ է դառնում, որ որոշ ժամանակ նրան խորապես վշտացրել է իր և իր երկու հարսների վիճակը։ Հայրական տուն նրանց ետ ուղարկելիս Նոեմին ասել էր. «Շատ ցաւում եմ ձեզ համար, որովհետեւ Տիրոջ ձեռքն ինձ հասաւ»։ Իսկ երբ եկել էր Բեթլեհեմ, խնդրել էր. «Ինձ Նոեմի [Հաճելի] մի կանչէք, ինձ Մարա [Դառն] կանչեցէք. որովհետեւ Ամենակարողը դառնութեամբ լցրեց ինձ» (Հռութ 1։13, 20)։

Նոեմին, սակայն, չմեկուսացավ՝ շարունակելով սգի մեջ մնալ՝ Եհովայից ու նրա ժողովրդից հեռու։ Մովաբի երկրում նա լսել էր, որ «Տէրը իր ժողովրդին այցելութիւն է արել նորանց հաց տալով» (Հռութ 1։6)։ Նա հասկացավ, որ իր համար լավագույն տեղը Եհովայի ժողովրդի մեջ է։ Իր հարսի՝ Հռութի հետ միասին վերադառնալով Հուդա՝ Նոեմին իմաստուն խորհուրդներ տվեց նրան, թե ինչպես վերաբերվի իրենց ազգական Բոոսին, որը կարող էր կատարել իր «ազգականության իրավունքը»։

Այսօր էլ շատ հավատարիմ քրիստոնյաներ կարողանում են հաղթահարել կողակցի կորստի բերած ցավն ու մորմոքը՝ զբաղված մնալով քրիստոնեական ժողովում։ Նոեմիի նման նրանք էլ շարունակում են հետաքրքրվել հոգևոր բաներով՝ ամեն օր կարդալով Աստծո Խոսքը։

Օգուտներ՝ աստվածահաճո իմաստնությունը կիրառելուց

Աստվածաշնչյան այս օրինակները հասկացողության լույս են սփռում այն բանի վրա, թե ինչպես կարելի է հաղթահարել բացասական զգացումները։ Ասափն օգնություն փնտրեց Եհովայի սրբավայրում և համբերությամբ սպասեց Աստծուն։ Բարուքը դրականորեն արձագանքեց իրեն ուղղված խորհրդին և այլևս խուսափեց հետևել իր ուշադրությունը շեղող նյութապաշտական ընթացքին։ Նոեմին անգործունյա չմնաց Եհովայի ժողովրդի մեջ և երիտասարդ Հռութին պատրաստեց ճշմարիտ Աստծո երկրպագության մեջ ունենալիք իր առանձնաշնորհումներն ընդունելուն (Ա Կորնթացիս 4։7; Գաղատացիս 5։26; 6։4)։

Դո՛ւք էլ կարող եք հուսահատությունն ու բացասական ուրիշ զգացումներ հաղթահարել՝ խորհելով այն հաղթանակների շուրջ, որոնք Եհովան տվել է իր ժողովրդին՝ առանձին անհատների, ինչպես նաև ժողովրդին ընդհանրապես։ Ի վերջո, չմոռանանք Եհովայի սիրո ամենամեծ դրսևորման՝ մեզ համար փրկանք հայթայթելու մասին։ Գնահատեք քրիստոնեական եղբայրության մեջ տիրող անկեղծ սերը։ Ձեր ուշադրությունը կենտրոնացրեք Աստծո նոր աշխարհում հաստատվելիք կյանքի վրա։ Այն ժամանակ, թերևս, բացականչեք Ասափի նման. «Ինձ համար բարի է որ մօտենամ Աստուծուն. իմ յոյսը Տէր Աստուծոյ վերայ եմ դնում, որ քո ամեն գործքերը պատմեմ» (Սաղմոս 73։28)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը