Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w00 6/15 էջ 26–28
  • Հավատո՞ւմ եք անտեսանելի բաներին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հավատո՞ւմ եք անտեսանելի բաներին
  • 2000 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչո՞ւ ոմանք չեն հավատում
  • Ճանաչեք Աստծուն
  • Սովորեցնենք այն, ինչ Աստվածաշունչը սովորեցնում է իրականում
    2007 Դիտարան
  • Գոյություն ունի՞ Աստված. ինչո՞ւ է կարևոր իմանալ պատասխանը
    2015 Արթնացե՛ք
  • Ո՞րն է ճշմարտությունը Աստծու մասին
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Ցանկանո՞ւմ եք իմանալ ճշմարտությունը
    Ցանկանո՞ւմ եք իմանալ ճշմարտությունը
Ավելին
2000 Դիտարան
w00 6/15 էջ 26–28

Հավատո՞ւմ եք անտեսանելի բաներին

«ՀԱՎԱՏՈՒՄ եմ միայն իմ տեսածին»։ Երբ որևէ մեկը նման պնդում է ներկայացնում, դա դեռ չի նշանակում, որ իրականում դա այդպես է։ Կան բաներ, որոնք մենք չենք տեսնում, բայց համոզված ենք դրանց գոյության մեջ։

Օրինակ՝ դպրոցի դասընթացից հավանաբար հիշում եք այն փորձը, որով ապացուցվում էր մագնիսական դաշտի գոյությունը։ Դա արվում է այսպես. մետաղի խարտուքը թղթի վրա սփռելուց հետո թղթի տակ տեղավորում եք մագնիսի մի կտոր։ Ապա, երբ թուղթը թեթևակի շարժում եք, կարծես թե կախարդանքով մետաղի խարտուքը սկսում է դասավորվել մագնիսի բևեռներում՝ տալով մագնիսական դաշտի պատկերը։ Այդ փորձի ժամանակ մագնիսական դաշտը տեսանելի՞ էր ձեզ։ Ոչ, բայց մետաղի խարտուքի վրա տեսանելի էր նրա որոշակի ազդեցությունը, որն էլ հանդիսանում է նրա գոյության ապացույցը։

Մենք անխոս ընդունում ենք նաև ուրիշ անտեսանելի բաների գոյությունը։ Երբ հիացմունքով զննում ենք որևէ գեղեցիկ նկար կամ քանդակագործություն, կասկած անգամ չունենք, որ կտավն արված է նկարչի կողմից, և քանդակը՝ քանդակագործի։ Իսկ երբ հիանում ենք որևէ ջրվեժով կամ մայրամուտով, չպե՞տք է արդյոք գոնե հնարավոր համարենք այն միտքը, թե դրանք Մեծ Նկարչի կամ Քանդակագործի ձեռքի գործերն են։

Ինչո՞ւ ոմանք չեն հավատում

Եկեղեցում իրենց լսածների պատճառով մի շարք մարդիկ դադարել են հավատալ Աստծուն։ Նույն բանը կատարվեց նաև մի նորվեգացու հետ. նրան ասել էին, որ Աստված չարերին այրում է դժոխքի կրակների մեջ։ Նա չէր կարողացել հասկանալ, թե ինչպե՞ս կարող է Աստված նման ձևով վարվել մարդկանց հետ, և, կորցնելով հավատը, դարձել էր աթեիստ։

Հետագայում, սակայն, այդ անձնավորությունը համաձայնվեց Եհովայի վկաների հետ ուսումնասիրել Աստվածաշունչը։ Նա ապշեց՝ իմանալով, որ Աստվածաշունչը չի սովորեցնում դժոխքի կրակներում չարերի տանջվելու մասին, և մահը նմանեցնում է քուն մտնելուն։ Գերեզմանում գտնվողը ո՛չ ցավ է զգում, ո՛չ էլ որևէ բան գիտակցում (Ժողովող 9։5, 10)։ Նա իմացավ նաև, որ գերեզմանում հավիտյան մնալու են միայն նրանք, ովքեր Աստծո կողմից դատապարտված են որպես անուղղելի չարագործներ (Մատթէոս 12։31, 32)։ Իսկ մնացածները Աստծո սահմանած ժամանակին հարություն են առնելու՝ Դրախտում հավիտյան ապրելու հեռանկարով (Յովհաննէս 5։28, 29; 17։3)։ Այս բացատրությունները նրան խելամիտ թվացին և ներդաշնակ Աստվածաշնչի այն խոսքերի հետ, թե՝ «Աստուած սէր է» (Ա Յովհաննէս 4։8)։ Այս անկեղծ մարդը շարունակեց Աստծո Խոսքի իր ուսումնասիրությունը, և ժամանակի ընթացքում սկսեց սիրել այն Աստծուն, որի մասին պատմում են Սուրբ գրությունները։

Մարդկանց մի որոշ մասն էլ իր շուրջը տիրող տառապանքի ու անարդարության պատճառով է մերժում սիրալիր Արարչի գոյությունը։ Նման դիրքորոշում ուներ նաև մի շվեդացի, որը, մատնացույց անելով երկինքը, հարցրել էր. «Ինչպե՞ս հավատալ, որ այնտեղ գոյություն ունի ամենակարող, առատաձեռն Աստված, երբ այստեղ՝ երկրի վրա, համատարած ապականություն ու չարություն է տիրում»։ Եվ քանի որ ոչ ոք չէր կարողացել պատասխանել նրա հարցին, նա ևս դարձել էր աթեիստ։ Հետագայում, երբ այս անձնավորությունը սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչը Եհովայի վկաների հետ, տեսավ, որ Աստծո Խոսքը պատասխանում է դարեր շարունակ մարդկանց հուզող հարցին, այն է՝ «ինչո՞ւ է Աստված թույլատրում չարությունը»։a

Ի վերջո, նրա համար պարզ դարձավ, որ չարության գոյությունը դեռևս չի ապացուցում, թե Աստված չկա։ Ենթադրենք՝ ինչ–որ մեկի կողմից սննդամթերք կտրատելու նպատակով պատրաստված դանակը գնում է մեկ ուրիշը և դրանով մարդ սպանում։ Այն փաստը, որ դանակը սխալ է գործածվել, ոչ մի կերպ չի ապացուցում, որ արտադրող չունի։ Նմանապես, եթե երկիրը չի ծառայեցվել այն նպատակին, ինչի համար որ ստեղծվել է, բոլորովին էլ չի նշանակում, թե այն Ստեղծիչ չի ունեցել։

Աստվածաշունչը սովորեցնում է, որ Աստծո գործը կատարյալ է։ Աստված «անիրաւութիւն չ’ունի. արդար եւ ուղիղ է նա» (Բ Օրինաց 32։4)։ Աստված բազում պարգևներ է տալիս մարդկանց, և այդ պարգևներից որոշ մասի սխալ գործածությունը մեծ տառապանքներ է պատճառում մարդկությանը (Յակոբոս 1։17)։ Սակայն Աստված վերջ կդնի տառապանքին, որից հետո «խոնարհները երկիրը կ’ժառանգեն.... եւ յավիտեան կ’բնակուին նորանում» (Սաղմոս 37։11, 29)։

Երբ վերը հիշատակված շվեդացին տեսնում էր մարդկանց տառապանքը, նրա սիրտը ցավով էր լցվում։ Այդ երևույթը ինքնին վկայում է Աստծո գոյության մասին։ Իսկ ինչպե՞ս։

Շատերը Աստծուն հավատալու փոխարեն հավատում են բարեշրջությանը։ Այս ուսմունքի հիմքը «բնական ընտրության» տեսությունն է, համաձայն որի, թե՛ մարդկանց և թե՛ կենդանիների միջև ընթացող գոյության պայքարի հետևանքով մնում են միայն ամենահարմարվողները։ Ուժեղը կարողանում է իր գոյությունը պահպանել, իսկ թույլը՝ ոչ։ Բարեշրջության կողմնակիցները սա անվանում են կյանքի բնական ընթացք։ Բայց եթե բնական է թույլին ճնշելով գոյություն պահպանելը, այդ դեպքում ինչպե՞ս բացատրել այն, որ մի շարք ուժեղ անհատներ, ինչպես այն շվեդացին, ցավով են լցվում՝ տեսնելով թույլերի տառապանքը։

Ճանաչեք Աստծուն

Աստծուն անհնար է տեսնել, քանի որ նա մարդկային մարմին չունի։ Սակայն Աստված ցանկանում է, որ մենք ճանաչենք իրեն, և նրան ճանաչելու միջոցներից մեկն էլ նրա ձեռքերի զարմանահրաշ գործերը՝ ստեղծագործության «նկարներն» ու «քանդակագործությունները» զննելն է։ Աստվածաշնչի «Հռովմայեցիս» գրքի 1։20–ում կարդում ենք. «Ի սկզբանէ աշխարհի Աստծու աներեւոյթ յատկութիւնները, այն է՝ Նրա մշտնջենաւորութիւնը եւ զօրութիւնը եւ աստուածութիւնը, իմանալի կերպով տեսանելի են Նրա ստեղծածների մէջ»։ Այո՛, ճիշտ ինչպես որևէ նկար կամ քանդակ ուսումնասիրելիս կարող ենք թափանցել այդ նկարչի կամ քանդակագործի անձնավորության ներաշխարհը, այնպես էլ Աստծո հրաշալի գործերի մասին խորհրդածությունները կօգնեն մեզ ավելի լավ ճանաչել նրան։

Իհարկե, միայն դրանով մենք չենք կարող գտնել կյանքում մեզ անհանգստացնող բոլոր հարցերի պատասխանները։ Եվ այստեղ է, որ օգնության է գալիս Աստծո Խոսքը՝ Աստվածաշունչը։ Հոդվածում նշված երկու անձնավորություններն էլ, առանց որևէ նախապաշարմունքի կարդալով այդ գիրքը, ոչ միայն հանգեցին այն եզրակացության, որ Աստված իրոք գոյություն ունի, այլև հասկացան, որ իրենց կյանքը թանկ է նրա համար։

[ծանոթագրություն]

a «Ինչո՞ւ է Աստված թույլատրում չարությունը» հարցի վերաբերյալ լրացուցիչ ինֆորմացիա ստանալու համար տես «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գրքի 10–րդ գլուխը։ Գիրքը հրատարակված է «Դիտարան» ընկերության կողմից։

[նկար 28–րդ էջի վրա. թույլտվությամբ]

J. Hester and P. Scowen (AZ State Univ.), NASA

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը