Հավատարիմ մնալ Եհովային
ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ, չնայած այսօր հազվագյուտ, բայց ճշմարիտ Աստված Եհովայի ծառայողներին բնորոշող հատկություններից մեկն է։ Հավատարիմ անձնավորությունը իր կյանքի ընթացքում հանդիպած փորձությունների ժամանակ մնում է տոկուն և անհողդողդ։ Նկատի առ Եզեկիա թագավորին, որը բարի համբավ է ունեցել. «Նորանից յետոյ չ’եղաւ նորա նմանը Յուդայի բոլոր թագաւորների մէջ, եւ նորանց մէջ որոնք նորանից առաջ էին եղել»,— պատմում է Աստվածաշունչը։ Ինչո՞վ էր անզուգական Եզեկիան։ Նա «Տիրոջը յարեց», չնայած նրան, որ շրջապատված էր Մողոք չաստծո երկրպագուներով։ Այո, Եզեկիան «[Եհովայի] ետեւից չ’հեռացաւ, եւ պահեց նորա պատուէրները» (Դ Թագաւորաց 18։1—6)։
Եհովային հավատարիմ անձնավորություններից էր նաև Պողոս առաքյալը։ Քրիստոնեական Հունարեն գրություններում նրա ծառայության արձանագրությունը ցայտուն կերպով դրսևորում է ամբողջ հոգով Եհովային մատուցած ծառայության մեջ նրա անսասան լինելը։ Իր երկրային կյանքի վերջում Պողոսն իր մասին հանգիստ կարող էր ասել. «Պատերազմեցի բարի պատերազմը, աւարտեցի ընթացքս, պահեցի հաւատը» (Բ Տիմոթէոս 4։7)։
Հավատարմության ի՜նչ հիանալի օրինակներ են թողել Եզեկիան ու Պողոսը։ Եկեք, ուրեմն, հետևե՛նք նրանց հավատին՝ հավատարիմ մնալով մեր Մեծն Աստված Եհովային (Եբրայեցիս 13։7)։