Պահպանել բարի անունը
ԳԵՂԵՑԻԿ նկարն ուսումնասիրելը կարող է ինքնին օգտակար լինել։ Ուշադրությամբ զննելով՝ կարելի է տեսնել, թե ինչպես է նկարիչը հարյուրավոր վրձնախազերի օգնությամբ կտավի վրա բազմազան պիգմենտներ կիրառել։
Եթե զուգահեռ անցկացնենք, բարի անունը, այսպես ասած, վրձնի մեկ հարվածի արդյունք չէ, այլ ժամանակի ընթացքում բազում աննշան գործերի պտուղն է։ Այո, կամաց–կամաց մեր անունը «ստեղծվում է» մեր կատարած արարքների շնորհիվ։
Սակայն, ինչպես գիտենք, վրձնի մեկ անփույթ հարվածից նկարը կարող է կորցնել իր արժեքը։ Նույնն է պարագան և մարդու անվան հետ։ Իմաստուն Սողոմոն թագավորը ասել է. «Մարդիս յիմարութիւնը աւերում է նորա ճանապարհը» (Առակաց 19։3)։ Դրա համար շատ բան հարկավոր չէ. զայրույթի ընդամենը մեկ տգեղ պոռթկումը, ոգելից խմիչք ընդունելիս մեկ անգամ չափն անցնելը, մեկ անգամ սեռական անբարոյությանը տրվելը բավական է բարի անունը արատավորելու համար (Առակաց 6։32; 14։17; 20։1)։ Որքա՜ն, ուրեմն, կարևոր է բարի անվան ձգտել, և այնուհետև ջանալ պահպանել այն (համեմատեք Յայտնութիւն 3։5)։