Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w98 11/1 էջ 3–4
  • Ինչո՞ւ են մարդիկ բռնության դիմում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչո՞ւ են մարդիկ բռնության դիմում
  • 1998 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչու են մարդիկ բռնության դիմում
  • Բռնությունը մի օր վերջ կգտնի՞
    2016 Դիտարան (հանրային թողարկում)
  • Բռնության պատճառները
    2012 Արթնացե՛ք
  • Բռնություն
    2015 Արթնացե՛ք
  • Ուրիշների հետ վարվիր այնպես, ինչպես Աստված է ուզում
    Ապրիր՝ քո մտքում պահելով Եհովայի օրը
1998 Դիտարան
w98 11/1 էջ 3–4

Ինչո՞ւ են մարդիկ բռնության դիմում

ԴԵՆՎԵՐ քաղաքում (Կոլորադո, ԱՄՆ) սահմանված ժամանակից տասներեք շաբաթ շուտ ծնվել էր մի մանուկ։ Երեխան ողջ էր մնացել, և երեք ամիս հիվանդանոցում մնալուց հետո ծնողները նրան տուն տարան։ Երեք շաբաթ անց մանկիկը կրկին հիվանդանոցում էր։ Պատճա՞ռը... Հայրը տանել չէր կարողացել երեխայի լացի ձայնը և ուժգնորեն ցնցել էր տղային, որից էլ երեխան ուղեղի խորը տրավմա էր ստացել։ Փոքրիկ տղան մնաց կույր և հաշմանդամ։ Ժամանակակից բժշկությունը փրկեց նրան ծննդյան տրավմաներից, սակայն չկարողացավ փրկել հոր դաժան վերաբերմունքից։

Անթիվ–​անհամար երեխաներ սարսափելի բռնության են ենթարկվում, ծեծվում են և նույնիսկ սպանվում հենց տանը՝ աշխարհի ամենադաժան վայրերից մեկում։ Ըստ հաշվարկների՝ միայն Միացյալ Նահանգներում ամեն տարի զգալի թվով՝ մոտ 5 000 երեխա է մահանում իրենց ծնողների ձեռքով։ Սակայն երեխաները միակ զոհը չեն։ Համաձայն մի ամսագրի տվյալների՝ Միացյալ Նահանգներում «որդեծնության տարիքում կանանց տրավմաների պատճառների շարքում առաջին տեղում են կողակցի կողմից ստացած տրավմաները» («World Health»)։ Իսկ այլ երկրներո՞ւմ։ «Քննվող կանանց մեկ երրորդից գրեթե մինչև կեսը [զարգացող երկրներում] բողոքում են, որ ամուսիններն իրենց ծեծում են»։ Ինչ խոսք, բռնությունը գլուխ է բարձրացրել և հատկապես տներում։

Շատ ամուսիններ՝ կին, թե տղամարդ, փորձում են տարաձայնությունները հարթել բռունցքներով։ Լինում է, երբ ծնողները և ուսուցիչները ձեռք են բարձրացնում երեխաների վրա՝ իրենց բարկությունը նրանց վրա թափելով։ Խուլիգանները զվարճանալու նպատակով ծաղրում են թույլերին՝ բռնություն գործադրելով նրանց վրա։ Ինչո՞ւ են մարդիկ բռնության դիմում...

Ինչու են մարդիկ բռնության դիմում

Ոմանք պնդում են, թե դաժանությունն ի ծնե հատուկ է մարդկանց։ Թեև բռնությամբ գործադրվող հանցագործությունների թիվը Միացյալ Նահանգներում ընդհանուր առմամբ նվազել է, սակայն այն աճել է երիտասարդների շրջանում։ Աճել է նաև բռնության նկատմամբ հետաքրքրությունը։ Երեք հանրահայտ հեռուստաընկերություններ կրկնապատկել են հանցագործությունների մասին ֆիլմերի ցուցադրումը, որոնց մեջ սպանությունների տեսարանները երեք անգամ ավելացել են։ Ինչ խոսք, շահութաբեր է հանցագործություններ ցուցադրելը։ «Մենք ոչ միայն հանդուրժում ենք բռնությունը,⁠— նշում է հոգեբան Կառլ Մեննինգերը,⁠— այլ նույնիսկ դրանց մասին խոսում ենք մեր ամսագրերի առաջին էջերում։ Հեռուստածրագրերի մեկ երրորդը կամ մեկ չորրորդը այն ներկայացնում է երեխաներին զվարճացնելու համար։ Մենք դրան մատների արանքով ենք նայում։ Բարեկամնե՛ր, մեզ հաճելի է բռնությունը»։

Գիտական վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ուղեղի ֆիզիոլոգիան և շրջապատող հանգամանքները սերտորեն կապված են մարդու ագրեսիվ վիճակի հետ։ «Գալիս ենք այն եզրակացության, որ այն պայմանները, որտեղ ավելի ու ավելի շատ երեխաներ են հայտնվում, իրոք բռնության համաճարակի պատճառ են»,⁠— ասում է դոկտոր Մարկուս Կրուսին Իլինոյսի Համալսարանին կից Պատանիների հետազոտության ինստիտուտից։ «Շրջապատում տեղի ունեցող դեպքերը ուղեղում մոլեկուլային մակարդակի վրա փոփոխությունների պատճառ են դառնում, և մարդիկ սկսում են գործել դրանց ազդեցության ներքո»։ Այնպիսի ազդակները, ինչպիսիք են՝ «ընտանիքի փլուզումը, միայնակ ծնողների թվի աճը, շարունակ գոյություն ունեցող չքավորությունը և թմրանյութերի խրոնիկական չարաշահումը կարող են փոխել ուղեղի քիմիական բաղադրությունը և դրանով իսկ նպաստել ագրեսիվությանը. կար ժամանակ, երբ նման ազդեցությունն ուղղակի անհնարին էր թվում» («Inside the Brain»)։

Պնդում են, որ ուղեղում կատարվող փոփոխությունների մեջ է մտնում սերոտոնինի մակարդակի իջեցումը. այս նյութի առկայությունը կասեցնում է ագրեսիան։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ալկոհոլը ուղեղում նվազեցնում է սերոտոնինի մակարդակը, ինչը գիտական տեսակետից հաստատում է բռնության և ալկոհոլի չարաշահման միջև գոյություն ունեցող վաղուց հայտնի կապը։

Սակայն բռնության այս հսկայական ալիքը բացատրող մեկ այլ ազդակ ևս գոյություն ունի։ «Այս բանն իմացիր,⁠— զգուշացնում է մարգարեությունների արժանահավատ գիրք Աստվածաշունչը,⁠— որ վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասէր, փողասէր, հպարտ, ամբարտաւան, հայհոյող.... անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարոյ, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, մեծամիտ.... խորշի՛ր նրանցից» (Բ Տիմոթէոս 3։1—5)։ Այո՛, բռնությունը, որին ականատես ենք դառնում այսօր, «վերջին օրերի» մասին արված Աստվածաշնչի մարգարեության իրականացումն է։

Կա մեկ փաստարկ ևս, որը ցույց է տալիս, թե ինչու է այս ժամանակաշրջանը բռնությամբ լի։ «Վա՜յ երկրին եւ ծովին,⁠— ասում է Աստվածաշունչը,⁠— որ Բանսարկուն վայր իջաւ ձեզ մօտ, որ մեծ բարկութիւն ունի, գիտենալով, որ քիչ ժամանակ ունի» (Յայտնութիւն 12։12, ԱԹ)։ Բանսարկուն և նրա դևերի զորքը դուրս են նետվել երկնքից ու այժմ իրենց բարկությունը թափում են մարդկության վրա։ «Օդում տիրող իշխանը»՝ Բանսարկուն, բանեցնում է ‘այն ոգին, որն այժմ ներգործում է ապստամբող մարդկանց մեջ’, և երկիրը դարձնում սարսափելի բռնության վայր (Եփեսացիս 2։2)։

Ինչպե՞ս կարող ենք, ուրեմն, պայքարել աշխարհի բռնի «օդի» դեմ։ Եվ ինչպե՞ս կարող ենք խնդիրները լուծել առանց բռնության դիմելու։

[մեջբերում 3–րդ էջի վրա]

Անթիվ–​անհամար երեխաներ սարսափելի բռնության են ենթարկվում, ծեծվում են և նույնիսկ սպանվում աշխարհի ամենադաժան վայրերից մեկում՝ տանը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը