Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w98 3/1 էջ 3–4
  • Խոստովանում են եկեղեցիները

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Խոստովանում են եկեղեցիները
  • 1998 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Երբ պապը ներում է խնդրում
  • Ինչո՞ւ
  • Ինչո՞ւ են ներում խնդրում
    1998 Դիտարան
1998 Դիտարան
w98 3/1 էջ 3–4

Խոստովանում են եկեղեցիները

«Հռոմի պապը դատի է հանձնում եկեղեցին». «Ինկվիզիցիա և հակասեմականություն. Եկեղեցին նախապատրաստում է իր «մեա կուլպան»».a ««Մեա կուլպա» հրեաների մասսայական ջարդերի համար». «Մեթոդաբանները մեղա են գալիս Հեռավոր Արևմուտքի կարմրամորթների առաջ»։

ԵՐԲԵՎԷ ձեզ հանդիպե՞լ են նման վերնագրեր։ Թվում է՝ եկեղեցիները գնալով ավելի հաճախ են ընդունում իրենց մեղքերը և շարունակ ներում խնդրում դարերի ընթացքում իրենց կատարած արարքների համար։ Մասսայական տեղեկատվության միջոցներն անընդհատ լուսաբանում են Հռոմի պապի հերթական «մեղայականները»։

Երբ պապը ներում է խնդրում

1980—1996 թթ–ների ընթացքում Հովհաննես Պողոս II–ը առնվազն 94 անգամ «ճանաչել է պատմության ընթացքում Եկեղեցու գործած հանցանքները և ներում խնդրել դրանց համար»,— նշում է Վատիկանի մեկնաբան Լուիջի Ակատոլեն «Երբ պապը ներում է խնդրում» («Quando il papa chiede perdono») գրքում։ Ըստ Ակատոլեի՝ «Կաթոլիկ եկեղեցում միայն պապն իրավունք ունի «մեա կուլպա» անելու»։ Եվ դա արել է՝ հիշատակելով կաթոլիկ եկեղեցու պատմության ամենավիճաբանական էջերը՝ Խաչակրաց արշավանքները, պատերազմները, դիկտատուրայի աջակցությունը, բաժանումը եկեղեցիների ներսում, հակասեմականությունը, ինկվիզիցիայի դատարանները, մաֆիան և ցեղապաշտությունը։ 1994–ին կարդինալներին ուղղված իր հուշագրում (ոմանց կարծիքով վերջինս քահանայապետի ամենակարևոր վավերագիրն է) Հովհաննես Պողոս II–ը առաջադրել էր «հազարամյակի ընթացքում գործած մեղքերի ամբողջական խոստովանությունը»։

Բազում բարձրաստիճան հոգևորականներ հետևեցին պապի օրինակին։ «Ջորնալե» («Il Giornale») իտալական լրագիրը 1994 թ. դեկտեմբերի մի համարում գրեց. «Բազմաթիվ ամերիկյան եպիսկոպոսներ են հայտնվում հեռուստաէկրանին՝ հրապարակայնորեն ներում խնդրելու»։ Ինչի՞ համար... Մանկամոլ քահանաների խնդրին թերագնահատորեն մոտենալու համար, որոնց զոհն են դառնում բազում երիտասարդներ։ 1995 թ. հունվարին «Ռեպուբլիկա» լրագիրը («La Repubblica») հաղորդեց «ժամանակակից կաթոլիկության պատմության մեջ աննախադեպ մի արարքի»՝ հրեաների մասսայական ջարդերի կապակցությամբ Պիոս XII պապի լռության հարցը շոշափելու մասին։ 1995 թ. հունվարի նույն լրագիրը հայտնում էր, որ Գերմանիայի եպիսկոպոսները ներում են խնդրել նացիստական հանցագործությունների մեջ աջակցություն ցուցաբերած հռոմեական կաթոլիկների «բազում մեղքերի» համար։ Բողոքական տարբեր եկեղեցիներ ևս իրենց ինքնաքննադատման են ենթարկել։

Ինչո՞ւ

Աստվածաշունչը հորդորում է ներում խնդրել, երբ մեղանչում ենք, և շատերն են ողջունում եկեղեցիներին, երբ վերջիններս իրենք իրենց ինքնաքննադատման են ենթարկում (Յակոբոս 5։16)։ Սակայն եկեղեցիներն ինչո՞ւ են խոստովանում իրենց մեղքերը։ Այդպիսի վարմունքն ինչպե՞ս է ազդելու նրանց մասին մեր ունեցած կարծիքի վրա։

[ծանոթագրություն]

a Կաթոլիկ եկեղեցու «կոնֆիտեոր»՝ «խոստովանում եմ», լատիներեն աղոթքից խոստովանության բանաձև, որը կրկնում են ծխականներն աղոթելիս։ Հայերեն՝ «մեղա»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը