Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Աղանդ»
  • Աղանդ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աղանդ
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • Դուք ամերիկյան աղա՞նդ եք
    Հաճախ տրվող հարցեր Եհովայի վկաների մասին
Աստվածաշնչի ըմբռնում
it «Աղանդ»

ԱՂԱՆԴ

Այսպես է թարգմանվել հունարեն հայրեսիս բառը (դրանից ծագել է «հերետիկոսություն» բառը), որը նշանակում է «ընտրություն» (Ղև 22։18 (LXX)) կամ «ընտրված» ու ձեռք է բերել հետևյալ իմաստը՝ «մարդկանց խումբ, որը առանձնացնում է իրեն մյուսներից և ունի իր ուրույն դավանանքը [աղանդ կամ կուսակցություն]» (Thayer’s Greek-English Lexicon of the New Testament, 1889, էջ 16)։ «Աղանդ» բառը կիրառվել է հուդայականությունից ճյուղավորված երկու ազդեցիկ կրոնական խմբավորումների՝ փարիսեցիների և սադուկեցիների վերաբերյալ (Գրծ 5։17; 15։5; 26։5)։ Քրիստոնյա չհանդիսացողները քրիստոնեությունը նույնպես կոչում էին «աղանդ» կամ «նազարեթցիների աղանդ»՝ թերևս այն համարելով հուդայականությունից ճյուղավորված ուղղություն (Գրծ 24։5, 14; 28։22)։

Քրիստոնեության հիմնադիրը՝ Հիսուս Քրիստոսը, աղոթում էր, որ իր հետևորդները միասնական լինեն (Հվ 17։21), իսկ առաքյալները ջանք չէին խնայում, որ պահպանեն քրիստոնեական ժողովի միասնությունը (1Կթ 1։10; Հդ 17-19)։ Համոզմունքների հարցում համակարծիք չլինելը կարող էր վեճերի, տարաձայնությունների և անգամ թշնամության պատճառ դառնալ (հմմտ. Գրծ 23։7-10)։ Ուստի աղանդավորությունը դասվում էր մարմնական ցանկություններից բխող գործերի շարքին, և հարկավոր էր հեռու մնալ դրանից (Գղ 5։19-21)։ Քրիստոնյաներին նախազգուշացում էր տրվում, որ չտարածեն աղանդավորություն և մոլորության մեջ չընկնեն կեղծ ուսուցիչների պատճառով (Գրծ 20։28; 2Տմ 2։17, 18; 2Պտ 2։1)։ Տիտոսին գրած նամակում Պողոս առաքյալը հրահանգեց խզել կապերը այն մարդու հետ, ով երկու անգամ զգուշացում ստանալուց հետո շարունակում էր աղանդավորություն տարածել, ինչը, ըստ ամենայնի, նշանակում էր, որ նա պետք է հեռացվեր ժողովից (Տիտ 3։10)։ Այն քրիստոնյաները, ովքեր պառակտումներ չէին մտցնում ժողովում և թիկունք չէին կանգնում ճշմարտությունից շեղված որևէ ուղղության, աչքի էին ընկնում իրենց հավատարմությամբ ու փաստում էին, որ ունեն Աստծու հավանությունը։ Հավանաբար, Պողոսը դա նկատի ուներ, երբ քրիստոնյաներին ասաց. «Ձեր մեջ կլինի աղանդավորություն, որ այդպիսով նաև ակնհայտ լինի, թե ձեզնից ովքեր ունեն Աստծու հավանությունը» (1Կթ 11։19)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը