Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Խորհրդածություն»
  • Խորհրդածություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Խորհրդածություն
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • Շարունակիր խորհրդածել հոգևոր բաների մասին
    2015 Դիտարան
  • Աղոթքով խորհրդածելը եռանդուն քարոզիչների հաջողության բանալին է
    2010 Մեր թագավորական ծառայությունը
  • Խորհրդածություն և մեդիտացիա
    2014 Արթնացե՛ք
  • Թող մտքերս հաճելի լինեն քեզ
    Ուրախությամբ գովերգենք Եհովային
Ավելին
Աստվածաշնչի ըմբռնում
it «Խորհրդածություն»

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ

Կենտրոնացած, խոր մտորում, որի ընթացքում մարդը լրջորեն վերլուծում է անցյալի դեպքերը, մտորում է ներկայի շուրջ կամ մտովի պատկերացնում է ապագա հնարավոր իրադարձությունները։

Երբ մարդը խորհրդածում է, կարևոր է, որ ոչինչ չշեղի նրա ուշադրությունը. նա պետք է, այսպես ասած, մենակ մնա իր մտքերի հետ։ Օրինակ՝ մի անգամ, երբ Իսահակը պետք է խորհրդածեր թերևս Ռեբեկայի հետ իր ամուսնության մասին, մթնշաղին մենակ դուրս եկավ՝ քայլելու (Ծն 24։63)։ Գիշերվա կեսին, երբ սաղմոսերգուն մեն-մենակ էր, խորհրդածում էր Մեծ Արարչի վեհության մասին (Սղ 63։6)։ Մարդու սրտի խոհերը պետք է կենտրոնացած լինեն օգտակար բաների, Եհովայի փառահեղության, գործերի և այն ամենի վրա, ինչ հաճելի է նրան (Սղ 19։14; 49։3; 77։12; 143։5; Փպ 4։8), ոչ թե չարագործների նենգ ծրագրերի վրա (Առ 24։1, 2)։

Այն մարդը, ով ժամանակ է հատկացնում օգտակար բաների մասին խորհելուն, հակված չէ անմիտ ու հապճեպ պատասխաններ տալու։ Նա ծանրութեթև է անում կարևոր հարցերը և արդյունքում տալիս է սրտաբուխ ու մտածված պատասխաններ, որոնց մասին հետագայում չի ափսոսում (Առ 15։28)։

Երբ Հեսուն նշանակվեց Իսրայելի ազգի առաջնորդ, նրան հանձնարարվեց արտագրել Եհովայի օրենքը և, ինչպես Աստվածաշնչի շատ թարգմանություններում է ասվում, օր ու գիշեր «խորհել» դրա շուրջ (Հս 1։8)։ Այստեղ «խորհել» բառով թարգմանվել է եբրայերեն հաղա բառը։ Այն հիմնականում նշանակում է «անորոշ ձայներ հանել» և թարգմանվել է «ողբ բարձրացնել», «մռնչալ», «ղունղունել», «մրմնջալ» (Ես 16։7; 31։4; 38։14; 59։3)։ Հաղա-ն նաև նշանակում է «խորհել», «կիսաձայն խոսքեր ասել», «խորհրդածել», «մտածել» (Սղ 35։28, ծնթ.; 37։30, ծնթ.; 71։24, ծնթ.; Առ 15։28)։ «Նոր աշխարհ» թարգմանությունում Հեսու 1։8-ում (ծնթ.) հանդիպող հաղա բառը տեղին թարգմանվել է «կիսաձայն կարդալ» (տես նաև Սղ 1։2)։ Կիսաձայն կարդալն ու խորհրդածելը օգնում են, որ ընթերցված նյութը ավելի լավ տպավորվի մարդու մտքում։ Մի աշխատությունում հաղա բառը հետևյալ կերպ է բացատրվում. «Մրմնջալով քթի տակ խոսել, ինչպես որ հաճախ անում են մտորելիս» (Gesenius’s Hebrew and Chaldee Lexicon, թրգմ.՝ S. Tregelles, 1901, էջ 215; հմմտ. Սղ 35։28; 37։30; 71։24; Ես 8։19; 33։18)։

Պողոս առաքյալը Տիմոթեոսին հորդորեց, որ խորհրդածի իր վարքի, ծառայության և ուսուցանելու շուրջ։ Որպես վերակացու՝ Տիմոթեոսը պետք է չափազանց ուշադիր լիներ, որ ճիշտ ուսմունքը սովորեցներ և օրինակելի ապրելակերպ ունենար (1Տմ 4։15)։

Սխալ խորհրդածություն։ Երբ տաճարի վերահսկիչը ձերբակալեց Պետրոս ու Հովհաննես առաքյալներին, և հրեա ղեկավարները սպառնացին նրանց՝ պահանջելով այլևս չսովորեցնել Հիսուսի անունով, առաքյալները վերադարձան մյուս աշակերտների մոտ։ Բոլորը աղոթեցին Աստծուն՝ հիշատակելով Դավթի մարգարեական խոսքերը. ««Ազգերն ինչո՞ւ իրարանցման մեջ ընկան, և ժողովուրդները փուչ բաների մասին խորհեցին....»։ Հերովդեսն ու Պոնտացի Պիղատոսը այլազգի մարդկանց և Իսրայելի ժողովրդի հետ այս քաղաքում համախմբվել են քո սուրբ ծառա Հիսուսի դեմ, որին դու օծել ես, որպեսզի անեն այն, ինչ քո զորությամբ ու կամքով կանխորոշել էիր» (Գրծ 4։1-3, 18, 21, 23-28)։

Այս համատեքստում «փուչ բաները», որոնց մասին մարդիկ խորհում էին, ոչ թե վերաբերում են այն ամենին, ինչին մարդիկ սովորաբար ձգտում են կյանքում, այլ արմատապես սխալ և ապարդյուն բաներին՝ Եհովայի և նրա ծառաների դեմ ուղղված մտքերին, խոսքերին ու արարքներին (Գրծ 4։25)։

Դավիթ թագավորն իրեն ատողների և իր մահը կամեցողների մասին հետևյալն ասաց. «Օրնիբուն խաբեություն են ծրագրում [հաղա բառի ձևերից]» (Սղ 38։12)։ Այստեղ խոսքը ոչ թե ակնթարթային մտքերի, այլ սրտում արմատացած խոհերի մասին է, որ դրդում են նրանց իրագործել իրենց չարանենգ ծրագրերը։ Առակագիրը այդպիսի մարդկանց մասին ասել է. «Նրանց սիրտը բռնության մասին է խորհում, և նրանց շուրթերը վնաս պատճառելու մասին են խոսում» (Առ 24։2)։

Հիսուսն իրեն ատողներին ասաց. «Ինչո՞ւ եք այդպիսի բաներ մտածում [բռց.՝ «խորհում ձեր սրտում»]» (Մկ 2։8)։ Իսկ Պողոս առաքյալն ասաց, որ նրանք, ովքեր «անարդարացիորեն խանգարում են մարդկանց իմանալ ճշմարտությունը», «դարձել են դատարկամիտ ու հասկացողությունից զուրկ»։ Դատարկամիտ մարդկանց, այսինքն՝ ունայն բաների մասին խորհրդածողներին, կործանում է սպասում (Հռ 1։18, 21)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը