ԵՓՐՈՆ
1. [մի արմատից, որ նշանակում է «[եղջերուի] ձագ»]։ Սահառի որդին՝ քետացի։ Նա արտ ուներ Մաքփելայում, որ Մամբրեի դիմացն էր, այսինքն՝ Քեբրոնում։ Աբրահամը Եփրոնից գնեց այդ արտը և այնտեղ գտնվող քարայրը, որպեսզի թաղի իր կնոջը՝ Սառային (Ծն 23։3-20)։ Աբրահամը այդ ընտանեկան գերեզմանի համար վճարեց 400 սիկղ արծաթ (մոտ 880 դոլար)։ Այդուհանդերձ, հետագա սերունդները շարունակում էին այն կոչել «Եփրոնի արտ» (Ծն 25։9; 49։29, 30; 50։13)։
2. [նշանակում է «փոշու վայր»]։ Լեռնաշղթա՝ Նափթոայի և Կարիաթարիմի միջև (Հս 15։9)։ Գտնվում էր Հուդայի ցեղի հյուսիսային սահմանին։
3. «Եփրոն» անվանումը որոշ թարգմանություններում (մասորեթական տեքստում, հունարեն «Յոթանասնից»-ում և այլն) հանդիպում է 2 Տարեգրություն 13։19-ում։ Սակայն մասորեթական տեքստի լուսանցքում գրված է «Եփրային» (տես ԵՓՐԱՅԻՆ)։