Ինչպես օգտվել այս գրքույկից
Այս գրքույկում ամեն օրվա համար դուք կգտնեք առանձին սուրբգրային խոսք և դրա վերաբերյալ մեկնաբանություն։ Ճիշտ է, օրվա խոսքը կարելի է կարդալ ցանկացած ժամի, սակայն շատերը կարծում են, որ առավել արդյունավետ է կարդալ այն առավոտյան, քանի որ օրվա ընթացքում կարող են խորհրդածել գրված մտքերի շուրջ։ Ընտանիքով օրվա խոսքի քննարկումը շատ օգուտներ է բերում։ Ամբողջ աշխարհում Բեթելի ընտանիքները ամեն առավոտ քննում են օրվա խոսքը։
Յուրաքանչյուր օրվա մեկնաբանության վերջում նշված աղբյուրը ցույց է տալիս, թե որտեղից է այն վերցված։ Որպես օրինակ՝ ներքևում կարող եք տեսնել, թե ուր է ուղղորդում «w24.04, էջ 2, պրբ. 1, 3» աղբյուրը։ Օրվա խոսքին վերաբերող լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել հենց նշված հոդվածում։
w24 |
«Դիտարանի» թողարկման տարեթիվը՝ 2024 |
04 |
«Դիտարանի» թողարկման ամիսը՝ ապրիլ |
էջ 2 |
Էջ(եր)ը, որտեղից վերցված է մեկնաբանությունը |
պրբ. 1, 3 |
Պարբերություն(ներ)ը, որտեղից վերցված է մեկնաբանությունը |