Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wcg գլ. 28 էջ 130–133
  • Նա «իր ողջ կյանքում» լիովին նվիրված էր Եհովային

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նա «իր ողջ կյանքում» լիովին նվիրված էր Եհովային
  • Քաջությամբ քայլիր Աստծու հետ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Խորացրու գիտելիքներդ
  • Մտածիր՝ ինչպես կիրառել
  • Համադրիր ընդհանուր պատկերի հետ
  • Բացահայտիր ավելին
  • «Վարձատրություն կա ձեր գործերի համար»
    2012 Դիտարան
  • Իմաստնորեն օգտագործիր խաղաղ ժամանակները
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Եհովային լիակատար սրտով ծառայիր
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչպես է Եհովան մոտենում մեզ
    2014 Դիտարան
Ավելին
Քաջությամբ քայլիր Աստծու հետ
wcg գլ. 28 էջ 130–133

28 ԱՍԱ

Նա «իր ողջ կյանքում» լիովին նվիրված էր Եհովային

Տպագիր թողարկում
Տպագիր թողարկում

ԱՍԱ ԹԱԳԱՎՈՐԸ ապշահար եղավ իր առջև բացված տեսարանից. եթովպացիների հսկայական զորքը բանակ էր դրել Հուդայի տարածքում և պատրաստվում էր պատերազմի։ Թեև Աստծու ժողովուրդը շատ պատերազմներ էր մղել, բայց ոչ մի արձանագրություն չկա, որ նրանք երբևէ այդքան մեծաքանակ զորքի դեմ դուրս եկած լինեն։ Թշնամու բանակը մեկ միլիոն էր՝ Ասայի զորքից գրեթե կրկնակի շատ։ Ասան ինչպե՞ս էր քաջություն գտնելու այս մարտահրավերը դիմագրավելու համար։

Ասան նախկինում էլ էր քաջություն դրսևորելու առիթներ ունեցել։ Տասը տարի առաջ, երբ նա սկսեց թագավորել Հուդայում, անմիջապես ակնհայտ դարձավ, որ նա որոշել է գնալ իր նախապապ Դավթի հետքերով։ Դավթի պես նա էլ էր ուզում նախևառաջ Եհովային հաճեցնել։ Այս թագավորը խոնարհաբար լսում էր Եհովայի մարգարեներին՝ Օդեդին և նրա որդի Ազարիային։ Երիտասարդ ղեկավարը քաջաբար պայքարեց մի շարք չարիքների դեմ, որոնք Սողոմոն թագավորի հավատուրացությունից հետո արմատավորվել էին երկրում։ Ասան վերացրեց այնպիսի պիղծ սովորույթներ, ինչպիսիք էին տղամարդկանց տաճարային մարմնավաճառությունը և կեղծ աստվածների պաշտամունքը։

Ասան իր իսկ ընտանիքից էլ արմատախիլ արեց մեղսագործությունը։ Նրա տատ Մաաքան Հուդայում պատվավոր դիրք ուներ՝ որպես «մայր թագուհի»։ Նա պիղծ կուռք էր կանգնեցրել՝ հավանաբար խրախուսելով սեռական գարշելի ծիսակատարություններ ներառող պաշտամունք։ Ասան Եհովայի հանդեպ նվիրվածությունը ընտանեկան կապերից կարևոր էր համարում, ուստի վճռական քայլեր ձեռնարկեց։ Իր տատին զրկեց պատվավոր դիրքից և այրեց նրա զզվելի կուռքը։ Եհովան էլ իր կամքի համաձայն վարվելու համար օրհնեց Ասային՝ երկրին տասնամյա խաղաղություն շնորհելով։ Իսկ ի՞նչ եղավ դրանից հետո, երբ Հուդան հարձակման ենթարկվեց եթովպացիների կողմից։

Ասա թագավորը պետք է կռվեր Աստվածաշնչում հիշատակված ամենամեծ թշնամական զորքի դեմ

Երբ Ասան տեսավ Հուդայի ցածրավայրերում տեղակայված հսկայական եթովպական զորքը, առաջին բանը, որ նա արեց, Եհովային աղոթքով դիմելն էր։ Կարելի է պատկերացնել, թե ինչ զգացումներով լցվեցին Ասայի զինվորները, երբ իրենց առաջնորդը Եհովային այսպիսի թախանձագին խոսքեր ուղղեց. «Ո՜վ Եհովա, դու կարող ես օգնության հասնել թե՛ ուժեղին և թե՛ թույլին։ Օգնի՛ր մեզ, Եհո՛վա, մեր Աստվա՛ծ, որովհետև մենք քեզ ենք ապավինում և քո անունով ենք դուրս եկել այս բազմության դեմ։ Եհո՛վա, դո՛ւ ես մեր Աստվածը։ Թույլ մի՛ տուր, որ մահկանացու մարդը քեզանից զորավոր լինի»։ Այդ անկեղծ աղոթքը անկասկած ջերմացրեց Եհովայի սիրտը։ Նա տեսավ, որ Ասան Սավուղի որդի Հովնաթանի պես էր մտածում։ Երկուսն էլ հասկանում էին, որ հաղթանակ շնորհելու հարցում Եհովայի համար մարդկանց քանակը էական չէ (1 Սամ. 14։6)։ Ում կողմից Եհովան է՝ տիեզերքի Գերիշխանը, նրանք միշտ էլ մեծամասնություն են։

Ասա թագավորն ու նրա մարդիկ բլրի բարձունքում աղոթում են Եհովային։ Ներքևում առաջ շարժվող եթովպական ահռելի զորքնէ

Ուստի Ասան իր զինվորներին համարձակորեն առաջնորդեց մարտի դաշտ։ Ի՞նչ եղավ այդ ժամանակ, Եհովան ինչպե՞ս օգնեց Ասային։ Աստվածաշնչում ասվում է, որ «Եհովան ու նրա զորքը կոտորեցին» եթովպացիներին։ Թշնամու զինվորներից մեկն անգամ ողջ չմնաց։

Դրանից հետո էլ Ասան շարունակեց թիկունք կանգնել մաքուր երկրպագությանը։ Իսրայելի հյուսիսային տասցեղ թագավորությունից շատերը տեղափոխվեցին հարավ՝ Հուդա, որպեսզի կարողանան անաղարտ պաշտամունք մատուցել Եհովային Երուսաղեմում գտնվող նրա տաճարում։ Ասան Հուդայի ողջ ժողովրդին երդվել տվեց, որ նվիրվածաբար կծառայեն Եհովային։

Բայց Ասայի կյանքի պատմությունը պարունակում է նաև մռայլ էջեր։ Նա որոշ լուրջ սխալներ արեց։ Երբ Իսրայելի թագավորը թշնամական գործողություններ ձեռնարկեց Հուդայի դեմ, Ասան Եհովային օգնության դիմելու փոխարեն կաշառք ուղարկեց Ասորիքի թագավորին, որ վերջինս հարձակվի Իսրայելի վրա։ Եհովան Հանանի տեսանողին՝ մարգարեին, ուղարկեց, որ ուղղի Ասային, բայց թագավորը խիստ վրդովվեց ու մարգարեին բանտ գցեց։ Տարեց հասակում էլ, երբ Ասան լուրջ հիվանդացավ, դարձյալ դիմեց ոչ թե Եհովայի օգնությանը, այլ տարատեսակ բուժումներ անողների։ Ըստ երևույթին, Ասայի հավատը թուլացել էր. նա առաջվա պես լիովին չէր ապավինում Եհովային։

Բայց Եհովան անչափ գթասիրտ Հայր է։ Նրա ներշնչմամբ Ասայի 41-ամյա կառավարման պատմությունը ամփոփվում է հետևյալ խոսքերով. «Ասայի սիրտը իր ողջ կյանքում ամբողջությամբ Եհովայի հետ էր»։ Այս նշանավոր մարդու մասին աստվածաշնչյան արձանագրությունը ակնհայտ ցույց է տալիս, որ Եհովան սիրում է նրանց, ովքեր սիրում են իրեն։ Բայց այստեղից նաև կարևոր դասեր ենք քաղում։ Երբեք չպետք է մոռանանք այն ամենը, ինչ Եհովան արել է մեզ համար։ Եհովային հավատարմորեն ծառայելով՝ տարեցտարի ավելի ու ավելի շատ պատճառներ կունենանք նրան վստահելու և կլցվենք խիզախորեն գործելու վճռականությամբ։

Կարդա Աստվածաշնչից

  • 1 Թագավորներ 15։8-24

  • 2 Տարեգրություն 14։1-16։14

Քննարկման համար

Ասան ինչպե՞ս քաջություն դրսևորեց

Խորացրու գիտելիքներդ

  1. 1. Ի՞նչ էր «սուրբ ձողը», և ի՞նչ աստվածուհու էր այն ներկայացնում։ Հնագիտական փաստերը ինչպե՞ս են ապացուցում, որ հավատուրաց իսրայելացիների մեջ իսկապես տարածված է եղել այդ աստվածուհու պաշտամունքը (1 Թագ. 15։12, 13; w08 6/1, էջ 10, պրբ. 1-5)։ Ա

Ասա թագավորը Հուդայից արմատախիլ է անում կեղծ պաշտամունքը։ Մաաքան դիմադրում է իրեն բռնելու եկած զինվորներին։ Տաճարային տղամարդ մարմնավաճառներին տանում են բանտ։ Թագավորի մարդիկ ոչնչացնում են կուռքերը։

նկարԱ։ Ասան իր տատին զրկեց հեղինակավոր դիրքից և ոչնչացրեց սուրբ ձողը

Նկար Ա։ Ասան իր տատին զրկեց հեղինակավոր դիրքից և ոչնչացրեց սուրբ ձողը

  1. 2. Ըստ ամենայնի, ո՞ւմ հայրն էր Հանանի տեսանողը։ Հանանիի որդին ինչպե՞ս իր հոր նման քաջություն դրսևորեց (2Տգ 19։2; it, «Հանանի», № 2)։

  2. 3. Թեև Ասան սխալներ արեց, նրա ո՞ր գործերն են ցույց տալիս, որ նրա «սիրտը ամբողջությամբ Եհովայի հետ էր» (1 Թագ. 15։14; w17.03, էջ 19, պրբ. 5-6)։

  3. 4. Արդյոք Ասա թագավորը բոլո՞ր «սրբավայրերը» (բարձրավանդակները) վերացրեց (2 Տար. 16։14; w05 12/1, էջ 20, պրբ. 3)։

Մտածիր՝ ինչպես կիրառել

  • Ազարիա մարգարեի քաջալերական խոսքերը մղեցին Ասային վերականգնել մաքուր երկրպագությունը։ Մեր դրական խոսքերը ի՞նչ ազդեցություն կարող են թողնել ուրիշների վրա։ Բ

    Համակցված նկարներ։ Եղբայրը ժողովում քաջալերում է քրոջ պատանի որդուն։ Այս իրավիճակը նկարագրող նկարները հաջորդիվ հանդիպում են առանձին-առանձին Եղբայրը հանդիպման ժամանակ հեռվից դիտում է մեր քրոջ տղային։ Ինչպես երևում է, տղային չի հետաքրքրում հանդիպումը, և նա, աթոռին թիկնած, նայում է հեռախոսին Հանդիպումից հետո եղբայրը նստում է տղայի կողքին և ընկերական զրուցում նրա հետ։ Երկուսն էլ ժպտում են Եղբայրը ժպիտով նայում է տղային, որը մեկնաբանություն է տալիս «Դիտարանի» քննարկման ժամանակ

    նկար Բ

  • Ահռելի զորքի դեմ պայքարում Ասան Եհովային ապավինեց, մինչդեռ հետագայում ավելի փոքր զորքի դեմ դուրս գալիս նա հույսը մարդու վրա դրեց։ Դրանից ի՞նչ ենք սովորում ամեն հարցում Եհովային ապավինելու կարևորության մասին (Առակ. 3։5, 6)։

  • Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Ասայի քաջությունը։

Համադրիր ընդհանուր պատկերի հետ

  • Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։

  • Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։

  • Ի՞նչ կհարցնեմ Ասային, երբ նա հարություն առնի։

Բացահայտիր ավելին

Եթե ապրում ես մի երկրում, որտեղ կարողանում ես ազատորեն պաշտել Եհովային, ինչպե՞ս կարող ես Ասայի նման իմաստնորեն օգտագործել խաղաղ ժամանակները։

«Իմաստնորեն օգտագործիր խաղաղ ժամանակները» (w20.09, էջ 14-19)

Իմացիր, թե Ասայի օրինակը ինչպես կարող է քաջալերել քեզ զորեղ հակառակորդների դեմ պայքարելիս։

«Վարձատրություն կա ձեր գործերի համար» (w12 8/15, էջ 8-10)

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը