Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • scl էջ 66–68
  • Հալածանք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հալածանք
  • Քրիստոնյայի կյանքին առնչվող աստվածաշնչյան համարներ
Քրիստոնյայի կյանքին առնչվող աստվածաշնչյան համարներ
scl էջ 66–68

Հալածանք

Քրիստոնյաներն ինչո՞ւ պետք է ակնկալեն, որ հալածվելու են

Մթ 10։22; Հվ 15։19-21; 16։2, 3; 2Տմ 3։12

Հալածվելիս ինչո՞ւ պետք է Եհովայից օգնություն խնդրենք

Սղ 55։22; 2Կթ 12։9, 10; 2Տմ 4։16-18; Եբ 13։6

  • Առնչվող արձանագրություններ

    • 1Թգ 19։1-18 — Հալածանքի ժամանակ իր սիրտը Եհովայի առաջ բացելով՝ Եղիա մարգարեն քաջալերվում է ու մխիթարվում

    • Գրծ 7։9-15 — Հովսեփը հալածվում է իր եղբայրների կողմից, բայց Եհովան նվիրված է մնում ու փրկում նրան։ Նաև Հովսեփի միջոցով փրկվում է նրա ընտանիքը

Որո՞նք են հալածանքի տեսակներից մի քանիսը

Վիրավորական խոսքեր

2Տգ 36։16; Մթ 5։11; Գրծ 19։9; 1Պտ 4։4

  • Առնչվող արձանագրություններ

    • 2Թգ 18։17-35 — Ասորեստանի թագավորի խոսնակ ռաբսակը վիրավորում է Եհովային և ծաղրում Երուսաղեմի բնակիչներին

    • Ղկ 22։63-65; 23։35-37 — Հալածողները վիրավորում են ու ծաղրում ձերբակալված Հիսուսին, հետագայում նույնն են անում, երբ նա գամված է լինում տանջանքի սյանը

Հակառակություն՝ բարեկամներից

Մթ 10։21, 35, 36

Ձերբակալություններ և դատավարություններ

Մթ 10։18; Մկ 1։14; Ղկ 20։20; 21։12; Գրծ 5։18; 8։3; Հտն 2։10

Ֆիզիկական բռնություն

Մթ 27։29, 30; Հվ 19։1; Գրծ 5։40; 16։22, 23; 2Կթ 11։23-25

Ամբոխի հարձակում

Ղկ 4։28, 29; Գրծ 14։19; 17։5

Սպանություն

Մթ 24։9; Գրծ 12։1, 2

Քրիստոնյաներն ինչպե՞ս պետք է վարվեն, երբ հալածվում են

Մթ 5։44; Գրծ 16։25; 1Կթ 4։12, 13; 1Պտ 2։23

  • Առնչվող արձանագրություններ

    • Գրծ 7։57-8։1 — Ստեփանոս աշակերտը, ով ուր որ է՝ սպանվելու է ամբոխի կողմից, խնդրում է Աստծուն ներել իրեն հալածողներին, որոնց թվում է տարսոնացի Սողոսը

    • Գրծ 16։22-34 — Թեպետ Պողոս առաքյալին ծեծում են և նրա ոտքերը դնում են ոտնակոճղի մեջ, նա բարությամբ է վարվում բանտապահի հետ։ Արդյունքում այդ մարդն ու իր բոլոր տնեցիները քրիստոնյա են դառնում

Ի՞նչ պատահեց առաջին դարի քրիստոնյաներից ոմանց

Գրծ 7։52, 54, 60

Ի՞նչ տեսակետ պետք է ունենանք հալածանքի վերաբերյալ

Գրծ 5։41; Փպ 1։27-29; Եբ 11։24-26

Ապագայի հույսն ինչպե՞ս է զորացնում հալածանքի ժամանակ

Մթ 10։28, 29; Եբ 11։35-40

Տես նաև Փպ 3։8, 10, 11; Հտն 2։10

Ինչո՞ւ չպետք է թույլ տանք, որ հալածանքը մեր մեջ առաջացնի ամոթի, վախի, վհատության զգացում կամ էլ ստիպի դադարել Եհովային ծառայելուց

Սղ 56։1-4; Գրծ 4։18-20; 2Տմ 1։8, 12

  • Առնչվող արձանագրություններ

    • 2Տգ 32։1-22 — Երբ Սենեքերիմ թագավորը մեծաթիվ զորքով դուրս է գալիս Երուսաղեմի դեմ, հավատարիմ Եզեկիա թագավորն ապավինում է Եհովային ու զորացնում ժողովրդին։ Նա առատապես վարձատրվում է

    • Եբ 12։1-3 — Հալածողները փորձում են ամաչեցնել Հիսուսին, բայց նա արհամարհում է ամոթը՝ ոչ մի դեպքում թույլ չտալով, որ իրեն թևաթափ անեն

Հալածանքն ի՞նչ օգուտներ կարող է բերել

Մեր դիմացկունությունը ուրախացնում է Եհովային և փառավորում նրա անունը

1Պտ 2։19, 20; 4։12-16

  • Առնչվող արձանագրություններ

    • Հոբ 1։6-22; 2։1-10 — Թեև Հոբը չգիտի, որ իր սարսափելի փորձությունների հետևում Սատանան է կանգնած, բայց չի թողնում Եհովային։ Այդպիսով փառավորում է Աստծուն և փաստում, որ Սատանան ստախոս է

    • Դն 1։6, 7; 3։8-30 — Հավատարիմ Հանանիան, Միսայելն ու Ազարիան (Սեդրաքը, Միսաքն ու Աբեդնագովը) գերադասում են դաժանաբար սպանվել, քան չհնազանդվել Եհովային։ Արդյունքում հեթանոս Նաբուգոդոնոսոր թագավորը հանրորեն փառաբանում է Եհովային

Հալածանքը կարող է Եհովայի մասին պատմելու նոր առիթներ ստեղծել

Ղկ 21։12, 13; Գրծ 8։1, 4

  • Առնչվող արձանագրություններ

    • Գրծ 11։19-21 — Հալածանքի պատճառով ցիրուցան եղած քրիստոնյաները բարի լուրը տարածում են նորանոր վայրերում

    • Փպ 1։12, 13 — Պողոս առաքյալն ուրախ է, որ իր բանտարկությունը նպաստել է բարի լուրի տարածմանը

Մեր դիմացկունությունը կարող է զորացնել հավատակիցներին

Փպ 1։14; 2Թղ 1։4

Կրոնական առաջնորդներն ու քաղաքական գործիչները հաճախ ի՞նչ դեր են խաղում Եհովայի ծառաներին հալածելու հարցում

Եր 26։11; Մկ 3։6; Հվ 11։47, 48, 53; Գրծ 25։1-3

  • Առնչվող արձանագրություններ

    • Գրծ 19։24-29 — Եփեսոսում Արտեմիսի կուռքեր պատրաստողները սկսում են հալածել քրիստոնյաներին, քանի որ կռապաշտության դեմ նրանց քարոզչությունը սպառնալիք են համարում իրենց եկամտի համար

    • Գղ 1։13, 14 — Նախքան քրիստոնյա դառնալը, հուդայականության հանդեպ նախանձախնդրությունից դրդված, Պողոսը (Սողոս) հալածում է քրիստոնյաներին

Ո՞վ է կանգնած Եհովայի ծառաների հալածանքի հետևում

1Պտ 5։8; Հտն 12։17

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը