Կրոնների միախառնում
Բոլոր կրոնների մարդիկ նույն Աստծո՞ւն են պաշտում
Եհովան ընդունո՞ւմ է բոլոր կրոնները՝ չնայած դրանց ուսմունքային տարբերություններին
Մթ 7։13, 14; Հվ 17։3; Եփ 4։4-6
Առնչվող արձանագրություններ
Հս 24։15 — Հեսուն ցույց է տալիս, որ պետք է հստակ ընտրություն կատարել՝ ծառայել Եհովային, թե այլ աստվածների
1Թգ 18։19-40 — Եհովան Եղիայի միջոցով ցույց է տալիս, որ ճշմարիտ Աստծուն պաշտողները չպետք է ներգրավվեն այլ աստվածների պաշտամունքի մեջ, ինչպիսին է Բահաղը
Եհովան ի՞նչ տեսակետ ունի կեղծ աստվածների և դրանց մատուցվող երկրպագության վերաբերյալ
Եհովան ի՞նչ տեսակետ ունի այն երկրպագության մասին, որն իբրև իրեն է ուղղված, բայց պարունակում է իրեն տհաճ տարրեր
Ես 1։13-15; 1Կթ 10։20-22; 2Կթ 6։14, 15, 17
Առնչվող արձանագրություններ
Ելք 32։1-10 — Տրվելով իսրայելացիների ճնշմանը՝ Ահարոնը հորթի արձան է պատրաստում և օգտագործում «Եհովայի պատվին» կազմակերպված տոնի ժամանակ, ինչը բորբոքում է Եհովայի զայրույթը
1Թգ 12։26-30 — Չցանկանալով, որ ժողովուրդը գնա Երուսաղեմի տաճար՝ Հերոբովամ թագավորը իբրև թե Եհովային ներկայացնող կուռքեր է օգտագործում և պատճառ դառնում, որ նրանք մեղք գործեն
Եհովան իսրայելացիներին թույլ տալի՞ս էր միանալ այլ աստվածների պաշտող մարդկանց
Եհովան ինչպե՞ս էր արձագանքում, երբ իր ժողովուրդը ծառայում էր ուրիշ աստվածների
Դտ 10։6, 7; Սղ 106։35-40; Եր 44։2, 3
Առնչվող արձանագրություններ
1Թգ 11։1-9 — Իր օտարազգի կանանց ճնշման ներքո՝ Սողոմոն թագավորը պաշտում է այլ աստվածների և վիրավորում Եհովային
Սղ 78։40, 41, 55-62 — Ասափը նկարագրում է, թե իսրայելացիների ապստամբությունն ու կռապաշտությունը ինչպես են վիրավորել Եհովային և պատճառ դարձել, որ Նա մերժի իր ժողովրդին
Հիսուսը թիկունք կանգնո՞ւմ էր այն կրոնական ուսմունքներին, որոնք ներդաշնակ չէին Աստծու Խոսքին
Առնչվող արձանագրություններ
Մթ 16։6, 12 — Հիսուսը փարիսեցիների ու սադուկեցիների կեղծ ուսմունքները համեմատում է թթխմորի հետ, քանի որ դրանք արագ տարածվում են և աղավաղում Աստծու Խոսքի անաղարտ ճշմարտությունները
Մթ 23։5-7, 23-33 — Հիսուսը խստորեն դատապարտում է դպիրների ու փարիսեցիների կեղծավոր պահվածքը և սուտ ուսմունքները
Մկ 7։5-9 — Հիսուսը նախատում է դպիրներին ու փարիսեցիներին մարդկային ավանդույթները Աստծու Խոսքից վեր դասելու համար
Հիսուսը խրախուսո՞ւմ էր իր հետևորդներին առանձին կրոնական խմբեր կազմել
Առնչվող արձանագրություններ
Հվ 15։4, 5 — Հիսուսը որթատունկի օրինակով ցույց է տալիս, որ իր հետևորդները պետք է միաբան լինեն թե՛ իր, թե՛ հավատակիցների հետ
Հվ 17։1, 6, 11, 20-23 — Իր մահվանը նախորդող գիշերը Հիսուսն աղոթում է, որ իր բոլոր ճշմարիտ հետևորդները միասնական լինեն
Առաջին դարի քրիստոնեական ժողովները նույն հավատալիքնե՞րն ունեին և Եհովային նույն ձևո՞վ էին պաշտում
Առնչվող արձանագրություններ
Գրծ 11։20-23, 25, 26 — Անտիոքի և Երուսաղեմի ժողովները շատ միասնական են և լավ համագործակցում են իրար հետ
Հռ 15։25, 26; 2Կթ 8։1-7 — Առաջին դարի ժողովները, սիրուց մղված, առատաձեռնորեն օգնում են իրար դժվար պահերին՝ փաստելով, որ միաբան են
Եթե որևէ կրոն սովորեցնում է հավատալ Քրիստոսին, միայն դա բավակա՞ն է, որ այն ընդունելի լինի Աստծուն
Եթե մարդիկ շեղվում են Քրիստոսի և առաքյալների սովորեցրած ուսմունքներից, նրանց երկրպագությունը կարո՞ղ է ընդունելի լինել
Առնչվող արձանագրություններ
Մթ 13։24-30, 36-43 — Հիսուսը առակի միջոցով բացատրում է, որ ինչպես որոմներն են տարածվում դաշտում, այնպես էլ բազմաթիվ կեղծ քրիստոնյաներ են հայտնվելու և ներթափանցելու ժողով
1Հվ 2։18, 19 — Տարեց Հովհաննես առաքյալը նշում է, որ առաջին դարի վերջում արդեն բազում հակաքրիստոսներ են հայտնվել