Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • scl էջ 3–5
  • Ներածություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ներածություն
  • Քրիստոնյայի կյանքին առնչվող աստվածաշնչյան համարներ
Քրիստոնյայի կյանքին առնչվող աստվածաշնչյան համարներ
scl էջ 3–5

Ներածություն

«Քրիստոնյայի կյանքին առնչվող աստվածաշնչյան համարներ» գրքի միջոցով կարող ես հեշտությամբ գտնել աստվածաշնչյան համարներ և արձանագրություններ, որոնք կօգնեն քեզ հաղթահարել դժվարությունները։ Այն նաև կօգնի Աստվածաշնչից համապատասխան համարներ գտնել, որոնցով կքաջալերես մյուսներին և կմղես, որ Եհովային փառք բերող որոշումներ կայացնեն։ Պարզապես գտիր քեզ անհրաժեշտ թեման և ուշադրություն դարձրու նշված հարցերին ու աստվածաշնչյան արձանագրությունների ամփոփ նկարագրերին (տես «Ինչպես օգտվել այս ձեռնարկից» շրջանակը)։ Շատ ժամանակ չի պահանջվի, որ Աստծու Խոսքից գտնես առատ, գործնական խորհուրդներ, ուղղորդող սկզբունքներ և մխիթարություն։ Նաև կբացահայտես ուրիշների հետ կիսելու անգին գանձեր՝ աստվածաշնչյան համարներ, որոնք կոգևորեն նրանց, կօգնեն խնդիրների բախվելիս, օգտակար խորհուրդ ու քաջալերանքի աղբյուր կլինեն նրանց համար։

Ինչպես օգտվել այս ձեռնարկից

Որևէ թեմա գտնելու համար կարող ես օգտվել որոնման տողից կամ աչքի անցկացնել կատեգորիաները։ «Քրիստոնյայի կյանքին առնչվող աստվածաշնչյան համարներ» ձեռնարկը բաժանված է յոթ ծավալուն կատեգորիաների՝ Խնդիրներ, Վարք, Ժողով, Առօրյա կյանք, Ընտանիք, Հոգևոր վիճակ և Հատկություններ։ Հավանաբար սրանցից որևէ մեկի ներքո կգտնես քեզ անհրաժեշտ թեման։ Ընտրիր կատեգորիան և ցանկից գտիր համապատասխան թեման։ Սակայն եթե վստահ չես, թե քեզ հուզող թեման ո՛ր կատեգորիայում կլինի, ընտրիր Բոլորը և աչքի անցկացրու թեմաները, մինչև որ կգտնես քեզ ամենահամապատասխանը։ Յուրաքանչյուր թեմայի ներքո կան թավատառով գրված վերնագրեր՝ պնդման կամ հարցի տեսքով։ Ընթերցելով դրանց ներքևում թավատառով նշված համարները՝ տրամաբանիր և խորհրդածիր դրանց շուրջ։ Մտածիր, թե ինչպես են թիկունք կանգնում պնդմանը կամ պատասխանում հարցին։ Որոշ դեպքերում թեման բաժանված է ենթավերնագրերի, որոնց շնորհիվ ավելի հեշտ կլինի գտնել անհրաժեշտ տեղեկությունը։ Բացի այդ՝ կհանդիպես «Տես նաև» նշումով համարների։ Դրանք ընթերցելով՝ կգտնես թեմային վերաբերող այլ մտքեր։ Շատ դեպքերում կտեսնես նաև «Առնչվող արձանագրություն(ներ)» հատվածը, որտեղ մեկ-երկու նախադասությամբ նկարագրվում է նշված արձանագրության գլխավոր միտքը։ Այդ նախադասությունները կհուշեն, թե համարներն ընթերցելիս ինչի վրա կենտրոնանաս։

Այս հրատարակության մեջ նշված չեն տվյալ թեմայի հետ կապված բոլոր աստվածաշնչյան համարները։ Բայց այն հիանալի սկիզբ է քո փնտրտուքների համար (Առ 2։1-6)։ Ավելի շատ գանձեր գտնելու համար օգտվիր Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության զուգահեռ հղումներից, ինչպես նաև լրացուցիչ տեղեկություններից, որոնք հասանելի են քեզ հասկանալի այլ լեզվով։ Օգտվիր «Փնտրտուքների ուղեցույց Եհովայի վկաների համար» հրատարակությունից կամ «Դիտարանի հրատարակությունների ցանկից», որպեսզի ավելի խորությամբ ուսումնասիրես համարի նշանակությունը կամ կիրառությունը։ Ուշադրություն դարձրու ամենաթարմ հրատարակություններին՝ համոզվելու համար, որ գիտելիքներդ համապատասխանում են աստվածաշնչյան ճշմարտությունների մեր ամենավերջին ըմբռնմանը։

Թող որ «Քրիստոնյայի կյանքին առնչվող աստվածաշնչյան համարներ» գիրքը օգնի քեզ բացահայտել ու քոնը դարձնել Աստծու Խոսքում պարփակված իմաստությունը, գիտելիքներն ու հասկացողությունը։ Օգտվելով այս ձեռնարկից՝ է՛լ ավելի մեծ համոզվածությամբ կլցվես, որ «Աստծու խոսքը կենդանի է ու գործում է զորեղ կերպով» (Եբ 4։12)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը