Վերհիշենք 1-ին մասը
Քեզ ուսուցանողի հետ քննարկիր հետևյալ հարցերը.
Աստվածաշնչյան ո՞ր խոստումն է հատկապես տպավորում քեզ։
(Տես դաս 2)։
Ինչո՞ւ ես կարծում, որ Աստվածաշունչը Աստծու Խոսքն է։
Ինչո՞ւ է կարևոր գործածել «Եհովա» անունը։
(Տես դաս 4)։
Աստվածաշնչում ասվում է, որ Աստված է «կյանքի աղբյուրը» (Սաղմոս 36։9)։ Հավատո՞ւմ ես դրան։
(Տես դաս 6)։
Կարդացեք Առակներ 3։32-ը։
Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Եհովայից լավ ընկեր երբեք չենք գտնի։
Եհովան ի՞նչ է ակնկալում իր ընկերներից։ Քո կարծիքով՝ դա խելամի՞տ է։
Կարդացեք Սաղմոս 62։8-ը։
Ինչի՞ մասին ես աղոթել Եհովային։ Ուրիշ ի՞նչ հարցերի մասին կարող ես աղոթել։
Եհովան ինչպե՞ս է պատասխանում աղոթքներին։
(Տես դաս 9)։
Կարդացեք Եբրայեցիներ 10։24, 25-ը։
Եհովայի վկաների հանդիպումները ինչո՞վ կարող են օգտակար լինել քեզ համար։
Ի՞նչ ես կարծում, արժե՞ ջանք գործադրել այդ հանդիպումներին ներկա լինելու համար։
(Տես դաս 10)։
Ինչո՞ւ է կարևոր ամեն օր կարդալ Աստվածաշունչը։ Ի՞նչ գրաֆիկով ես ընթերցում այն։
(Տես դաս 11)։
Աստվածաշնչի ուսումնասիրության ընթացքում քո սովորածից ամենաշատը ի՞նչն է քեզ դուր եկել։
Աստվածաշնչի ուսումնասիրությունը սկսելուց ի վեր ի՞նչ դժվարությունների ես բախվել։ Ի՞նչը կօգնի քեզ շարունակել ուսումնասիրությունդ։
(Տես դաս 12)։