Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lff դաս 60
  • Շարունակիր առաջադիմել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Շարունակիր առաջադիմել
  • Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
  • ԱՄՓՈՓՈՒՄ
  • ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
  • Ինչպես կարող ես հասնել քո հոգևոր նպատակներին
    2006 Մեր թագավորական ծառայությունը
  • Հոգևոր նպատակների միջոցով փառաբանիր քո Արարչին
    2004 Դիտարան
  • Պատանինե՛ր, ի՞նչ ուղի կընտրեք կյանքում
    2010 Դիտարան
  • Երիտասարդնե՛ր, առաջադիմու՞մ եք հոգևորապես
    2003 Դիտարան
Ավելին
Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
lff դաս 60
Դաս 60։ Մի կին, պատշգամբում նստած, Աստվածաշունչ է կարդում։ Սեղանին դրված է «Մոտեցիր Եհովային» գիրքը

ԴԱՍ 60

Շարունակիր առաջադիմել

Տպագիր թողարկում
Տպագիր թողարկում
Տպագիր թողարկում

Աստվածաշնչյան այս դասընթացից դու շատ բան ես սովորել Եհովայի մասին։ Եհովային ճանաչելով՝ դու նրան այնքան շատ ես սիրել, որ հավանաբար արդեն նվիրվել ես և մկրտվել։ Իսկ եթե ոչ, գուցե մտածում ես մոտ ապագայում անել այդ քայլը։ Սակայն մկրտությունը քո հոգևոր ուղու սկիզբն է միայն։ Դու դեռ մի ամբողջ հավիտենություն շարունակելու ես մտերմանալ Եհովայի հետ։ Ինչպե՞ս։

1. Ինչո՞ւ պետք է շարունակես ամրացնել Եհովայի հետ քո մտերմությունը

Մենք պետք է շարունակական ջանքեր գործադրենք, որ ամրացնենք Եհովայի հետ մեր հարաբերությունները։ Իսկ ինչո՞ւ։ «Որպեսզի երբեք ճանապարհից չշեղվենք» (Եբրայեցիներ 2։1)։ Ի՞նչը կօգնի, որ շարունակենք հավատարմորեն ծառայել Եհովային։ Մենք պետք է ակտիվ լինենք քարոզչական գործում, ինչպես նաև Եհովային ծառայելու նոր կերպեր փնտրենք (կարդա Փիլիպպեցիներ 3։16)։ Եհովային ծառայելը կյանքի լավագույն ուղին է (Սաղմոս 84։10)։

2. Է՞լ ինչ պետք է անես

Ճիշտ է, Աստվածաշնչի այս դասընթացը ավարտին է մոտենում, սակայն քո քրիստոնեական ընթացքը չի ավարտվում։ Աստվածաշունչն ասում է, որ պետք է «հագնենք նոր անձնավորությունը» (Եփեսացիներ 4։23, 24)։ Շարունակելով ուսումնասիրել Աստծու Խոսքը և հաճախել հանդիպումներին՝ դու նորանոր բաներ կսովորես Եհովայի և նրա հատկանիշների մասին։ Եհովային ընդօրինակելու կերպեր փնտրիր և արա ամեն անհրաժեշտ փոփոխություն, որ ուրախացնես նրան։

3. Եհովան ինչպե՞ս կօգնի քեզ, որ շարունակես առաջադիմել

Աստվածաշնչում ասվում է. «Աստված.... ավարտին կհասցնի ձեր ուսուցումը։ Նա կզորացնի ձեզ, ամուր և հաստատուն կդարձնի» (1 Պետրոս 5։10)։ Բոլորս էլ գայթակղությունների ու փորձությունների առաջ ենք կանգնում։ Բայց Եհովան մեզ տալիս է ամեն անհրաժեշտ բան, որ դիմակայենք դրանց (Սաղմոս 139։23, 24)։ Նա խոստանում է տալ և՛ ցանկություն, և՛ ուժ, որ հավատարմորեն ծառայենք իրեն (կարդա Փիլիպպեցիներ 2։13)։

ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ

Իմացիր, թե ինչպես կարող ես շարունակել առաջադիմել, և թե Եհովան ինչպես կօրհնի քեզ։

4. Շարունակիր հաղորդակցվել քո լավագույն Ընկերոջ հետ

Աղոթելու և Աստվածաշունչ ընթերցելու շնորհիվ դու դարձել ես Եհովայի ընկերը։ Այդ սովորությունները բարելավելը կարող է օգնել քեզ ամրացնել նրա հետ քո մտերմությունը։

Կարդացեք Սաղմոս 62։8-ը և քննարկեք հետևյալ հարցը.

  • Ինչպե՞ս կարող ես աղոթքներդ ավելի բովանդակալից և անկեղծ դարձնել։

Կարդացեք Սաղմոս 1։2-ը և ծանոթագրությունը, այնուհետև քննարկեք այս հարցը.

  • Ինչպե՞ս կարող ես Աստվածաշնչի ընթերցանությունդ ավելի խորը և արդյունավետ դարձնել։

Ինչպե՞ս կարող ես անձնական ուսումնասիրությունդ ավելի բովանդակալից դարձնել։ Մի քանի առաջարկներ տեսնելու համար դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հաջորդող հարցերը.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Բարելավիր անձնական ուսումնասիրությունդ» (5։22)

  • Այս առաջարկներից որո՞նք կարող ես կիրառել։

  • Ո՞ր թեմաների մասին կցանկանայիր ուսումնասիրություն անել։

5. Հոգևոր նպատակներ դիր

Հոգևոր նպատակները կօգնեն քեզ, որ շարունակես առաջադիմել։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցը.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լավագույն կյանքը» (3։31)

  • Հոգևոր նպատակներ դնելը ի՞նչ օգուտներ բերեց Կամերոնին։

Թեև ոչ բոլորս հնարավորություն ունենք քարոզելու նպատակով տեղափոխվել այլ երկիր, սակայն բոլորս էլ կարող ենք հասանելի հոգևոր նպատակներ դնել։ Կարդացեք Առակներ 21։5-ը և քննարկեք, թե ինչ նպատակ կարող ես դնել՝

  • ժողովում,

  • քարոզչական ծառայության մեջ։

Վերոնշյալ համարում նշված սկզբունքը ինչպե՞ս կարող է օգնել, որ հասնես նպատակներիդ։

Նպատակներ, որոնք կարող ես դնել քո առաջ

  • Բարելավել աղոթքների որակը։

  • Ամբողջությամբ ընթերցել Աստվածաշունչը։

  • Ճանաչել ժողովի բոլոր քարոզիչներին։

  • Որևէ մեկի հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։

  • Ծառայել որպես ենթառահվիրա կամ ռահվիրա։

  • Եթե եղբայր ես, ձգտել դառնալ ծառայող օգնական։

6. Վայելիր կյանքը հավիտյան

Կարդացեք Սաղմոս 22։26-ը և քննարկեք հետևյալ հարցը.

  • Ի՞նչ կարող ես անել, որ վայելես կյանքը այսօր և հավիտյան։

Մարդիկ ապրում են դրախտային երկրի վրա

ԱՄՓՈՓՈՒՄ

Շարունակիր ամրացնել Եհովայի հետ քո հարաբերությունները և հոգևոր նպատակներ դնել։ Այդպես դու կկարողանաս վայելել կյանքը հավիտյան։

Վերհիշենք

  • Ինչո՞ւ ես վստահ, որ Եհովան կօգնի քեզ հավատարմորեն ծառայել իրեն։

  • Ինչպե՞ս կարող ես ամրացնել Եհովայի հետ քո մտերմությունը։

  • Հոգևոր նպատակներն ինչպե՞ս կօգնեն, որ առաջադիմությունդ կանգ չառնի։

Հեռակա նպատակ դիր

ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ

Ի՞նչն է Եհովան ավելի արժևորում՝ մեկ անձնազոհ արա՞րքը, թե՞ ողջ կյանքում իրեն հավատարմորեն ծառայելը։

«Հավատարիմ եղիր, ինչպես Աբրահամը» (9։20)

Անգամ նա, ով հավատարմորեն ծառայում է Եհովային, կարող է կորցնել իր ուրախությունը։ Տես, թե ինչը կօգնի վերագտնել այն։

«Ուսումնասիրության և խորհրդածության միջոցով վերագտիր ուրախությունդ» (5։25)

Ինչպե՞ս կարող ես հոգևոր նպատակներ դնել և հասնել դրանց։

«Հոգևոր նպատակների միջոցով փառաբանիր քո Արարչին» («Դիտարան», 2004, հուլիսի 15)

Հասուն լինելն ինչո՞ւ է կարևոր քրիստոնյայի համար, և ինչպե՞ս կարող ես ձգտել հասունության։

«Շտապիր դեպի հասունություն. «Մոտ է Եհովայի մեծ օրը»» («Դիտարան», 2009, մայիսի 15)

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը