ՄԱՍ ՉՈՐՍ
«Նախանձախնդրորեն կպաշտպանեմ իմ սուրբ անունը». մաքուր երկրպագությունը դիմակայում է հարձակման
ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ. Եհովան պաշտպանում է իր ժողովրդին մեծ նեղության ժամանակ
Եհովան սիրում է մարդկանց, բայց միևնույն ժամանակ չի հանդուրժում մեղքը, ուստի նրանցից հաշիվ է պահանջում իրենց արարքների համար։ Ի՞նչ է նա զգում այն մարդկանց նկատմամբ, ովքեր ասում են, թե երկրպագում են իրեն, բայց իրենց վարքով հակառակն են փաստում։ Ինչպե՞ս է Եհովան որոշելու, թե ով է փրկվելու մեծ նեղության ժամանակ։ Եվ ինչո՞ւ է սիրո Աստվածը մահվան մատնելու միլիոնավոր չար մարդկանց։