Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • hf հատվ. 2 մաս 1–2
  • Հավատարիմ եղեք միմյանց

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հավատարիմ եղեք միմյանց
  • Ձեր ընտանիքը կարող է երջանիկ լինել
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • 1 ԸՆՏԱՆԻՔԸ ՊԵՏՔ Է ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵՂՈՒՄ ԼԻՆԻ
  • 2 ՊԱՀՊԱՆԻՐ ՔՈ ՍԻՐՏԸ
  • Երջանիկ ամուսնություն ունենալու համար հետևեք Աստծու խորհուրդներին
    Ձեր ընտանիքը կարող է երջանիկ լինել
  • Ամուսնական կյանք
    Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ
  • Նվիրված եղիր կողակցիդ
    2008 Դիտարան
  • Հարգանք դրսևորիր կողակցիդ հանդեպ
    2011 Դիտարան
Ավելին
Ձեր ընտանիքը կարող է երջանիկ լինել
hf հատվ. 2 մաս 1–2
Ամուսինը օգնում է կնոջը նստել մեքենա՝ վրան անձրևանոց պահելով

ՄԱՍ 2

Հավատարիմ եղեք միմյանց

«Ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի» (Մարկոս 10։9)։

Եհովան պատվիրում է. «Անհավատարմությամբ մի՛ վարվեք» (Մաղաքիա 2։16)։ Այս պատվերին հետևելը շատ կարևոր է, քանի որ առանց հավատարմության՝ կողակիցների միջև չի լինի վստահություն։ Իսկ եթե չլինի վստահություն, չի լինի նաև սեր։

Այսօր ամուսնական կառույցը վտանգի տակ է։ Ուստի ամուսնությունդ պաշտպանելու համար պետք է վճռես անել երկու բան։

1 ԸՆՏԱՆԻՔԸ ՊԵՏՔ Է ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵՂՈՒՄ ԼԻՆԻ

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «Հավաստիա[ցիր], թե ինչն է ավելի կարևոր» (Փիլիպպեցիներ 1։10)։ Ընտանիք կազմելով՝ դու կատարել ես կյանքիդ ամենակարևոր քայլերից մեկը։ Հետևաբար, ընտանիքդ պետք է առաջնային տեղում լինի։

Եհովան ցանկանում է, որ «կյանքը վայելես» քո կողակցի հետ (Ժողովող 9։9)։ Նրա Խոսքում հստակ նշվում է, որ երբեք չպետք է անտեսես կողակցիդ, այլ երկուսդ էլ պետք է միջոցներ փնտրեք միմյանց երջանկացնելու համար (1 Կորնթացիներ 10։24)։ Ամեն ջանք թափիր, որ կողակիցդ զգա, որ ունես իր կարիքը ու գնահատում ես իրեն։

Ամուսինը տաք ըմպելիք է բերում կնոջը. ամուսինը գալիս է տուն, որտեղ կինը ճաշ է պատրաստում

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

  • Կանոնավորաբար ժամանակ անցկացրու կողակցիդ հետ՝ նրան տալով քո ողջ ուշադրությունը։

  • Թող որ քեզ համար «ես»-ը դառնա «մենք»։

Ամուսինները միասին ժամանակ են անցկացնում

2 ՊԱՀՊԱՆԻՐ ՔՈ ՍԻՐՏԸ

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «Յուրաքանչյուր ոք, ով շարունակում է նայել որևէ կնոջ այնպես, որ իր մեջ կրքեր են արթնանում նրա հանդեպ, նա արդեն շնություն գործեց նրա հետ իր սրտում» (Մատթեոս 5։28)։ Եթե մարդ շարունակ անբարո բաների մասին է մտածում, կարելի է ասել, որ նա անհավատարիմ է իր կողակցին։

Եհովան ասում է, որ պետք է «քո սիրտը պահպանես» (Առակներ 4։23; Երեմիա 17։9)։ Դրա համար պետք է հսկես աչքերդ (Մատթեոս 5։29, 30)։ Ընդօրինակիր Հոբ նահապետին, որը ուխտ էր կապել իր աչքերի հետ, որ անպատշաճ մտքերով չնայեր այլ կնոջ (Հոբ 31։1)։ Վճռիր երբեք չդիտել պոռնկագրություն։ Նաև զգույշ եղիր, որ ռոմանտիկ հարաբերություններ չզարգացնես ուրիշ անհատի հետ։

Ամուսնու աշխատանքային սեղանին դրված է կնոջ նկարը

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

  • Այնպես արա, որ ուրիշները հստակ տեսնեն, որ դու լիովին նվիրված ես կողակցիդ։

  • Միշտ հաշվի առ կողակցիդ զգացմունքները և անմիջապես վերջ դիր ցանկացած փոխհարաբերության, որը հաճելի չէ նրան։

ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵՍ

Անկեղծ եղիր ինքդ քեզ հետ և պարզիր, թե որոնք են քո թույլ կողմերը (Սաղմոս 15։2)։ Մի՛ ամաչիր օգնություն խնդրելուց (Առակներ 1։5)։ Եթե անբարո մտքեր ես ունենում, պայքարիր դրանց դեմ։ Մի՛ հուսահատվիր (Առակներ 24։16)։ Եհովան կօրհնի քո ջանքերը՝ տեսնելով, որ ջանում ես հավատարիմ մնալ կողակցիդ։

ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ

  • Ի՞նչ կարող եմ անել, որ ավելի շատ ժամանակ անցկացնեմ կողակցիս հետ։

  • Իմ լավագույն ընկերը կողակի՞ցս է։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը