Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lv էջ 218–էջ 219 պարբ. 1
  • Ինչպես ձերբազատվել ձեռնաշարժությունից

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպես ձերբազատվել ձեռնաշարժությունից
  • «Մնա Աստծու սիրո մեջ»
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպե՞ս հաղթահարեմ ձեռնաշարժության սովորությունը
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 1)
  • Ինչպե՞ս կարող եմ հաղթահարել այս սովորությունը
    2007 Արթնացե՛ք
  • Ի՞նչ անեմ, որ սեքսի մասին չմտածեմ
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
  • Ինչպե՞ս կարող ես մաքուր լինել Եհովայի աչքում
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
Ավելին
«Մնա Աստծու սիրո մեջ»
lv էջ 218–էջ 219 պարբ. 1

ՀԱՎԵԼՎԱԾ

Ինչպես ձերբազատվել ձեռնաշարժությունից

Ձեռնաշարժությունը, կամ՝ մաստուրբացիան, Աստծուն տհաճ սովորություն է, որն ապականում է միտքը և մարդուն դարձնում է էգոիստ, որ մտածի միայն իր հաճույքը բավարարելու մասին։a Ձեռնաշարժության սովորություն ունեցողը մյուս մարդկանց գուցե սկսի համարել իր սեռական ցանկությունները բավարարելու միջոց։ Նրա համար սեռական հարաբերությունը դառնում է մի բան, որը բոլորովին կապ չունի սիրո հետ։ Այն դառնում է ռեֆլեքս, որը պարզապես րոպեական հաճույք է պատճառում և դուրս է բերում սեռական գրգռված վիճակից։ Բայց այս թեթևացումը ընդամենը ժամանակավոր է։ Իրականում, փոխարեն սպանելու մարմնի անդամները՝ «կապված պոռնկության, անմաքրության, սեռական կրքերի» հետ՝ ձեռնաշարժությունը նպաստում է դրանց զարգացմանը (Կողոսացիներ 3։5)։

Պողոս առաքյալը գրեց. «Եկեք մաքրենք մեզ մարմնի և ոգու ամեն պղծությունից և սրբությունը կատարելագործենք Աստծու հանդեպ վախով» (2 Կորնթացիներ 7։1)։ Եթե պայքարում ես այս խոսքերին հետևելու համար, մի՛ հանձնվիր ու մի՛ հուսահատվիր։ Եհովան միշտ պատրաստ է ներել ու օգնել (Սաղմոս 86։5; Ղուկաս 11։9–13)։ Քեզ դատապարտող սիրտդ և այդ սովորությունից ազատվելու ջանքերդ, որոնք գուցե երբեմն անհաջող լինեն, ցույց են տալիս, որ ճիշտ տրամադրվածություն ունես։ Հիշիր նաև, որ «Աստված մեր սրտերից ավելի մեծ է և ամեն բան գիտի» (1 Հովհաննես 3։20)։ Եհովան ոչ միայն տեսնում է մեր մեղքերը, այլև մեր ողջ էությունը։ Դրա համար էլ, երբ աղոթում ենք, որ ողորմածաբար ների մեզ, նա կարեկցանքով է լսում մեր խոսքերը։ Ուստի երբեք մի՛ վարանիր խոնարհամտությամբ և ջերմեռանդորեն աղոթել Աստծուն, ինչպես որ երեխան է դիմում իր հորը, երբ խնդրի մեջ է լինում։ Եհովան կլսի ու կօրհնի քեզ, ու խիղճդ մաքուր կլինի (Սաղմոս 51։1–12, 17; Եսայիա 1։18)։ Բայց, ինչ խոսք, դու պետք է վարվես քո աղոթքների համաձայն։ Օրինակ՝ պետք է ձգտես հեռու մնալ պոռնկագրության բոլոր տեսակներից և վնասակար ընկերակցությունից։b

Եթե ձեռնաշարժության հետ կապված քո խնդիրը շարունակվում է, այդ մասին խոսիր քրիստոնյա ծնողիդ կամ հոգևորապես հասուն, կարեկից և մտերիմ հավատակցի հետc (Առակներ 1։8, 9; 1 Թեսաղոնիկեցիներ 5։14; Տիտոս 2։3–5)։

a Ձեռնաշարժությունը հպման միջոցով սեռական օրգանների գրգռումն է օրգազմի հասնելու նպատակով։

b Գործնական քայլ կարող է լինել ինտերնետին միացված համակարգիչը, օրինակ, հյուրասենյակում դնելը։ Ոմանք էլ իրենց համակարգչում ֆիլտր-ծրագրեր են տեղադրում, որը թույլ չի տալիս, որ անցանկալի էջեր բացվեն։ Սակայն հարկ է նշել, որ ինտերնետ հնարավոր է մտնել նաև սմարթֆոնների և պլանշետների միջոցով։ Բացի այդ, բացարձակապես պաշտպանող ֆիլտր-ծրագրեր չկան։

c Ձեռնաշարժության սովորությունից ձերբազատվելու համար այլ գործնական առաջարկներ կարող ես գտնել «Արթնացե՛ք»-ի 2007թ. հունվարի համարում (էջ 10–12) և «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի 1-ին հատորում (էջ 178–182)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը