Անվանաէջ/Հրատարակչական էջ
Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն
Մեր ընթերցողներին
Հավիտենական կյանք երկրային դրախտում... Այս հրաշալի հույսի մասին տեղեկանում ենք՝ ուսումնասիրելով Աստվածաշունչը։ Սակայն նման հույս ձեռք բերելն ու Աստծո Խոսքի մյուս հիմնական ուսուցումներին ծանոթանալը դեռ միայն սկիզբն է։ Աստվածաշունչը Աստծուն սիրող բոլոր մարդկանց խրախուսում է ըմբռնել հիասքանչ ճշմարտության «եւ բարձրութիւնը եւ խորութիւնը» (Եփեսացիս 3։18)։ Սույն գիրքը հենց այդ նպատակով էլ գրվել է։ Հուսով ենք, որ այն կօգնի քեզ աճել հոգևորապես ու դառնալ ավելի պատրաստված՝ քայլելու նեղ ճանապարհով, որը տանում է դեպի կյանք Աստծո արդար նոր աշխարհում։
Հրատարակիչներ
2002 թ. հրատարակություն
Այս հրատարակությունը Աստվածաշնչի համաշխարհային կրթական գործունեության մասն է, որն օժանդակվում է կամավոր նվիրաբերություններով։
Եթե այլ կերպ նշված չէ, Աստվածաշնչի մեջբերումները վերցված են Արարատ թարգմանությունից։ ԷԹ–ն Աստվածաշնչի Էջմիածնի հրատարակության արևելահայերեն նոր թարգմանության հապավումն է, իսկ ԱՆԹ–ը Նոր կտակարանի աշխարհաբար նոր թարգմանության (2001 թ. հրատ.) հապավումն է։ ՆԱ հապավումը նշանակում է, որ խոսքը թարգմանված է անգլերեն հրատարակված «Սուրբ Գրությունների նոր աշխարհ թարգմանությունից»։
Լուսանկարները՝
▪ շապիկի վրա։ U.S. Navy photo
▪ Էջ 180 երեխաներ։ UNITED NATIONS/J. FRANK