Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ie էջ 17–18
  • Ո՞ւր դիմել պատասխանների համար

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ո՞ւր դիմել պատասխանների համար
  • Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Գիտությունը և փիլիսոփայությունը
  • Պատասխանների միակ աղբյուրը
  • Կյանք մահից հետո. ինչի՞ն են հավատում մարդիկ
    1999 Դիտարան
  • Հանդերձյալ կյա՞նք
    Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո
  • Գերագույն իմաստության աղբյուր
    Ո՞րն է կյանքի իմաստը։ Ինչպե՞ս գտնել այն
  • Գաղափարի մուտքը հուդայականություն, քրիստոնեություն և մահմեդականություն
    Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո
Ավելին
Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո
ie էջ 17–18

Ո՞ւր դիմել պատասխանների համար

«Հավիտենական տանջանքի գաղափարն անհամատեղելի է այն մտքի հետ, որ Աստված սիրում է իր ստեղծագործություններին.... Հավատալ, թե գոյություն ունի հավիտենական պատիժ, որին արժանանում է հոգին մի քանի տարվա ընթացքում կատարած իր սխալների համար, և ընդ որում՝ առանց ուղղվելու որևէ հնարավորություն ստանալու, նշանակում է ամբողջովին մերժել բանականության ձայնը»։

(Նիկիլանանդա՝ հնդուական փիլիսոփա)

1, 2. Հանդերձյալ կյանքին վերաբերվող տարբեր կարծիքների հետ կապված ի՞նչ հարցեր են ծագում։

ԱՅՍ հնդուական փիլիսոփայի նման, այսօր շատերն են դժվարանում ընդունել հավերժական տանջանքի մասին ուսմունքը։ Միևնույն պատճառով էլ ուրիշները չեն կարողանում ըմբռնել նիրվանային հասնելու և «դաոյին» միաձուլվելու կոնցեպցիաները։

2 Սակայն, հիմնվելով հոգու անմահության գաղափարի վրա, ինչպես Արևելքի, այնպես էլ Արևմուտքի կրոնները շփոթության մատնող և արագորեն փոփոխվող հավատալիքների մի ամբողջ շարք են ստեղծել՝ կապված հանդերձյալ աշխարհի հետ։ Կարելի՞ է իմանալ ճշմարտությունն այն մասին, թե ի՛նչ է մեզ հետ տեղի ունենում մահից հետո։ Արդյո՞ք հոգին իսկապես անմահ է։ Ո՞ւր դիմել պատասխանների համար։

Գիտությունը և փիլիսոփայությունը

3. Հնարավո՞ր է արդյոք գիտության կամ հետազոտությունների շնորհիվ ստանալ հանդերձյալ կյանքի մասին հարցերի պատասխանները։

3 Գիտության և հետազոտությունների միջոցով հնարավո՞ր է գտնել հանդերձյալ աշխարհին վերաբերվող հարցերի պատասխանները։ Վերջերս որոշ հետազոտողներ, հիմնվելով այն մարդկանց կողմից տրված հաղորդագրությունների վրա, որոնք եղել են մահամերձ վիճակում կամ զգացել են «մարմնից անջատումը», փորձել են պարզել, թե կա՞ արդյոք կյանք մահից հետո։ Ամփոփելով նման հետազոտությունների արդյունքները՝ կաթոլիկ աստվածաբան Հանս Կյունգը իր «Մահը. լույսի տանող ճանապա՞րհ» դասախոսության մեջ նշեց. «Այս հետազոտությունները բոլորովին էլ չեն ապացուցում հանդերձյալ կյանքի գոյությունը. դրանք ընդամենը վկայում են մահից առաջ վերջին հինգ րոպեների ընթացքում մարդկանց ապրումների և ոչ թե մահից հետո հավիտենական կյանքի մասին»։ Այնուհետև նա ավելացրեց. «Մարդկությանը խիստ անհանգստացնում է այն հարցը, թե կա արդյոք կյանք մահից հետո։ Եթե բժշկությունն ի վիճակի չէ պատասխանելու այդ հարցին, ապա պատասխանի համար կարող ենք դիմել մեկ այլ աղբյուրի»։

4. Կարո՞ղ է փիլիսոփայությունն օգնել կրոնական բազմատեսակ գաղափարների մեջ գտնելու հանդերձյալ կյանքին վերաբերող միակ ճշմարիտ պատասխանը։

4 Ի՞նչ կարելի է ասել փիլիսոփայության մասին։ Հանդերձյալ կյանքի վերաբերյալ կրոնական բազմապիսի գաղափարների մեջ կօգնի՞ այն գտնելու միակ ճշմարիտ պատասխանը։ «Փիլիսոփայական հետազոտությունները կառուցված են մտածողական գործունեության վրա», — բացատրում է XX դարի բրիտանացի փիլիսոփա Բերտրան Ռասելը։ «Համաշխարհային հանրագիտարանի» («The World Book Encyclopedia») համաձայն՝ փիլիսոփայությունը «հետազոտության մի ձև է, որն իր մեջ ընդգրկում է վերլուծական և քննադատական պրոցեսներ, ինչպես նաև մեկնություններ և խորհրդածումներ»։ Իսկ հանդերձյալ աշխարհի հարցում փիլիսոփայական ենթադրությունները խիստ տարբերվում են. ոմանք անմահությունը համարում են զուտ մի բան, ինչին ցանկալի է հավատալ, ուրիշներն էլ այն ընդունում են որպես ամեն մարդու ի ծնե ստացած իրավունք։

Պատասխանների միակ աղբյուրը

5. Ո՞րն է աշխարհի ամենահին գիրքը։

5 Բայց և այնպես, գոյություն ունի մի գիրք, որը կյանքին և մահվանը վերաբերվող հարցերի ստույգ պատասխաններն է պարունակում։ Դա երբևիցե գրված բոլոր գրքերից ամենահինն է. նրա որոշ մասերը կազմվել են շուրջ 3 500 տարի առաջ։ Այս գրքի առաջին մասը գրվել է վեդայական գրականության հիմների ժողովածուից դեռևս մի քանի դար և Բուդդայի, Մահավիրայի ու Կոնֆուցիոսի ծնունդից մոտավորապես հազար տարի առաջ։ Նրա գրությունն ամբողջացվել է մ.թ. 98 թ.–ին. այդ թվականից միայն հինգ հարյուր տարի հետո Մուհամեդի կողմից հիմնվեց մահմեդականությունը։ Խոսքը Աստվածաշնչի՝ անզուգական իմաստության աղբյուրի մասին է։a

6. Ինչո՞ւ կարող ենք ակնկալել, որ Աստվածաշնչում կան տեղեկություններ այն մասին, թե ինչ է հոգին։

6 Գոյություն ունեցող բոլոր գրքերից Աստվածաշունչը տարբերվում է նրանով, որ խիստ ճշգրտությամբ է հաղորդում հնագույն պատմությունը։ Աստվածաշնչից տեղեկանում ենք մարդկային ընտանիքի գոյության ամենասկզբնական ժամանակների մասին և իմանում, թե ինչպես ենք մենք հայտնվել Երկրի վրա։ Գիրքը նույնիսկ տանում է մեզ դեպի այն ժամանակները, երբ մարդիկ դեռ ստեղծված չէին։ Աստվածաշնչում, անշուշտ, տեղեկություններ կան այն մասին, թե ինչպես է ստեղծվել մարդ արարածը, և թե ի՛նչ է իրենից ներկայացնում հոգին։

7, 8. Ինչո՞ւ կարող ենք առանց տարակուսանքի դիմել Աստվածաշնչին՝ ճշմարիտ և լիարժեք պատասխաններ ստանալու համար այն մասին, թե մահանալիս ինչ է տեղի ունենում մարդու հետ։

7 Բացի այդ, Աստվածաշունչը պարունակում է մարգարեություններ, որոնք լիակատար ճշգրտությամբ են կատարվել։ Օրինակ՝ ժամանակին այս գրքում մանրամասնորեն մարգարեացվել էր Մարա–​պարսկական և Հունական կայսրությունների վերելքների ու անկումների մասին։ Այդ մարգարեություններն այնքան ճշգրիտ են, որ քննադատներից ոմանք զուր ջանքեր են թափել՝ ապացուցելու, թե Աստվածաշնչում այդ դեպքերը գրի են առնվել նրանց տեղի ունենալուց հետո միայն (Դանիէլ 8։1–7, 20–22)։ Գրքում արձանագրված այլ մարգարեություններ մանրամասնորեն իրագործվում են այսօր՝ մեր ժամանակներումb (Մատթէոս 24–րդ գլուխ, Մարկոս 13–րդ գլուխ, Ղուկաս 21–րդ գլուխ, Բ Տիմոթէոս 3։1–5, 13)։

8 Մարդկանցից ոչ ոք՝ նույնիսկ բազմակողմանի զարգացած և իր խելքով աչքի ընկնող մեկը, չի կարող նման ճշգրտությամբ կանխատեսել ապագա իրադարձությունները։ Դրան ընդունակ է միայն ամենակարող և բացարձակ իմաստության տեր Տիեզերքի Ստեղծիչը (Բ Տիմոթէոս 3։16, 17; Բ Պետրոս 1։20, 21)։ Անշուշտ, Աստվածաշունչը գիրք է Աստծուց։ Ուստի՝ այս գիրքը կարող է ճշմարտացի և բավարար պատասխաններ տալ այն մասին, թե ինչ է պատահում մեզ հետ մահից հետո։ Նախ՝ եկեք տեսնենք, թե ի՛նչ է ասվում հոգու մասին։

[ծանոթագրություն]

a  Տեսե՛ք «Գիրք բոլորի համար» գրքույկը, հրատարակությունը՝ «Դիտարան» ընկերության։

b  Տե՛ս «Աստուածաշունչը Աստուծո՞յ Խոսքն է, թե՝ մարդոց» գիրքը, հրատարակված՝ «Դիտարան» ընկերության կողմից։

[նկար 18–րդ Էջի վրա]

Երբևիցե գրված ամենահին գիրքը

Հուսալի և լիարժեք պատասխաններ տվող գիրքը

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը