Դաս 1
Որտեղի՞ց կարելի է Աստծո պահանջներն իմանալ
Ի՞նչ կարևոր տեղեկություն է պարունակում Աստվածաշունչը (1)
Ո՞վ է Աստվածաշնչի հեղինակը (2)
Ինչո՞ւ պետք է ուսումնասիրեք Աստվածաշունչը (3)
1. Աստվածաշունչը թանկարժեք նվեր է Աստծուց։ Այն նման է մի նամակի, որը երեխաները ստանում են սիրառատ հորից։ Այն հայտնում է ճշմարտությունն Աստծո մասին՝ ով է նա, և որոնք են նրա չափանիշները։ Բացատրում է, թե ինչպես կարելի է հաղթահարել դժվարությունները և ինչպես հասնել իսկական երջանկության։ Միմիայն Աստվածաշնչից կարող ենք իմանալ, թե ինչ է հարկավոր անել Աստծուն հաճեցնելու համար (Սաղմոս 1։1–3; Եսայիա 48։17, 18)։
2. Աստվածաշունչն արձանագրել են մոտ 40 անհատներ 1 600 տարիների ընթացքում՝ սկսած մ.թ.ա. 1513 թ.–ից։ Այն բաղկացած է 66 փոքր գրքերից։ Աստվածաշունչը գրողները ներշնչված են եղել Աստծո կողմից։ Նրանք արձանագրել են ոչ թե իրենց սեփական մտքերը, այլ Աստծո։ Հետևաբար, Աստվածաշնչի հեղինակը երկրային արարած չէ, այլ երկնքի Աստվածն է (Բ Տիմոթէոս 3։16, 17; Բ Պետրոս 1։20, 21)։
3. Աստված հոգ է տարել, որ Աստվածաշունչը ճշգրտորեն կրկնօրինակվի ու պահպանվի։ Տպաքանակով այն գերազանցում է ցանկացած գրքի տպաքանակը։ Թերևս բոլորին դուր չգա այն, որ դուք Աստվածաշունչ եք ուսումնասիրում, սակայն նահանջել պետք չէ։ Ձեր հավերժական ապագան կախված է Աստծո մասին գիտելիքներ ձեռք բերելուց ու, չնայած ցանկացած հակառակության, նրա կամքը կատարելուց (Մատթէոս 5։10–12; Յովհաննէս 17։3)։