Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • kl գլ. 5 էջ 43–52
  • Ո՞ր երկրպագությունն է ընդունում Աստված

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ո՞ր երկրպագությունն է ընդունում Աստված
  • Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Երկրպագություն՝ ոգով և ճշմարտությամբ
  • Կատարել Հոր կամքը
  • Ճշգրիտ գիտությունը պաշտպանություն է
  • Մարդկային պատվիրանները՝ որպես վարդապետություն
  • Զգուշացեք Աստծուն տհաճություն պատճառելուց
  • Հետևել Աստծո բարձր չափանիշներին
  • Երկրպագել ամբողջ սրտով
  • Ինչպե՞ս ճանաչել ճիշտ կրոնը
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Ընթերցողների հարցերը
    2001 Դիտարան
  • Ճշմարիտ երկրպագությունը նպաստում է մեր երջանկությանը
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ընդօրինակիր Հիսուսին. Աստծուն ընդունելի երկրպագություն մատուցիր
    2008 Դիտարան
Ավելին
Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
kl գլ. 5 էջ 43–52

Գլուխ 5

Ո՞ր երկրպագությունն է ընդունում Աստված

1. Երկրպագության առնչությամբ ի՞նչ ցանկացավ իմանալ սամարացի մի կին։

ԵՐԲԵՎԷ չե՞ք ցանկացել իմանալ, թե երկրպագության որ ձևն է ընդունում Աստված։ Հավանաբար, նման հարց էր ծագել մի կնոջ մտքում, երբ նա Սամարիայի Գարիզին լեռան մոտ զրուցում էր Հիսուս Քրիստոսի հետ։ Ուշադրություն հրավիրելով այն բանի վրա, որ սամարացիներն ու հրեաները տարբեր ձևով էին երկրպագում Աստծուն՝ նա ասաց. «Մեր հայրերը այս սարումը երկրպագութիւն արին. եւ դուք ասում էք, թէ Երուսաղէմումն է այն տեղն, ուր պէտք է երկրպագութիւն անել» (Յովհաննէս 4։20)։ Արդյո՞ք Հիսուսը պատասխանեց, որ Աստված ընդունում է պաշտամունքի բոլոր ձևերը, թե՞ նշեց, որ Աստծուն հաճեցնելու համար հարկավոր է որոշակի պահանջների համապատասխանել։

2. Ի՞նչ պատասխան տվեց Հիսուսը սամարացի կնոջը։

2 Ահա թե ինչ անսպասելի պատասխան տվեց Հիսուսը. «Ժամանակ կ’գայ, որ.... ոչ այս սարումը կ’երկրպագէք Հօրը, եւ ոչ էլ Երուսաղէմումը» (Յովհաննէս 4։21)։ Արդեն երկար ժամանակ էր, ինչ սամարացիները վախենում էին Եհովայից և դրա հետ մեկտեղ Գարիզին լեռան վրա երկրպագում ուրիշ աստվածների (Դ Թագաւորաց 17։33)։ Հիսուսի այս խոսքերով, սակայն, ո՛չ այդ վայրը, ո՛չ էլ Երուսաղեմը էական դեր չէին խաղալու ճշմարիտ երկրպագության մեջ։

Երկրպագություն՝ ոգով և ճշմարտությամբ

3. ա) Ինչո՞ւ սամարացիներն իրականում չէին ճանաչում Աստծուն։ բ) Ինչի՞ շնորհիվ հավատարիմ հրեաներն ու մյուս մարդիկ կկարողանային ճանաչել Աստծուն։

3 Այնուհետև Հիսուսն ասաց. «Դուք երկրպագում էք նորան, որ դուք չ’գիտէք. մենք երկրպագում ենք նորան, որ գիտենք. որովհետեւ փրկութիւնը Հրէաներիցն է» (Յովհաննէս 4։22)։ Բանն այն է, որ սամարացիները դավանում էին կրոնական սխալ գաղափարներ և ներշնչված էին համարում Աստվածաշնչի միայն առաջին հինգ գրքերը, այն էլ՝ իրենց խմբագրությամբ, որը հայտնի էր «Սամարական հնգամատյան» անվանումով։ Ուստի նրանք իրականում Աստծուն չէին ճանաչում։ Ի տարբերություն սամարացիների՝ հրեաներին էր վստահվել աստվածաշնչյան գիտությունը (Հռովմայեցիս 3։1, 2 ԱԱ)։ Իսկ Աստվածաշնչում ներկայացված էր այն ամենը, ինչ հարկավոր էր, որպեսզի հավատարիմ հրեաները, ինչպես նաև լսելու պատրաստ մյուս մարդիկ կարողանային ճանաչել Աստծուն։

4. Հիսուսի խոսքերի համաձայն՝ ի՞նչ պետք է անեին հրեաներն ու սամարացիները, որպեսզի իրենց երկրպագությունը ընդունելի լիներ Աստծուն։

4 Փաստորեն՝ Հիսուսը ցույց տվեց, որ Աստծուն հաճեցնելու համար թե՛ հրեաները և թե՛ սամարացիները պետք է փոփոխություններ մտցնեին իրենց երկրպագության ձևի մեջ։ Նա ասաց. «Ժամանակ կ’գայ, եւ հիմա է, որ ճշմարիտ երկրպագողները հոգով եւ ճշմարտութիւնով կ’երկրպագեն Հօրը, որովհետեւ Հայրն էլ այսպէս է ուզում իր երկրպագողներին։ Աստուած Հոգի է, եւ նորան երկրպագողները պէտք է հոգով [«ոգով», ՆԱ] եւ ճշմարտութիւնով երկրպագեն» (Յովհաննէս 4։23, 24)։ Աստծուն ոգով երկրպագելու համար մենք պետք է ունենանք նրա ոգին և առաջնորդվենք դրանով։ Իսկ որպեսզի կարողանանք Աստծուն երկրպագել «ճշմարտութիւնով», պետք է ուսումնասիրենք նրա Խոսքը՝ Աստվածաշունչը, ու երկրպագություն մատուցենք այն ճշմարտության համեմատ, որ նա մեզ հայտնել է։ Կցանկանայի՞ք դա անել։

5. ա) Ի՞նչ է նշանակում երկրպագել։ բ) Ի՞նչ պետք է անենք, եթե ցանկանում ենք, որ Աստված ընդունի մեր երկրպագությունը։

5 Հիսուսը շեշտեց, որ Աստված հավանություն է տալիս ճշմարիտ երկրպագությանը։ Իսկ դա նշանակում է, որ կան երկրպագության այնպիսի ձևեր, որոնք ընդունելի չեն Աստծուն։ Երկրպագել Աստծուն նշանակում է պատիվ տալ ու սուրբ ծառայություն մատուցել նրան։ Եթե ցանկանայիք պատվել մի հզոր ղեկավարի, ապա հավանաբար կձգտեիք նրան ծառայել ու անել այն, ինչ նրան է հաճելի։ Առավել ևս, ուրեմն, պետք է անենք այն, ինչ Աստծուն է հաճելի։ Ուստի փոխանակ ասելու՝ ես գոհ եմ իմ կրոնից, նախ փորձեք ստուգել, թե արդյոք այն համապատասխանում է Աստծո պահանջներին։

Կատարել Հոր կամքը

6, 7. Ինչո՞ւ է Հիսուսը մերժում ոմանց, չնայած վերջիններս պնդում են, թե նրա աշակերտներն են։

6 Կարդանք Մատթէոս 7։21–23-ը ու փորձենք պարզել, թե ինչն է որոշիչ դեր խաղում հետևյալ հարցում. արդյոք երկրպագության բոլո՞ր ձևերն են Աստծուն հաճելի, թե՞ ոչ։ Հիսուսն ասել էր. «Ոչ թէ ամեն ինձ Տէ՛ր, Տէ՛ր ասողը կ’մտնէ երկնքի արքայութիւնը. այլ նա որ կատարում է իմ Հօր կամքը, որ երկնքումն է։ Շատերը կ’ասեն ինձ այն օրը, Տէ՛ր, Տէ՛ր, չէ՞ որ քո անունովը մարգարէացանք, եւ քո անունովը դեւեր [ոգեղեն չար արարածներ] հանեցինք, եւ քո անունովը շատ զօրութիւններ գործեցինք։ Եւ ես այն ժամանակ պարզ կ’ասեմ նորանց, թէ Երբէք ձեզ չեմ ճանաչել. ինձանից դէն գնացէք, ով անօրէնութիւն գործողներ»։

7 Ինչ խոսք, ճշմարիտ երկրպագության մեջ Հիսուսին որպես Տեր ընդունելը շատ կարևոր է։ Սակայն այս խոսքերից պարզ է դառնում, որ իրենց Հիսուսի աշակերտ անվանող շատ մարդիկ երկրպագության մեջ ինչ–​որ բան անտեսում են։ Քրիստոսի խոսքերի համաձայն՝ ոմանք ‘զորություններ կգործեն’, օրինակ՝ «հրաշքով» բուժումներ կանեն, սակայն կանտեսեն այն, ինչը շատ կարևոր է Հիսուսի տեսանկյունից. նրանք չեն ‘կատարի իր Հոր կամքը’։ Հետևաբար՝ եթե ցանկանում ենք հաճեցնել Աստծուն, նախ պետք է սովորենք, թե որն է Հոր կամքը, և հետո կատարենք այն։

Ճշգրիտ գիտությունը պաշտպանություն է

8. Ի՞նչ պետք է անենք, եթե ցանկանում ենք կատարել Աստծո կամքը, և ի՞նչ սխալ տեսակետներից պետք է խուսափենք։

8 Որպեսզի կարողանանք կատարել Աստծո կամքը, պետք է ճշգրիտ գիտություն ձեռք բերենք Եհովա Աստծո ու Հիսուս Քրիստոսի մասին։ Այդպիսի գիտությունը առաջնորդում է հավիտենական կյանքի։ Ուստի մեզանից յուրաքանչյուրն, անշուշտ, լրջորեն պետք է վերաբերվի Աստծո Խոսքից՝ Աստվածաշնչից, ճշգրիտ գիտություն ստանալուն։ Ոմանք թերևս պնդեն, թե քանի դեռ երկրպագություն մատուցելիս անկեղծ են ու ջերմեռանդ, անհանգստանալու պատճառ չունեն։ Ոմանք էլ գուցե ասեն. «Որքան քիչ իմանաս, այնքան քիչ կպահանջվի քեզանից»։ Հակառակ դրան՝ Աստվածաշունչը քաջալերում է ավելացնել մեր գիտելիքները Աստծո ու նրա նպատակների մասին (Եփեսացիս 4։13; Փիլիպպեցիս 1։9; Կողոսացիս 1։9)։

9. Ինչպե՞ս է մեզ պաշտպանում ճշգրիտ գիտությունը, և ինչո՞ւ նման պաշտպանության կարիք ունենք։

9 Այդպիսի գիտությունը նաև պաշտպանում է մեր երկրպագությունը ապականությունից։ Պողոս առաքյալը հիշատակում է մի ոգեղեն արարածի, որն իրեն ներկայացնում է իբրև ‘լույսի հրեշտակ’ (Բ Կորնթացիս 11։14)։ Քողարկվելով՝ ոգեղեն այդ էակը՝ Սատանան, ջանում է մոլորության մեջ գցել մեզ՝ դրդելով անել այն, ինչ հակառակ է Աստծո կամքին։ Մարդկանց երկրպագությունը արատավորելու ջանքեր են գործադրում նաև Սատանայի հետ համագործակցող ոգեղեն ուրիշ արարածներ։ Պողոսը գրում է. «Այն որ հեթանոսները զոհում են, դեւերին են զոհում, եւ ոչ թէ Աստուծուն» (Ա Կորնթացիս 10։20)։ Շատերն են կարծել, թե ճիշտ ձևով են երկրպագել Աստծուն, թեև իրականում չեն արել այն, ինչ նա է ցանկանում։ Խաբվելով՝ նրանք ներգրավվել են անմաքուր, կեղծ պաշտամունքի մեջ։ Սատանայի ու դևերի մասին հետագայում ավելի շատ բան կիմանանք։ Միանշանակ է, սակայն, որ Աստծո այդ թշնամիները ապականել են մարդկանց երկրպագությունը։

10. Ի՞նչ կանեիք, եթե ինչ–​որ մեկը դիտավորյալ թունավորեր ձեր ջրամբարը, և ո՞ր հարցում կարող է մեզ օգնել Աստծո Խոսքի ճշգրիտ գիտությունը։

10 Եթե, օրինակ, իմանայիք, որ ինչ–​որ մեկը դիտավորյալ թունավորել է այն ջրամբարը, որից դուք ջուր եք ստանում, կշարունակեի՞ք օգտագործել այնտեղից եկող ջուրը։ Ավելի շուտ դուք կփորձեիք ուրիշ՝ մաքուր աղբյուր գտնել։ Աստծո Խոսքի ճշգրիտ գիտությունը օգնում է մեզ որոշել, թե որն է ճշմարիտ կրոնը, և մերժել այն ամենը, ինչը կարող է ապականել մեր երկրպագությունը ու դարձնել Աստծո համար անընդունելի։

Մարդկային պատվիրանները՝ որպես վարդապետություն

11. Ինչո՞ւ էր հրեաներից շատերի երկրպագությունը սխալ։

11 Երբ Հիսուսը երկրի վրա էր, շատ հրեաներ չէին ապրում Աստծո մասին ճշգրիտ գիտության համեմատ, ինչի հետևանքով էլ նրանք կորցրել էին Եհովայի առջև մաքուր լինելու հնարավորությունը։ Ահա թե ինչ էր գրում Պողոս առաքյալը նրանց վերաբերյալ. «Վկայում եմ նորանց՝ որ Աստուծոյ նախանձն ունին, բայց գիտութեամբ չէ» (Հռովմայեցիս 10։2)։ Աստծուն լսելու փոխարեն՝ իրենք էին իրենց համար որոշել, թե ինչպես երկրպագեն Արարչին։

12. Ի՞նչը ապականեց իսրայելացիների պաշտամունքը, և ի՞նչ հետևանքներ ունեցավ դա։

12 Սկզբում իսրայելացիները մաքուր երկրպագություն էին մատուցում, որը տրվել էր Աստծո կողմից։ Բայց հետագայում այն ապականվեց մարդկային ուսուցումներով ու փիլիսոփայական գաղափարներով (Երեմիա 8։8, 9; Մաղաքիա 2։8, 9; Ղուկաս 11։52)։ Հրեա կրոնական առաջնորդները, որոնք հայտնի էին որպես փարիսեցիներ, կարծում էին, թե իրենց երկրպագությունն ընդունելի էր Աստծուն։ Սակայն Հիսուսն ասաց. «Եսայիան լաւ մարգարէացաւ ձեզ կեղծաւորներիդ վերայ, ինչպէս գրուած է. Այս ժողովուրդը շրթունքներով է պատվում ինձ, իսկ նորանց սիրտը ինձանից հեռացած ջոկուած է։ Եւ զուր տեղն են պաշտում ինձ. սովորեցնելով այնպիսի վարդապետութիւններ, որ մարդկանց պատուէրներ են» (Մարկոս 7։6, 7)։

13. Ինչպե՞ս կարող է պատահել, որ մենք էլ սկսենք փարիսեցիների նման վարվել։

13 Կարո՞ղ է այնպես պատահել, որ մենք սկսենք փարիսեցիների նման վարվել։ Կարող է, եթե հետևենք ժառանգաբար մեզ փոխանցված կրոնական ավանդույթներին՝ փոխանակ քննելու, թե ինչ է Աստված ասում երկրպագության հետ կապված հարցերի վերաբերյալ։ Այս վտանգի մասին նախազգուշացնելով՝ Պողոս առաքյալը գրում է. «Հոգին յայտնի ասում է թէ յետին ժամանակներումը ոմանք հաւատքիցը կ’հեռանան, եւ մտիկ կ’տան մոլար ոգիների եւ դեւերի վարդապետութիւնների» (Ա Տիմոթէոս 4։1)։ Ուստի բավական չէ միայն ենթադրել, որ մեր երկրպագությունը հաճելի է Աստծուն։ Մեր հավատը գուցե փոխանցվել է մեզ ծնողների կողմից, ինչպես որ Հիսուսին հանդիպած սամարացի կնոջ դեպքում էր։ Սակայն հարկավոր է համոզվել, որ այն, ինչ անում ենք, հաճելի է Աստծուն։

Զգուշացեք Աստծուն տհաճություն պատճառելուց

14, 15. Ինչո՞ւ պետք է զգույշ լինենք, նույնիսկ եթե ինչ–​որ չափով տեղյակ ենք, թե որն է Աստծո կամքը։

14 Եթե զգույշ չլինենք, ապա կարող ենք այնպիսի բաներ անել, որոնք Աստծո տեսանկյունից ընդունելի չեն։ Որպես օրինակ՝ քննենք, թե ինչ պատահեց Հովհաննես առաքյալի հետ։ Տեսնելով մի հրեշտակի՝ առաքյալը ծնկի եկավ նրա առջև, «որ երկրպագ[ի] նորան»։ Բայց հրեշտակն ասաց. «Զգոյշ կաց, մի անիր. ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր» (Յայտնութիւն 19։10)։ Նկատեցի՞ք, թե որքան կարևոր է հավաստիանալ այն բանում, որ մեր երկրպագությունը ապականված չէ կռապաշտության որևէ ձևով (Ա Կորնթացիս 10։14)։

15 Երբ քրիստոնյաներից ոմանք սկսեցին հետևել Աստծուն տհաճ որոշ սովորույթների, Պողոս առաքյալը նրանց հետևյալ հարցն ուղղեց. «Ի՞նչպէս էք կրկին ետ դառնում դէպի այն տկար եւ աղքատ սկզբունքները, որոնց կամենում էք դարձեալ ծառայել։ Օրեր էք զանազանում եւ ամիսներ եւ ժամանակներ եւ տարիներ։ Վախենում եմ ձեզանից՝ որ մի գուցէ զուր տեղն աշխատեցի ձեր միջումը» (Գաղատացիս 4։8–11)։ Թեև այդ քրիստոնյաները ձեռք էին բերել Աստծո գիտությունը, սակայն հետագայում ընկել էին մոլորության մեջ՝ Եհովայի տեսանկյունից անընդունելի կրոնական ավանդույթների հետևելով և տոներ նշելով։ Պողոսի խոսքերի համաձայն՝ հարկավոր է միշտ հավաստիանալ, «թէ ինչ[ն] է հաճոյ Տիրոջը» (Եփեսացիս 5։10)։

16. Ինչպե՞ս են Յովհաննէս 17։16–ում և Ա Պետրոս 4։3–ում ներկայացված սկզբունքներն օգնում տեսնել՝ տվյալ տոնը կամ սովորույթը հաճելի՞ է Աստծուն, թե՞ ոչ։

16 Մենք պետք է համոզվենք, որ չենք մասնակցում կրոնական այնպիսի տոների ու չենք հետևում այնպիսի սովորույթների, որոնք հակասում են Աստծո սկզբունքներին (Ա Թեսաղոնիկեցիս 5։21)։ Օրինակ՝ իր հետևորդների մասին Հիսուսն ասել է. «[Նրանք] այս աշխարհքիցը չեն, ինչպէս ես էլ աշխարհքիցը չեմ» (Յովհաննէս 17։16)։ Ձեր կրոնում չկա՞ն արդյոք այնպիսի տոներ ու արարողություններ, որոնց մասնակցելով՝ կխախտեք աշխարհի գործերի հանդեպ չեզոք լինելու սկզբունքը։ Չե՞ն մասնակցում արդյոք ձեր հավատակիցները այնպիսի տոների, որոնց ժամանակ մարդկանց վարքագիծը նմանվում է Պետրոս առաքյալի նկարագրածին. «Բաւական է մեզ որ մեր կեանքի անցած ժամանակը հեթանոսների կամքը կատարեցինք, ցանկութիւններով, գինեմոլութիւններով, անառակութիւններով, արբեցութիւններով, կամ անօրէն կռապաշտութիւններով» (Ա Պետրոս 4։3)։

17. Ինչո՞ւ պետք է խուսափենք այն ամենից, ինչ արտացոլում է այս աշխարհի ոգին։

17 Հովհաննես առաքյալը շեշտում է այն միտքը, որ հարկավոր է խուսափել այն բոլոր սովորույթներից, որոնք արտացոլում են մեզ շրջապատող անաստված աշխարհի ոգին։ Ահա թե ինչ է գրում նա. «Մի սիրէք աշխարհքը. եւ ոչ էլ այն որ աշխարհի մէջ է։ Եթէ մէկն աշխարհքը սիրէ, Հօր սէրը նորանում չէ. որովհետեւ ամեն ինչ որ աշխարհքումն է՝ մարմնի ցանկութիւնը, աչքերի ցանկութիւնը եւ այս կեանքի ամբարտաւանութիւնը, Հօրիցը չէ, այլ աշխարհքիցն է։ Եւ աշխարհքը անցնում է եւ նորա ցանկութիւնն էլ, բայց Աստուծոյ կամքն անողը մնում է յաւիտեան» (Ա Յովհաննէս 2։15–17)։ Ուշադրություն դարձրեցի՞ք այն բանին, որ հավիտյան կմնան «Աստուծոյ կամքն անող[ները]»։ Այո՛, եթե կատարենք Աստծո կամքը և խուսափենք այս աշխարհի ոգին արտացոլող գործերից, հավիտենական կյանքի հույս կունենանք։

Հետևել Աստծո բարձր չափանիշներին

18. Իրենց վարքագծի մասին ի՞նչ սխալ տեսակետ ունեին որոշ կորնթացիներ, և ի՞նչ կարող ենք սովորել դրանից։

18 Աստված ցանկանում է, որ իր երկրպագուները հետևեն բարոյական այն բարձր չափանիշներին, որ նա սահմանել է։ Հին Կորնթոսում ապրած որոշ մարդիկ սխալմամբ մտածում էին, թե Աստված կհանդուրժի անբարո վարքը։ Սակայն եթե կարդանք Ա Կորնթացիս 6։9, 10 խոսքերը, կտեսնենք, թե որքան էին նրանք սխալվում։ Եթե ցանկանում ենք Աստծուն ընդունելի երկրպագություն մատուցել, ապա պետք է խոսքով և գործով հաճեցնենք նրան։ Արդյո՞ք ձեր պաշտամունքը այդպես վարվելու հնարավորություն է տալիս (Մատթէոս 15։8; 23։1–3)։

19. Ինչպե՞ս է ճշմարիտ երկրպագությունն անդրադառնում ուրիշների հետ մեր փոխհարաբերությունների վրա։

19 Հարկավոր է հետևել Աստծո չափանիշներին նաև մարդկանց հետ փոխհարաբերություններ ունենալիս։ Հիսուս Քրիստոսը քաջալերել է ուրիշների հետ վարվել այնպես, ինչպես կցանկանայինք, որ նրանք մեզ հետ վարվեին. դա ճշմարիտ երկրպագության մասն է կազմում (Մատթէոս 7։12)։ Ուշադրություն դարձնենք նաև այն բանի վրա, թե ինչ է նա ասել եղբայրական սիրո մասին. «Սորանով կ’գիտենան ամենքը թէ իմ աշակերտներն էք, եթէ իրար վերայ սէր ունենաք» (Յովհաննէս 13։35)։ Հիսուսի աշակերտները պետք է սիրեն միմյանց և բարին գործեն թե՛ իրենց հավատակցի, թե՛ առհասարակ ցանկացած մարդու հանդեպ (Գաղատացիս 6։10)։

Երկրպագել ամբողջ սրտով

20, 21. ա) Ինչպիսի՞ երկրպագություն է Աստված պահանջում։ բ) Մաղաքիայի օրերում ինչո՞ւ Եհովան մերժեց իսրայելացիների երկրպագությունը։

20 Թերևս ցանկանում եք երկրպագել Աստծուն նրան հաճելի ձևով։ Եթե այդպես է, ապա երկրպագության վերաբերյալ պետք է ընդունենք Եհովայի տեսակետը։ Հակոբոս աշակերտի խոսքերով՝ կարևորը ոչ թե մեր կարծիքն է, այլ Աստծո։ Նա գրում է. «Սուրբ եւ անարատ կրօնասիրութիւնն Աստուծոյ եւ Հօր առաջին սա է, որբերին եւ այրիներին այցելել նորանց նեղութեան մէջ, եւ իր անձն աշխարհքից անարատ պահել» (Յակոբոս 1։27)։ Եթե ցանկանում ենք հաճեցնել Աստծուն, պետք է ստուգենք մեր երկրպագությունը՝ տեսնելու համար, թե այն ապականված չէ՞ արդյոք Արարչին տհաճ սովորություններով, կամ բաց չե՞նք թողնում արդյոք մի բան, որ Աստծո տեսանկյունից շատ կարևոր է (Յակոբոս 1։26)։

21 Միայն ամբողջ սրտով մատուցված մաքուր երկրպագությունն է հաճելի Եհովային (Մատթէոս 22։37; Կողոսացիս 3։23)։ Երբ իսրայելացիները դրանում թերացան, Աստված ասաց. «Տղան իր հօրը կ’մեծարէ, եւ ծառան՝ իր Տիրոջը. եթէ ես էլ հայր եմ, ո՞ւր է իմ մեծարանքը. եւ եթէ տէր եմ ես, ո՞ւր է իմ երկիւղը»։ Նրանք վիրավորում էին Աստծուն՝ կույր, կաղ և հիվանդ կենդանիներ զոհաբերելով։ Այդ պատճառով Աստված մերժեց նրանց երկրպագությունը (Մաղաքիա 1։6–8)։ Եհովան արժանի է ամենամաքուր երկրպագությանը, և բացարձակ նվիրվածությունից բացի՝ ուրիշ ոչինչ ընդունելի չէ նրան (Ելից 20։5; Առակաց 3։9; Յայտնութիւն 4։11)։

22. Ինչի՞ց պետք է խուսափենք և ի՞նչ պետք է անենք, եթե ցանկանում ենք, որ Աստված ընդունի մեր երկրպագությունը։

22 Հիսուսի հետ զրույցի բռնված սամարացի կինը, ըստ երևույթին, ցանկանում էր երկրպագել Աստծուն նրան ընդունելի ձևով։ Եթե մենք էլ նույն ցանկությունն ունենք, ապա պիտի խուսափենք բոլոր այն ուսուցումներից ու սովորույթներից, որոնք կարող են ապականել մեր երկրպագությունը (Բ Կորնթացիս 6։14–18)։ Փոխարենը՝ պետք է ջանանք ճշգրիտ գիտություն ձեռք բերել Աստծո մասին ու կատարել նրա կամքը։ Նաև պետք է հավատարմորեն հետևենք ընդունելի երկրպագության առնչությամբ նրա պահանջներին (Ա Տիմոթէոս 2։3, 4)։ Եհովայի վկաները ձգտում են հենց դա անել և ջերմորեն հրավիրում են ձեզ իրենց հետ միասին երկրպագել Աստծուն ոգով և ճշմարտությամբ (Յովհաննէս 4։24, ՆԱ)։ Ինչպես ասում է Հիսուսը, «Հայրն ալ իրեն այնպիսի երկրպագողներ կ’ուզէ» (Յովհաննէս 4։23, ԱԱ)։ Հուսով ենք, որ դուք նրանցից մեկն եք։ Վերոհիշյալ սամարուհու նման՝ դուք էլ, անկասկած, կցանկանայիք հավիտենական կյանք ստանալ (Յովհաննէս 4։13–15)։ Բայց, ինչպես տեսնում ենք, մարդիկ ծերանում են ու մահանում։ Իսկ թե ինչու, կիմանանք հաջորդ գլխից։

ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ

• Համաձայն Յովհաննէս 4։23, 24–ի՝ ո՞ր երկրպագությունն է Աստված ընդունելի համարում։

• Ինչպե՞ս կարող ենք որոշել՝ հավանո՞ւմ է Աստված տվյալ տոնը կամ սովորությունը, թե՞ ոչ։

• Ինչպիսի՞ պահանջներ գոյություն ունեն Աստծուն ընդունելի երկրպագության առնչությամբ։

[նկար ամբողջ 44–րդ էջի վրա]

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը