Թագավորության լուրը № 34
Ինչու՞ է կյանքը այդքան պրոբլեմներով ծանրաբեռնված
Առանց հոգսերի դրախտը հնարավո՞ր է
ԼՈՒՐՋ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԸ ՍԱՍՏԿԱՆՈՒՄ ԵՆ. ԻՆՉՈՒ՞
Մարդիկ միշտ պրոբլեմներ են ունեցել։ Թեև շատերը կարծում էին, թե ժամանակակից տեխնիկան կկարողանա լուծել դրանք, սակայն լուրջ պրոբլեմները սաստկանում են։
Հանցագործություն։ Քչերն են իրենց ապահով զգում փողոցներում քայլելիս կամ իրենց տներում։ Վերջերս մի եվրոպական երկրում մեկ տարվա ընթացքում համարյա երեքից մեկը հանցագործության զոհ է դարձել։
Շրջապատող միջավայր։ Գնալով ավելանում է օդի, հողի և ջրի ապականումը։ Զարգացող երկրներում բնակչության մեկ չորրորդ մասի համար մատչելի չէ մաքուր ջուրը։
Աղքատություն։ Աղքատների և սովածների թիվը այսօր ավելի է, քան երբևիցե։ Որոշ երկրներում չքավորության մեջ է ապրում բնակչության ավելի քան 90 տոկոսը։ Աշխարհի բնակչության աշխատուժի 30 տոկոսը՝ 800 միլիոն մարդ, գործազուրկներ և ապրուստի հոգսերը հոգալու համար անբավարար աշխատանք ունեցողներ են, և այդ թիվը գնալով աճում է։
Սով։ Թեև դուք գուցե ուտելիքի պակասություն չունեք, միլիոնավոր ուրիշներ՝ ունեն, և նրանց թիվն ավելանում է։ Թերի զարգացած երկրներում սովի պատճառով տարեկան մեռնում է առնվազն 13 միլիոն մարդ՝ մեծ մասամբ երեխաներ։
Պատերազմ։ Հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին վերջերս տեղի ունեցած էթնիկական ընդհարումներում։ Իսկ XX–րդ դարի պատերազմներում զոհված կյանքերի թիվը գերազանցում է 100 միլիոնը։
Այլ խնդիրներ։ Վերոհիշյալին կարելի է ավելացնել ընտանիքների քայքայման վատթարացումը, միայնակ մայրերի և անօթևան մարդկանց աճող թիվը, լայնատարած թմրամոլությունը և անբարոյականության սպառնացող չափերը։ Լիովին հիմնավորված են ԱՄՆ մինիստրների կաբինետի երբեմնի անդամի խոսքերը. «Քաղաքակրթության անկման... նշանները չափազանց շատ են»։ Վերջին 3 տասնամյակի ընթացքում ԱՄՆ–ի բնակչությունն աճեց 41 տոկոսով, իսկ ոճիրների թիվը ավելացավ 560 տոկոսով, արտամուսնական զավակներինը՝ 400 տոկոսով, ամուսնալուծումներինը՝ 300 տոկոսով, դեռահասների ինքնասպանություններինը՝ ավելի քան 200 տոկոսով։ Նման վիճակ է նկատվում նաև այլ ազգերում։
Ի՞նչ է պրոբլեմների սաստկանալու պատճառը
Պատասխանը տալիս է մեր Արարիչը։ Նրա Խոսքը պրոբլեմներով լի այս օրերը կոչում է՝ «վերջին օրեր», այսինքն՝ այնպիսի մի ժամանակամիջոց, երբ «չար ժամանակներ» պիտի լինեն (Բ Տիմոթէոս 3։1)։ Բայց ինչի՞ վերջին օրերը։ Աստվածաշունչը խոսում է «աշխարհի վախճանի» մասին (Մատթէոս 24։3)։
Մեր օրերի պրոբլեմների ավելացումը իրերի ներկա դրության՝ չարության և նրա առաջացնողների, մոտալուտ վախճանի անկասկածելի ապացույցն են կազմում (Մատթէոս 24։3—14; Բ Տիմոթէոս 3։1—5; Յայտնութիւն 12։7—12)։ Շուտով Աստված կմիջամտի և հոգ կտանի, որպեսզի այժմյան խնդիրները լիովին լուծվեն (Երեմիա 25։31—33; Յայտնութիւն 19։11—21)։
ԱՇԽԱՐՀԻ ԿՐՈՆՆԵՐԸ ՁԱԽՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿՐՈՒՄ
Այս աշխարհի կրոնական սիստեմները, այսօրվա խնդիրների լուծմանը նպաստելու փոխարեն, ավելորդ պրոբլեմներ են ստեղծում։ Պատերազմներում կաթոլիկները սպանում են կաթոլիկների, բողոքականները՝ բաղոքականների, այն էլ՝ միլիոններով։ Վերջերս Ռուանդայում, որտեղ բնակչության մեծամասնությունը կաթոլիկ է, հարյուր հազարավոր մարդիկ միմյանց սպանեցին (Տեսե՛ք պատկերը ձախից)։
Արդյոք Հիսուսը կպատերազմե՞ր իր աշակերտների դեմ, կսպանե՞ր նրանց հրացանով կամ թրով իրենից տարբեր ազգություն ունենալու պատճառով։ Բնա՛վ երբեք։ «Ով սիրում է Աստծուն,— ասում է Աստվածաշունչը,— նա սիրում է նաեւ իր եղբօրը» (Ա Յովհաննէս 4։20, 21)։ Այս աշխարհի կրոններն այդպես չեն վարվում։ Նրանք «խոստովանում են, որ գիտեն Աստծուն, բայց իրենց գործերով ուրանում են նրան» (Տիտոս 1։16)։
Բացի այդ, Աստվածաշնչի բարոյականության չափանիշները չպաշտպանելու պատճառով, այդ կրոնները նպաստում են բարոյական բարքերի սոսկալի քայքայմանը ամբողջ աշխարհում։
Հիսուսն ասաց, թե սուտ կրոնը կարելի է զանազանել ճշմարիտից «իրենց պտղից»՝ իրենց դավանողների արարքներից։ Նա նաև հայտարարեց. «Ամենայն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրւում եւ կրակն է նետւում» (Մատթէոս 7։15—20)։ Աստծո Խոսքը հորդորում է մեզ խուսափել այն կրոնից, որ վատ պտուղ է տալիս, ինչի համար և արժանի է ոչնչացման (Յայտնութիւն 18։4)։
Ճշմարիտ կրոնը հաղթանակում է
Ճշմարիտ կրոնը «բարի պտուղ է տալիս», գլխավորապես՝ սեր (Մատթէոս 7։17; Յովհաննէս 13։34, 35)։ Քրիստոնյաների ո՞ր միջազգային միացյալ եղբայրությունն է ցուցաբերում այդպիսի սեր։ Ովքե՞ր են հրաժարվում սպանել ոչ միայն իրենց կրոնի, այլ նաև ուրիշ կրոնի պատկանող մարդկանց (Ա Յովհաննէս 3։10—12)։
Եհովայի Վկաները ճանաչված են որպես այդ «բարի պտուղ»–ը բերող մարդիկ։ Ամբողջ աշխարհում՝ ավելի քան 230 երկրում ‘նրանք ձուլեցին իրանց սուրերը խոփեր’ (Եսայիա 2։4)։ Նրանք իրենց սերը մարդկանց հանդեպ դրսևորում են նաև հնազանդվելով Հիսուսի պատվիրանին՝ Աստծո թագավորության «Աւետարանը» ամբողջ աշխարհում քարոզելով (Մատթէոս 24։14)։ Նրանք նաև ապրում են ըստ Աստվածաշնչի սովորեցրած բարոյականության բարձր չափանիշների և պաշտպանում դրանք (Ա Կորնթացիս 6։9—11)։
Ճշմարիտ կրոնը հաղթանակում է։ Նա առաջնորդում է մարդկանց դեպի այն Միակը, ով ի վիճակի է մարդկային խնդիրները լուծելու։ Շուտով Նա կստեղծի բոլորովին մի նոր աշխարհ։ Ո՞վ է արդյոք Նա (խնդրում ենք նայել ետևի էջին)։
ԱՌԱՆՑ ՀՈԳՍԵՐԻ ԴՐԱԽՏԸ ԱՆԿԱՍԿԱԾ ԼԻՆԵԼՈՒ Է
Եթե հնարավորություն ունենայիք, մի՞թե չէիք լուծի մարդկությանը տանջող բոլոր խնդիրները։ Անշուշտ կլուծեիք։ Եվ մի՞թե նույնը չի անի մեր սիրալիր Արարիչը՝ միակը, ով ունի մարդկանց խնդիրները լուծելու ուժն ու իմաստությունը։
Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Աստված միջամուխ կլինի մարդկային գործերին Հիսուս Քրիստոսին հանձնած իր երկնային թագավորության միջոցով։ Վերջինս պիտի «փշրէ» Երկրի քայքայված կառավարությունները (Դանիէլ 2։44; Մատթէոս 6։9, 10)։ Ինչի՞ համար։ Պատասխան տալիս է սաղմոսերգուն՝ Աստծուն դիմելով. «Թող... իմանան, որ դու կաս, քո անունը Եհովայ է. դու մինակ Բարձրեալ ես բոլոր երկրի վերայ» (Սաղմոս 83։17, 18)։
Երբ գա այս աշխարհի վերջը, ո՞վ կփրկվի։ «Այս աշխարհն է անցնում,— ասում է Աստվածաշունչը,—... իսկ ով կատարում է Աստուծոյ կամքը, մնում է յաւիտեան» (Ա Յովհաննէս 2։17)։ Բայց ո՞րտեղ են ապրելու հավիտյան այդ փրկվողները։ «Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում»,— պատասխանում է Աստվածաշունչը (Սաղմոս 37։9—11, 29; Առակաց 2։21, 22)։
Աստծո նոր աշխարհում «մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ» (Յայտնութիւն 21։4, Արարատ)։ Ոճիրը, աղքատությունը, սովը, հիվանդությունը, վիշտը, մահը նույնիսկ անցած–գնացած բաներ կլինեն։ Անգամ հանգուցյալները դարձյալ կապրեն. «Յարութիւն է լինելու» (Գործք 24։15)։ Իսկ երկրագունդը բառի բուն իմաստով դրախտի կվերածվի (Եսայիա 35։1, 2; Ղուկաս 23։43)։
Ի՞նչ է հարկավոր անել Աստծո նոր աշխարհում ապրելու համար։ Հիսուսն ասաց, թե «սա է յաւիտենական կեանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած. եւ նորան, որ ուղարկեցիր՝ Յիսուսին Քրիստոսին» (Յովհաննէս 17։3, Արարատ)։ Ամբողջ աշխարհում միլիոնավոր անկեղծ մարդիկ ձեռք են բերում այդ գիտությունը։ Վերջինիս օգնությամբ նրանք այժմ ի վիճակի են հաղթահարելու անձնական պրոբլեմներից շատերը, և ամենագլխավորը՝ նրանք լիովին համոզվում են, որ Աստծո նոր աշխարհում ամբողջապես կլուծվի իրենց ուժերից վեր որևէ խնդիր։
[նկար 2–րդ էջի վրա. թույլտվությամբ]
WHO photo by P. Almasy
[նկար 3–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Jerden Bouman/Sipa Press
Եթե այլ կերպ նշված չէ՝ Եբրայերեն Գրություններից մեջբերումների աղբյուրն է՝ Աստուածաշունչ Մատեան Հին եւ Նոր Կտակարանների (Արարատ), 1896, իսկ Հունարեն Գրություններից մեջբերումներինը՝ Նոր կտակարան, արեւելահայերէն նոր թարգմանութիւն–ը, Էջմիածին, 1978։