Հավիտենական կյանք դրախտային Երկրի վրա
Աստված իրեն փառաբանողներին հավիտենական կյանք է խոստանում։ «Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում», հավաստիացնում է մեզ նրա Խոսքը (Սաղմոս 37։29)։
Սակայն «արդար» համարվելու համար, բավարար չէ միայն Երրորդության ուսմունքին տեղյակ լինել։ Անհրաժեշտ է նաև շարունակ գիտություն ձեռք բերել Աստծո մասին։ Եհովայի Վկաները հաճույքով կօգնեն ձեզ, եթե դուք այդ օգնությունը դեռ չեք ստացել։ Միայն դիմե՛ք Watch Tower–ին ներքոհիշյալ հարմար հասցեով լրացուցիչ տեղեկությունների համար, կամ որպեսզի Եհովայի Վկաներից մեկը ձեզ այցելի՝ Աստվածաշնչի անվճար ուսումնասիրություն անց կացնելու համար։