Եթե հավիտենական կյանքը հնարավոր լիներ կընտրեի՞ք այն
Դուք իսկապես կարող եք հավիտյան ապրել դրախտային երկրում, ինչպես հստակ ցույց է տրված այս գրքույկում։ Այդպիսի պայմաններ ստեղծելու Աստծու նպատակն անպայման կիրագործվի։ Սակայն դուք պետք է անձամբ որոշեք՝ ցանկանում եք ապրել հավիտյան, թե ոչ։
Ինչպես սովորեցրեց Հիսուսը, այդ որոշումը պետք է հիմնված լինի Աստծու մասին ճշգրիտ գիտելիքների վրա։ Այս գրքույկի նպատակն է օգնել ձեզ ձեռք բերելու այդպիսի գիտելիքներ։ Ավելի շատ տեղեկություններ կարող եք ստանալ Եհովայի վկաներից։ Նրանք սիրով ձեզ կայցելեն ձեզ հարմար ժամանակ ու հարմար վայրում։ Իսկ եթե ցանկանում եք անվճար ուսումնասիրել Աստվածաշունչը, կարող եք գրել Եհովայի վկաներին ներքոհիշյալ հասցեներից որևէ մեկով։