Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • my պատմ. 85
  • Հիսուսի Ծնունդը Գոմում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիսուսի Ծնունդը Գոմում
  • Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Նմանատիպ նյութեր
  • «Դա է իմ որդին»
    Սովորիր Մեծ Ուսուցչից
  • Որտե՞ղ և ե՞րբ է ծնվում Հիսուսը
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Հրեշտակները հայտնում են, որ Հիսուսը ծնվել է
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Հիսուսի ծնունդը. որտեղ և երբ
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
Ավելին
Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
my պատմ. 85

Պատմություն 85

Հիսուսի Ծնունդը Գոմում

Ո՞Վ Է այս մանկիկը. գիտե՞ս։ Այո՛, Հիսուսն է։ Նա հենց նոր է ծնվել այս գոմում, որտեղ պահում են անասուններին։ Այժմ Մարիամը Հիսուսին պառկեցնում է մսուրի մեջ, որտեղ ավանակների և այլ անասունների կերն են պահում։ Բայց ինչո՞ւ են Մարիամն ու Հովսեփը գտնվում այստեղ։ Մի՞թե սա երեխաների համար ծնվելու տեղ է։

Ո՛չ։ Բայց հիմա կիմանանք նրանց այստեղ գտնվելու պատճառը։ Հռոմի կառավարիչը՝ Օգոստոս կայսրը, հրաման էր արձակել, որի համաձայն յուրաքանչյուրը պիտի գնար հայրենի քաղաքն ու իր անունը գրանցել տար։ Իսկ Հովսեփը ծնվել էր Բեթլեհեմում։ Բայց, երբ Մարիամի հետ նրանք հասան քաղաք, մնալու տեղ չկարողացան գտնել։ Ստիպված եկան այս անասնագոմը, և հենց այդ օրն էլ Մարիամը լույս աշխարհ բերեց Հիսուսին։ Բայց ինչպես տեսնում ես, երեխան ողջ և առողջ է։

Տեսնո՞ւմ ես այն հովիվներին, որոնք գալիս են Հիսուսին այցելության։ Երբ նրանք գիշերը դաշտում պահում էին իրենց ոչխարներին, մի պայծառ լույս շողաց իրենց շուրջ բոլորը։ Դա հրեշտակ էր։ Հովիվները շատ վախեցան այդ բանից։ Սակայն հրեշտակը հանգստացրեց նրանց. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում։ Այսօր Բեթլեհեմում Քրիստոս Տերը ծնվեց։ Նա փրկելու է ժողովրդին։ Դուք նրան կգտնեք խանձարուրով փաթաթված ու մսուրի մեջ դրված»։ Հանկարծ հայտնվեցին բազմաթիվ հրեշտակներ ու սկսեցին փառաբանել Աստծուն։ Դրանից անմիջապես հետո հովիվները ճանապարհ ընկան Հիսուսին փնտրելու ու գտան նրան այստեղ։

Գիտե՞ս արդյոք, թե ինչով է պայմանավորված Հիսուսի հանդեպ այս առանձնահատուկ վերաբերմունքը։ Ո՞վ է նա իրականում։ Հիշո՞ւմ ես՝ այս գրքի առաջին գլխում պատմեցինք Աստծու անդրանիկ Որդու մասին։ Նա էր, որ Եհովայի հետ միասին ստեղծեց երկինքն ու երկիրը, նաև մնացած ամեն բաները։ Ահա, թե ով է Հիսուսը։

Այո՛, Եհովան իր Որդու կյանքը երկնքից փոխադրեց Մարիամի մեջ։ Այնտեղ նա սկսեց ձևավորվել, ինչպես որ ուրիշ երեխաներն են աճում իրենց մայրիկների ներսում։ Բայց այդ մանուկը Աստծու Որդին էր։ Հետո, երբ ժամանակը հասավ, Հիսուսը ծնվեց Բեթլեհեմում՝ այս գոմում։ Հիմա հասկանալի՞ է, թե ինչու էին հրեշտակներն այդպես ցնծությամբ մարդկանց հայտարարում Հիսուսի ծնունդը։

Ղուկաս 2։1–20։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը