Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • my պատմ. 84
  • Հրեշտակն այցելում է Մարիամին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հրեշտակն այցելում է Մարիամին
  • Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Նմանատիպ նյութեր
  • Գաբրիելը այցելում է Մարիամին
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • «Ահա՛ Եհովայի աղախինը»
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • Դեռ չծնված՝ պատվի է արժանանում
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Հիսուսը պատվի է արժանանում՝ դեռ չծնված
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
Ավելին
Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
my պատմ. 84

Պատմություն 84

Հրեշտակն այցելում է Մարիամին

ԱՅՍ գեղեցկատես երիտասարդ աղջիկը Մարիամն է։ Նա իսրայելացի է ու ապրում է Նազարեթ քաղաքում։ Աստված գիտի, որ նա հրաշալի անձնավորություն է։ Ահա թե ինչու է նա ուղարկում իր Գաբրիել հրեշտակին Մարիամի հետ խոսելու։ Իսկ գիտե՞ս, թե Գաբրիելն ինչ է ասելու նրան։ Հիմա կիմանանք։

— Ողջո՛ւյն քեզ, ո՛վ շնորհընկալ,— ասում է նրան Գաբրիելը։— Եհովան քեզ հետ է։— Մարիամը նախկինում երբեք չի հանդիպել այդ անձնավորությանը։ Նա շփոթված է, որովհետև չի պատկերացնում, թե ինչ կարող է նշանակել այդ ամենը։ Բայց Գաբրիելն անմիջապես ցրում է նրա տագնապները։

— Մի՛ վախեցիր, Մարիա՛մ,— ասում է նա,— որովհետև Աստծուց շնորհ գտար։ Նա մի զարմանալի բան է կատարելու քեզ համար. դու կհղիանաս ու որդի կծնես և նրա անունը Հիսուս կդնես։

Գաբրիելը շարունակում է բացատրել. «Նա մեծ կլինի ու Բարձրյալի որդի կկոչվի։ Եհովան նրան Դավթի պես թագավոր կդարձնի։ Բայց Հիսուսը հավիտյան է թագավորելու, նրա թագավորությանը վերջ չի լինելու»։

— Բայց այդ ամենն ինչպե՞ս կարող է տեղի ունենալ,— հարցնում է Մարիամը։— Չէ՞ որ ես ամուսնացած չեմ։ Ես տղամարդու հետ չեմ ապրել, ուրեմն ինչպե՞ս կարող եմ երեխա ունենալ։

— Բարձրյալի զորությունը կհովանավորի քեզ,— պատասխանում է Գաբրիելը։— Ու այդ պատճառով երեխան Աստծու Որդի կկոչվի։— Ապա շարունակում է. «Հիշի՛ր քո ազգականուհի Եղիսաբեթին։ Մարդիկ ասում էին, որ նա շատ ծեր է երեխա ունենալու համար, բայց նա շուտով որդի է ունենալու։ Այնպես որ, Աստծու համար անկարելի ոչինչ չկա»։

Մարիամն անմիջապես պատասխանում է. «Ես Եհովայի աղախինն եմ։ Թո՛ղ որ ամեն բան կատարվի քո խոսքերի համաձայն»։ Այս խոսքերից հետո հրեշտակը հեռանում է։

Մարիամը շտապ ճանապարհ է ընկնում Եղիսաբեթի մոտ։ Նրա ձայնը լսելուն պես՝ Եղիսաբեթի ներսում գտնվող մանուկը ուրախությունից խաղում է։ Այդ ժամանակ Եղիսաբեթը լցվում է Աստծու ոգով ու ասում Մարիամին. «Դու ամենաօրհնյալն ես կանանց մեջ»։ Մոտ երեք ամիս այնտեղ հյուրընկալվելուց հետո նա վերադառնում է տուն՝ Նազարեթ քաղաքը։

Մարիամն արդեն ուր որ է պիտի ամուսնանա Հովսեփի հետ։ Բայց իմանալով, որ իր նշանածը երեխայի է սպասում, Հովսեփը փոխում է նրա հետ ամուսնանալու իր մտադրությունը։ Այդ ժամանակ Աստծու հրեշտակը հայտնվում է նրան ու ասում. «Մի՛ վախեցիր Մարիամին քեզ համար կին առնել, որովհետև նրանից ծնված մանուկն Աստծուց է»։ Այսպիսով՝ Մարիամն ու Հովսեփն ամուսնանում են և սպասում Հիսուսի աշխարհ գալուն։

Ղուկաս 1։26–56; Մատթէոս 1։18–25։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը