Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g24 № 1 էջ 7–9
  • Ո՞ւր է կորել հարգանքը կյանքի հանդեպ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ո՞ւր է կորել հարգանքը կյանքի հանդեպ
  • 2024 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԻՆՉՈ՞Ւ Է ԿՅԱՆՔԻ ՀԱՆԴԵՊ ՀԱՐԳԱՆՔԸ ԿԱՐԵՎՈՐ
  • ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ
  • ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎԱՐՎՈՒՄ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ
  • Հիվանդություններից պաշտպանվելու կերպեր
    2016 Արթնացե՛ք
  • Թագավորության սրահները ապահով ենք դարձնում COVID-19-ի ընթացքում
    Ինչպես են օգտագործվում ձեր նվիրատվությունները
  • Ի՞նչ պետք է իմանամ ծխելու և վեյփ սարքեր օգտագործելու մասին
    Երիտասարդները հարցնում են
  • Ապահովություն գտնել այս անապահով աշխարհում
    2001 Դիտարան
Ավելին
2024 Արթնացե՛ք
g24 № 1 էջ 7–9
Երիտասարդը մեքենա է վարում և ընկերների հետ խմում ալկոհոլային խմիչք

Ո՞ւր է կորել հարգանքը կյանքի հանդեպ

ԻՆՉՈ՞Ւ Է ԿՅԱՆՔԻ ՀԱՆԴԵՊ ՀԱՐԳԱՆՔԸ ԿԱՐԵՎՈՐ

Երբ անում ենք բաներ, որոնք վտանգում են մեր և ուրիշների կյանքը կամ առողջությունը, նշանակում է՝ չենք արժևորում կյանքի պարգևը։

  • Ծխելը ոչ միայն քաղցկեղի պատճառ է դառնում, այլ նաև խանգարում է օրգանիզմին պայքարել դրա դեմ։ Ընդհանուր առմամբ, թոքերի քաղցկեղից մահվան դեպքերի մոտ 90 տոկոսի պատճառը ծխելն է կամ պասիվ ծխող լինելը։

  • Ամեն տարի զանգվածային կրակոցները զգացական վերքեր են պատճառում շատ շատերին։ Սթենֆորդի համալսարանի մի զեկույցում ասվում է. «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նույնիսկ նրանք, ովքեր փրկվում են կրակոցներից, երկար տարիներ տառապում են զգացական և մտային խնդիրներից»։

  • Երբ մարդիկ մեքենան վարում են ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ, վտանգում են ճանապարհով և նույնիսկ մայթերով տեղաշարժվողների կյանքը։ Կյանքի հանդեպ նման անփույթ վերաբերմունքի պատճառով շրջապատի մարդիկ հաճախ դառնում են անմեղ զոհեր։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

Պահպանեք ձեր առողջությունը։ Երբեք ուշ չէ հրաժարվել վնասակար սովորություններից, ինչպիսիք են ծխելը, հարբեցողությունը, վեյպ կամ թմրանյութ օգտագործելը։ Այդպիսի արարքները վնաս են հասցնում ձեզ և ձեր շրջապատի մարդկանց, այդ թվում՝ ձեր ընտանիքի անդամներին։

«Եկեք մաքրենք մեզ մարմնի.... ամեն պղծությունից» (2 Կորնթացիներ 7։1)։

Զգույշ եղեք։ Դժբախտ պատահարները կանխելու համար ձեր տունը լավ վիճակում պահեք։ Զգույշ վարեք ձեր մեքենան և այն սարքին վիճակում պահեք։ Թույլ մի՛ տվեք, որ ուրիշները ստիպեն ձեզ անել բաներ, որոնք կարող են հանգեցնել լուրջ վնասվածքների կամ մահվան։

«Նոր տուն կառուցելիս տանիքիդ չորսբոլորը եզրապատ շինիր, որպեսզի այնտեղից ոչ ոք չընկնի, ու այդպիսով դու և ընտանիքդ արյունապարտ չդառնաք» (2 Օրենք 22։8)։a

Բարություն դրսևորեք։ Կյանքի հանդեպ հարգանք ունենալ նշանակում է բարություն դրսևորել տարբեր ռասայի, ազգության և սոցիալական ծագում ունեցող մարդկանց հանդեպ։ Ի վերջո, ամբողջ աշխարհում տեղի ունեցող բռնությունների և պատերազմների հիմնական պատճառը մարդկանց կանխակալ կարծիքն է ու ատելությունը։

«Արմատախիլ արեք ամեն չարասիրտ դառնություն, զայրույթ, ցասում, գոռգոռոց, նվաստացուցիչ խոսքեր և այլ վնասակար բաներ։ Եվ իրար հանդեպ բարի.... եղեք» (Եփեսացիներ 4։31, 32)։

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎԱՐՎՈՒՄ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ

Եհովայի վկաները մյուսներին խրախուսում են հետևել առողջ ապրելակերպի։ Աստվածաշնչի վրա հիմնված մեր դասընթացը օգնում է մարդկանց ձերբազատվել տարբեր տեսակի վնասակար սովորություններից և կախվածություններից։

Մեր շինարարական նախագծերում սերտորեն հետևում ենք անվտանգության կանոններին։ Աստվածաշնչյան կրթական գործունեությանը նպաստող կառույցների շինարարությանը մասնակցող կամավորները պատահարներից խուսափելու համար կրթվում են։ Մեր շինությունները կանոնավոր ստուգվում են՝ պարզելու, թե արդյոք համապատասխանում են տեղի անվտանգության պահանջներին։

Մենք տրամադրում ենք հումանիտար օգնություն։ Վերջին 12 ամիսների ընթացքում օգնության ձեռք ենք մեկնել ամբողջ աշխարհում տեղի ունեցած մոտ 200 աղետների հետևանքով տուժածներին և նրանց աջակցելու համար նվիրատվություններից ծախսել ենք մոտ 12 միլիոն դոլար։

Երբ Արևմտյան Աֆրիկայում (2014 թ.) և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (2018 թ.) բռնկվեց Էբոլա համաճարակը, որը խլեց շատերի կյանքը, քայլեր ձեռնարկեցինք, որ սովորեցնենք մարդկանց, թե ինչպես կանխարգելեն այս մահացու հիվանդության տարածումը։ Մենք մարդիկ ուղարկեցինք, որպեսզի ներկայացնեն «Հնազանդությունը փրկում է կյանքը» վերնագրով թեման։ Մեր երկրպագության վայրերի մուտքերի մոտ ձեռքերը լվանալու համար ծորակով տարաներ տեղադրեցինք։ Օգնեցինք մարդկանց իմանալ, թե որքան կարևոր է ձեռքեր լվանալը, և բացատրեցինք, թե էլ ինչ կարելի է անել վարակը կանխարգելելու համար։

Սիեռա Լեոնեում ռադիոյով շնորհակալական խոսքեր ասվեցին Եհովայի վկաներին, ովքեր իրենց տարածքի Վկաներին և ոչ Վկաներին օգնում էին խուսափել Էբոլա վարակից։

Եհովայի վկաները համբերությամբ սպասում են իրենց հերթին, որ Թագավորության սրահ մտնելուց առաջ լվացվեն

2014 թվականին Լիբերիայում բռնկված Էբոլա համավարակի ընթացքում Թագավորության սրահի մոտ տեղադրված է ծորակով տարա

a Այս իմաստուն պահանջից երևում է, թե հին ժամանակներում Մերձավոր Արևելքում մարդիկ որքան էին մտահոգված ընտանիքի անդամների և մյուսների բարօրությամբ։

Օսկար Սերպասը

ԻՄԱՑԵՔ ԱՎԵԼԻՆ

Օսկարը, ով նախկինում հանցախմբի անդամ է եղել, չէր գնահատում իր և մյուսների կյանքը։ Իմացիր, թե ինչպես են Եհովայի վկաները օգնել նրան փոխվել։ Կարդացեք «Իմ ձեռքով փորում էի գերեզմանս» հոդվածը jw.org կայքում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը