Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g20 № 2 էջ 4–5
  • Ինչին են հավատում ոմանք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչին են հավատում ոմանք
  • 2020 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Հնդուականները
  • Մահմեդականները
  • Հրեական ավանդության
  • Բուդդայականները
  • Կոնֆուցիականները
  • Որոշ տոհմացեղային կրոնների
  • Քրիստոնյաները
  • Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
    2017 Դիտարան (հանրային թողարկում)
  • Հարց 3. ինչո՞ւ ես թույլ տալիս, որ տառապեմ
    2012 Դիտարան
  • Եթե ունենք հոգատար Ստեղծիչ, որտեղի՞ց այսքան տառապանք
    Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ
  • Ինչո՞ւ է ամենուր այսքան տառապանք տիրում
    2011 Արթնացե՛ք
Ավելին
2020 Արթնացե՛ք
g20 № 2 էջ 4–5
Բուդդայականությունը, հնդուականությունը, մահմեդականությունը, հուդայականությունը, քրիստոնեությունը, կոնֆուցիականությունը և տոհմացեղային կրոններ ներկայացնող սիմվոլներ

Ինչին են հավատում ոմանք

Հնդուականները

Հուդայականությունը ներկայացնող սիմվոլ

կարծում են, թե տառապանքը մարդու ներկայիս կամ նախորդ կյանքում կատարած արարքների հետևանքն է։ Նրանք հավատում են, որ մարդը կարող է ազատագրվել վերածնության շղթայից, կամ՝ հասնել մոկշայի, եթե միայն իր միտքը մաքրի աշխարհիկ ցանկություններից։

Մահմեդականները

Մահմեդականությունը ներկայացնող սիմվոլ

ասում են, թե տառապանքը կարող է լինել ինչպես մեղքերի պատիժ, այնպես էլ հավատի փորձություն։ Ըստ «Հյուսիսային Ամերիկայի իսլամական հասարակություն» գրասենյակի ղեկավար դոկտոր Սայիդ Սայեդի՝ դժբախտությունները հիշեցնում են մեզ, որ հարկավոր է «միշտ շնորհակալ լինել Աստծուն նրա տված օրհնությունների համար և չմոռանալ օգնել նրանց, ովքեր կարիքի մեջ են»։

Հրեական ավանդության

Հուդայականությունը ներկայացնող սիմվոլ

կողմնակիցները համոզված են, որ տառապանքը մարդու արարքների հետևանքն է։ Որոշ հրեաներ էլ ասում են, թե հարություն է լինելու, որից հետո անմեղ մարդկանց հանդեպ, ովքեր տառապել են, արդարություն կգործադրվի։ Իսկ հուդայականության ուղղություններից մեկի հետևորդները՝ կաբալիստները (կաբալա՝ թվահմայություն), հավատում են վերամարմնավորման ուսմունքին, որի համաձայն՝ մարդուն կրկին ու կրկին ծնվելու շնորհիվ հնարավորություն է տրվում ուղղելու սեփական սխալները։

Բուդդայականները

Բուդայականությունը ներկայացնող սիմվոլ

նույնպես հավատում են վերամարմնավորմանը։ Նրանք ասում են, որ տառապանքը վերածնության շղթայի անբաժան մասն է։ Այդ շղթան ընդհատվում է միայն այն ժամանակ, երբ մարդը դադարում է սխալ արարքներ գործել և ազատվում է բոլոր բացասական զգացումներից ու հակումներից։ Իմաստություն ձեռք բերելով, վեհ գործեր անելով և սեփական մտքերը վերահսկելով՝ մարդը հասնում է նիրվանայի՝ տառապանքից զերծ վիճակի։

Կոնֆուցիականները

Կոնֆուցիականությունը ներկայացնող սիմվոլ

բացատրում են, որ տառապանքի գոյության մեծ մասը պայմանավորված է մարդու ձախողումներով և սխալներով։ Կոնֆուցիականության համաձայն՝ թեև վեհ ապրելակերպ վարելով՝ մարդը կարող է զգալիորեն նվազեցնել իր կրած տառապանքները, սակայն դրանցից լիովին ազատվելը անհնար է, քանի որ դրա պատճառը շատ դեպքերում ոգեղեն արարածներն են, որոնք անհամեմատ ավելի զորավոր են, քան մարդիկ։ Նման դեպքերում մարդուն միայն մնում է քաջաբար դիմագրավել ճակատագրի հարվածները։

Որոշ տոհմացեղային կրոնների

Տոհմացեղային կրոններ ներկայացնող սիմվոլ

հետևորդները տառապանքի գոյությունը կապում են կախարդության հետ։ Այդ ուսմունքի համաձայն՝ վհուկները կարող են թե՛ հաջողություն, թե՛ դժբախտություն բերել, սակայն տարբեր արարողությունների միջոցով կարելի է որոշ չափով պաշտպանվել նրանցից։ Այդ մարդիկ հավատում են, որ երբ ինչ-որ մեկը տառապում է որևէ հիվանդությունից, որոշ արարողությունների և հեքիմների տված դեղամիջոցների շնորհիվ կարելի է չեզոքացնել կախարդության ազդեցությունը։

Քրիստոնյաները

Քրիստոնեությունը ներկայացնող սիմվոլ

հավատում են, որ տառապանքը, ըստ Աստվածաշնչի «Ծննդոց» գրքի, սկիզբ է առել առաջին մարդկային զույգի գործած մեղքի հետևանքով։ Սակայն քրիստոնեական բազմաթիվ ուղղություններ իրենց գաղափարներն են ավելացրել այդ ուսմունքին։ Օրինակ՝ որոշ կաթոլիկներ ասում են, թե մարդը իր կրած տառապանքը կարող է որպես զոհ «մատուցել Աստծուն», որ Նա գործադրի այն հօգուտ եկեղեցու կամ էլ ինչ-որ մեկի փրկության։

ԻՄԱՑԵՔ ԱՎԵԼԻՆ

jw.org կայքում դիտեք «Բոլո՞ր կրոններն են ընդունելի Աստծուն» տեսանյութը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը