Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g19 № 3 էջ 12–13
  • Աստծու հետ փոխհարաբերություններ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստծու հետ փոխհարաբերություններ
  • 2019 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՀՈՒՅՍ Է ՏԱԼԻՍ
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԿՅԱՆՔԻ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑԵՐԻՆ
  • ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԱՅԼ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
  • Որտե՞ղ կարող ենք գտնել կյանքի կարևոր հարցերի պատասխանները
    Որտե՞ղ կարող ենք գտնել կյանքի կարևոր հարցերի պատասխանները
  • Այլ օգտակար խորհուրդներ ընտանիքների համար
    2018 Արթնացե՛ք
  • Ի՞նչ է նշանակում լինել հոգևոր անձնավորություն։ Կարո՞ղ ենք լինել հոգևոր անձնավորություն առանց որևէ կրոնի հարելու
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Այլ օգտակար խորհուրդներ ծնողների համար
    2019 Արթնացե՛ք
Ավելին
2019 Արթնացե՛ք
g19 № 3 էջ 12–13
Կինը նստել է այգու նստարանին ու խորհրդածում է

Աստծու հետ փոխհարաբերություններ

Ինչպես նշվեց առաջին հոդվածում, շատերը Աստվածաշունչը համարում են սուրբ գիրք։ Նրանք զգում են, որ երբ կարդում են այն ու կիրառում այնտեղ գրված սկզբունքները, իրենց ավելի մոտ են զգում Աստծուն ու հասկանում են, թե որն է իրենց կյանքի նպատակը։

Աստվածաշնչում ասվում է, որ «հոգևորը» գնահատող մարդիկ, այսինքն՝ նրանք, ովքեր ուզում են լավ փոխհարաբերություններ ունենալ Աստծու հետ, կարևորում են Աստծու տեսակետը տարբեր հարցերի վերաբերյալ և ձգտում են ապրել նրա չափանիշներով։ Ի հակադրություն նրանց՝ մարմնավոր մտածելակերպ ունեցող մարդիկ վստահում են սեփական տեսակետին ու վարվում են իրենց ցանկությունների համաձայն (Հուդա 18, 19; Եփեսացիներ 5։1)։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՀՈՒՅՍ Է ՏԱԼԻՍ

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Եթե նեղության օրը վհատվես, քո ուժը խղճուկ կլինի» (Առակներ 24։10)։

ԻՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ։ Վհատությունը կարող է այնքան ուժասպառ անել, որ այլևս ուժ չունենանք պայքարելու կյանքի խնդիրների դեմ։ Իսկ հույսը, ընդհակառակը, կարող է ուժ տալ, որ առաջ գնանք։ Մխիթարական կլինի հիշել, որ խնդիրները, որոնց այսօր բախվում ենք, անվերջ չեն շարունակվելու, և վաղը հնարավոր է՝ լավ բաներ լինեն մեր կյանքում։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ։ Ձգտեք լավատեսորեն նայել կյանքին։ Փոխանակ անընդհատ անհանգստանալու, թե ինչ կարող է պատահել, կամ անվերջ սպասելու կատարյալ հանգամանքների, գործի անցեք՝ ի մտի ունենալով ձեր նպատակները։ Ինչ խոսք, բոլորիս կյանքում էլ կարող են լինել անսպասելի բաներ՝ «պատահարներ» (Ժողովող 9։11)։ Բայց շատ հաճախ ամեն ինչ մեր սպասածից լավ է լինում։ Այդ պատճառով Աստվածաշունչը փոխաբերական լեզվով այսպիսի հորդոր է տալիս. «Առավոտյան ցանիր քո սերմը և մինչ երեկո ձեռքիդ հանգիստ մի՛ տուր, որովհետև չգիտես, թե որտեղ այն կհաջողվի, այստե՞ղ, թե՞ այնտեղ, կամ գուցե երկուսն էլ լավ կլինեն» (Ժողովող 11։6)։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԿՅԱՆՔԻ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑԵՐԻՆ

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Քո խոսքը ճշմարտություն է» (Հովհաննես 17։17)։

ԻՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ։ Աստվածաշունչը պատասխանում է կարևոր հարցերի, որ հուզում են գրեթե բոլորին։ Այդ հարցերից են՝

  • ինչպե՞ս ենք առաջացել,

  • ո՞րն է կյանքի իմաստը,

  • ի՞նչ է լինում մահից հետո,

  • ի՞նչ է սպասվում ապագայում։

Աշխարհի տարբեր ծայրերում ապրող միլիոնավոր մարդիկ բարելավել են իրենց կյանքը, երբ իմացել են, թե Աստվածաշունչը ինչ պատասխան է տալիս այս և այլ կարևոր հարցերի։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ։ Անձամբ իմացեք՝ ինչ է սովորեցնում Աստվածաշունչը տարբեր հարցերի վերաբերյալ։ Կարող եք Եհովայի վկաներից որևէ մեկին խնդրել, որ օգնի ձեզ լավ հասկանալու Աստվածաշունչը։ Նաև կարող եք աչքի անցկացնել մեր կայքը՝ jw.org, կամ ներկա լինել մեր հանդիպումներից մեկին. մուտքն անվճար է, և մեր դռները բաց են բոլորի առաջ։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԱՅԼ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

Կինը դիտում է «Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը» տեսանյութը jw.org կայքում

Jw.org կայքում դիտեք «Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը» տեսանյութը. առկա է ավելի քան 880 լեզուներով

ԳԻՏԱԿՑԵՔ, ՈՐ ՀՈԳԵՎՈՐ ԿԱՐԻՔՆԵՐ ՈՒՆԵՔ

«Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (ՄԱՏԹԵՈՍ 5։3)

ԱՎԵԼԻՆ ԻՄԱՑԵՔ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՀԵՂԻՆԱԿԻ՝ ԱՍՏԾՈՒ ՄԱՍԻՆ

«Փնտր[եք] Աստծուն, այո՛.... գտ[եք] նրան.... Նա մեզանից յուրաքանչյուրիցս հեռու չէ» (ԳՈՐԾԵՐ 17։27)

ԿԱՐԴԱՑԵՔ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԵՎ ՄՏԱԾԵՔ ԱՅՆՏԵՂ ԳՐՎԱԾԻ ՄԱՍԻՆ

«Նրա ուրախությունը Եհովայիa օրենքի մեջ է, և գիշեր-ցերեկ նրա օրենքն է կարդում [նրա օրենքի մասին է «խորհրդածում», ծնթ.].... Ինչ էլ որ նա անի, կհաջողվի» (ՍԱՂՄՈՍ 1։2, 3)

a Եհովան Աստծու անունն է, ինչպես գրված է Աստվածաշնչում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը